Changes
Հարցը նրանումն է, որ արդի եւրոպական, դրամատիրական քաղաքակրթութիւնը, չնայած իր դիզած նիւթական հարստութիւններին և իր ստեղծած կեանքի բարդութիւններին, բնորոշ է սակայն մարդկային անհատականութեան հոգեկան աղքատացումով։ Նրա գլխաւոր նպատակն է ստեղծել նուազագոյն ճիգի ապրելակերպը։ Ապրել և գործել մեքենաբար, առանց մտաւոր հոգնութեան և առանց հոգեկան ձգտումի։ Տալ անհատին այն քիչը, որը անհրաժեշտ է նրա մասնագիտութեան համար։ Ռամկացնել և տարածել գիտութիւնը, հեշտացնել ու արագացնել ամէն ինչ։
Ռադիօն և շարժապատկերը հանդիսանում են այդ մտայնութեան լավագոյն զենքերը։ զէնքերը։ Գիրք կարդալու համար պէտք է որոշ մտաւոր պատրաստութիւն, մինչ ռադիօն և կինեման ամէն ինչ մատուցանում են դիւրին կերպով, առանց որ ուղեղը որևէ հոգնութեան մատնուի։ Մարդը մնում է կրաւորական դիրքի մէջ, ստանում է վայրկենական տպաւորութիւններ, որ մի ժամ յետոյ մոռանում է։
Արդի դեմոկրատիան, հետևելով դրամատիրական կարգերի հիմնական այդ պահանջին, ձգտում է ամէն ինչ դիւրացնել։
Մեզ մօտ սովորութեան մասին, այն, ինչ որ Վոժլան անուանում էր le bon usage1, կարելի չէ խօսիլ, որովհետև մեր ազգը դեռ մի լեզուի ազգ չէ և անցնում է դեռ բարբառների շրջանը։ Թէ ինչ դժբախտ պարագայ է այդ և վտանգներով ինչքան լեցուն, այդ մասին տեղը չէ խօսելու։
Երկրորդը՝ եւրոպացի մտաւորականների ձգտումը դէպի ձայնական ուղղագրութիւնը հիմնուած է արդի կեանքի բարդ և արագընթաց տեմպին հարմարուելու ձգտումի վրա։ Անհատը համարւում է ֆիզիկական որոշ ուժ, որի մտային և հոգեկան զարգացումը ընկերութեան համար անհրաժեշտ է այնքան, ինչքան կարող է նպաստել մեքենական արտադրութեան, աւելին՝ ոչ միայն չի քաջալերւում, այլ համարւում է կասկածելի և վնասակար։ Ձայնական ուղղագրութիւնը դիւրին զենք զէնք է կիրառելու համար ռամկացրած գիտութեան որոշ տուեալներ, որոնք անհրաժեշտ են աշխատութեան համար. նա հանդիսանում է նուազագոյն ճիգի արագ և մակերեսային միջոց։
Արդ, ընդունելով հանդերձ, որ բոլշևիկները կոչուած են ընդօրինակելու դրամատիրական երկրների բոլոր մեթոդները, ինչպէ՞ս կարող են նրանք ներուժ տնտեսական տեմպին յատուկ այդ ցանկութիւնը ներմուծել, իբրև զարգացման անհրաժեշտ ազդակ, մի երկրի մէջ, ուր հասարակ անցագիր առնելու համար տասնվեց խնդրագիր պէտք է գրել և վեց ամիս սպասել, ուր գոյութիւն ունի աշխարհիս երեսին չտեսնուած բիւրոկրատիզմ, ուր ճաշարանի սպասարկուն մի ժամ է գնում պարզ մի ապուր բերելու համար. ուր... Ո՞րը ասես, ո՞րը լռես։
«Եթէ այսօր,– ասում է Կայզերլինգը,- մտցնեն Հունաստանի մէջ ձայնական ուղղագրութիւնը, այլևս յոյները կը դադրին ազգ լինելուց և կը վերածուին լևանտենների»: Որովհետև, չնայած այսօրուան յոյների մտաւոր խեղճութեան, եթէ նրանք այնուամենայնիւ ընդունակ են որոշ մշակոյթի, այդ նրանիցն է, որ կարդալ գրել իմացող մարդիկ, լեզուն հասկանալու համար, ստիպուած են ոչ միայն բաղադրել բառերի հնչականութիւնը գրաւոր ձևի հետ, այլ ենթարկել նրանց մի շարք փոփոխութիւնների, որոնց բնոյթը գերազանցապէս մտաւորական է։
Հնդկաստանում ճամբորդող եւրոպացիները մնում են զարմացած արևմտեան կրթութիւն առած նոր սերունդի մտաւոր աղքատութեան վրա։ Եւրոպացի ամենաքոսոտ լեզուաբանը Հնդկաստանի անցեալ հարստութիւնների հետ աւելի ծանօթ է, քան նոր հնդիկների այդ անբովանդակ ներկայացուցիչները։ Նրանց մեծ մասը կրթութիւն է առել արևմտեան համալսարաններում՝ լաւ խօսում է անգլիերէն, օժտուած է տեքնիկ գիտութիւնների որոշ պաշարով, բայց իբրև ինքնուրոյն անհատ, իբրև միտք ու հոգի՝ դատարկ է և թշուառ։ Ու Անգլիան, Հնդկաստանը և իր հսկայ քաղաքակրթութեանը նուաճելու համար, դիմմել է ամենավտանգաւոր զենքիզէնքի, այն է՝ նոր ձայնական ուղղագրութեան և մակերեսային, տեքնիկ գիտութիւնների գրեթէ պարտադրիչ կիրառում։
Խորհրդային Հայաստանում Մոսկուան դիմում է նոյն մեթոդների։ Քանդել անցեալը, տարածել «լոյսը»։
Հայ ժողովուրդը՝ այդ իմ խորին համոզումս է՝ կարող է դիրք բռնել և դեր կատարել համաշխարհային կեանքի մէջ միմիայն իր հանճարի ինքնուրոյն դրսևորումով։ Մենք կարող ենք յաղթել որակով և ոչ քանակով։ Մենք պէտք է նախ լինենք, որպէսզի կարողանանք:
Արդ, արդի եւրոպական քաղաքակրթութիւնը ամբողջովին հիմնուած է կարողութեան վրա։ Գործել ըստ տիեզերքի մեքենականութեան, ձեռք բերել անհատականութիւնից դուրս ընդունելիք բոլոր այն մակերեսային զենքերըզէնքերը, որոնք օժտում են ամէն մի ընկերային տարր իր ստրուկի դերը կատարելու համար։ Անհատը մնում է կրաւորական դիրքի մէջ, անմշակ, նախնական և բարբարոս, ինչպէս ամերիկացի մարդը և ինչպէս բազմաթիւ այն հայ մտաւորականները, որոնք համալսարան են տեսել, բայց իրենց էութեան մէջ մնացել են հոգեկան նրբութիւնից զուրկ, գռեհիկ և անտաշ։
Նախ պէտք է լինել: Լինելը պահանջում է մեծ ճիգ, չի ենթարկւում նուաճող իրերի բռնի արտացոլման, որոնում է իր արտայայտութեան անհատական ուղին ամենադժուարին հոգեկան ճամբաներով, իր գոյացման մէջ միացնում է միտքը, զգացումը, գործը և ներկայացնում է ինչպէս ամբողջութիւն և ոչ մաս։