Changes
:Դեռևս մինչև Հելբի աշխատության հրատարակումը գույնի հաստատունության և դրա «առարկայական» բնույթի միջև կապը Ռուբինին հուշել էին Կատցի [7] ուսումնասիրությունները, և Ռուբինը եկավ այն եզրակացությանը, որ այդ կապի առկայությունը հաստատվում է, որ ֆիգուրայի և ֆոնի տարբերությունը պետք է արտացոլվի նաև գույնի փոփոխության վրա: Այս եզրակացությունը ստուգելու համար նա երկու սրամիտ գիտափորձ առաջարկեց: Ստվերով փորձի մեջ նա օգտագործեց նկ. 2-ում պատկերված խաչի նմանությամբ պատկեր՝ թեթևակի մգացնելով սպիտակ բաժիններից մեկը: Նրա փորձարկվողը հայտնեց, որ դա (ստվերացումը՝ թարգմ․ ծան․) ավելի ուժեղ էր, երբ սիտպակ հատվածը ֆոնի մի մասն էր կազմում, քան այն դեպքում այն ֆիգուրայի մի մասն էր: Գույնի հետ գիտափորձում խաչը ներկված էր և դիտվում էր տարբեր գույների ներկված ապակիների միջով: Արդյունքում կրկին պարզվեց, որ ֆիգուրան ավելի մեծ դիմադրություն է ցուցաբերում գույնի փոփոխությանը, քան ֆոնը:
:Ֆիգուրայի առավել ակտիվության նկարագրված փաստից ելնելով՝ ես գիտափորձ անցկացրեցի [11], որի միջոցով ուզում էի ստուգել այսպես կոչված բինոկուլյար մրցման մեջ ֆիգուրայի և ֆոնի դիմադրողականության աստիճանը: Տարածադիտակի (ստերեոսկոպ) ձախ կողմից ես տեղադրեցի մուգ կարմիր խաչ՝ նկ. 2-ի վրա պատկերվածի նմանությամբ, սակայն կազմված հերթափոխվող երկնագույն և դեղին հատվածներից, իսկ աջ մասում՝ ճշգրիտ ութանկյուն միագույն ներկված երկնագույն մեկերեսով (նկ. 6): Ձախ օբյեկտը կարող էր ընկալվել կամ որպես երկնագույն խաչ դեղին ֆոնի վրա, կամ որպես դեղին խաչ երկնագույն ֆոնի վրա, ըդն որում երկու տարբերակն էլ հեշտորեն նկատելի էին տարածադիտակի մեջից, քանի որ մանրամասների հարուստ ձախ պատկերը հաղթում էր մրցակցությունը: Երբ ընկալովում էր դեղին խաչը, որը ի դեպ ավելի մեծ կայունություն ուներ, քան կապույտը, կարելի էր ուշադրություն հրավիրել աջ պատկերի վրա, օրինակ՝ թեթևակի թեքելով այն կամ մատնացույց անելով՝ չխախտեոլվ դեղին խաչի սահմանները: Սակայն երբ անսպասելիորեն հայտնվում էր դեղին ֆոնի վրա երկնագույն խաչը, հերիք էր թեթևակի ընդգծել աջ պատկերը ու խաչը կորչում էր՝ տեղը զիջելով երկնագույն ութանկյունին: Սրա բացատրությունը բավական պարզ է: Ձախ կողմում գտնվող դեղին հատվածների և աջից համապատասխան երկնագույն մասերի միջև անընդհատ մրցակցություն է գնում; սակայն, քանի դեռ ձախ պատկերի վրա դեղինը կազմում է ֆիգուրան, դրա կառուցվածքը այնքան ուժեղ է և կայուն, որ դիմադրում է աջ պատկերի ազդեցությանը: Սակայն հենց որ դեղինը վերածվում է ֆոնի, այն նվազ ձևավորված է դառնում և այդ պատճառով հեշտությամբ արտամղվում է աջ պատկերի կողմից: Այսպիսով՝ ինչքան ավելի ձևավորված է դաշտը, այնքան ավելի ակտիվ և տպավորիչ (tindringlich) է այն թվում՝ մի փաստ, որը արդեն բացատրել է Կելերը [14, էջ 206]: Դիտարկելով տեսողական համակարգում տեղի ունեցող էլեկտրական գործընթացները և բավական հիմանվորված եզրակացություն անելով այն մասին, որ ծայրամասային ապարատը, օպտիկական ուղին և կեղևային դաշտերը միասնական համակարգ են կազմում, Կելերը եզրահանգեց, որ գլխուղեղի՝ ֆիգուրային համապատասխանող շրջանում էներգիայի խտությունը միշտ ավելի բարձր է, քան ֆոնի շրջանում, և որ էլեկտրական տոկը (Stromung) նմանապես մեծամասամբ կենտրոնանում է առաջինում, այլ ոչ երկրորդում: Այսպիսով՝ էներգիայի բաշխման պայմանները օգնում են ֆիգուրային ապահովել իր ֆենոմանել ակտիվությունը, ինչպես նաև մեր վերջին գիտափորձի արդյունքների համաձայն՝ դրա գերակայությունը բինոկուլյար մրցակցության մեջ: Ֆենոմենալ ֆիգուրան միշտ ավելի ուժեղ և կայուն կառուցվածք է, քան ֆոնը; ծայրահեղ դեպքերում ֆոնը կարող է ընդհանարպես ձևավորված չլինել և հանդես գալ որպես պարզ հետին պլան: Այս տարբերությունների համար մենք կրկին գտնում ենք ֆունկցիոնալ բաղադրիչներ: Կենկելը [8] նկատել է, որ ֆիգուրայի կարճաժամկետ ներկայացումը ուղեկցվում է յուրահատուկ շարժման ապրումով. լայնացումով դրա հայտնվելու ընթացքում և նեղացումով կորչելու ժամանակ: Ես ենթադրեցի [9], որ Կենկելի կողմից գամա-շարժում անվանված այդ շարժումը հանդիսանում է կառուցվածքայնացման գործընթացների արտահայտում: Այս վարկածը ստուգվեց և իր հաստատումը ստացավ Լինդմանի [10] հետազոտություններում, որոնք ավելի մանրամասն կդիտարկվեն հետագա հոդվածներից մեկում: Սակայն այդ ուսումնասիրությունից մի գիտափորձ մենք կնկարագրենք այստեղ:
:Լինդմանը աշխատում էր նաև երկիմաստ օբյեկտներով: Նրա ֆիգուրաները նման էին նկ. 5-ում բերված պատկերին կամ վերը նկարագրված գավաթին: Երբ որպես ֆիգուրա ընկալվում էր սպիտակ բիծը, հետազոտվողը գրանցում էր սպիտակ ատամիկների դուրս ուղղված ուժեղ շարժում, մինչդեռ հակառակ դեպքում շարժումն ուղղված էր ներս և պատկանում էր սև ելուստներին՝ հատկապես ցածում տեղադրված ու չանչ հիշեցնող մասին: Նույն կերպ է պահում իրեն գավաթը: Եթե գավաթն է երևում, ապա տեղի են ունենում ծավալուն լայնացումներ և նեղացումներ, իսկ կիսադեմերի հայտնվելու ժամանակ վերջիններս մղվում են միմյանց ընդառաջ, ընդ որում հետո շարժման ուղղությունը փոխվում է: Այս դեպքում շարժումը նկատելիորեն արգելակվում է կիսադեմների խիստ մոտիկության պատճառով: Այս գիտափորձերը ցույց են տալիս, որ գամա-շարժման կրողը ֆիգուրան է, այլ ոչ ֆոնը, և քանի որ այս շարժումը բացահայտում է ձևի կազմավորման գործընթացները, այն ապացուցում է, որ ֆունկցիոնալորեն ֆիգուրան հանդիսանում է ավելի կատարյալ ձև, քան ֆոնը:
:ֆիգուրան հանդիսանում է ավելի կատարյալ ձև, քան ֆոնը:
Ես համարում եմ, որ վերոհիշյալ փաստերը ֆիգուրա և ֆոն երևույթների միջև նշանակալի տարբերության բավական հավաստի ապացույց են: Այդ տարբերությունը հիմնային է, այդ պատճառով էլ ֆոն-ֆիգուրա համակարգը պետք է դիտարկվի որպես պարզագույններից մեկը: Ես արդեն նշել եմ [12], որ այդ կառուցվածքը երեխայի զգայական փորձի առաջին ֆենոմենն է: Օրինակ՝ նա վերապրում է լույսի բիծը սև ֆոնի վրա, այլ ոչ տարատեսակ զգայություններ, որոնցով ավանդական պատկերացումների համաձայն լցվում է նրա գիտակցությունը: Գենետիկ մոտեցումը դնում է ևս մեկ հարց. մենք ասացինք, որ ֆիգուրան չի կարող գոյություն ունենալ առանց ֆոնի; բայց կարող է արդյոք ֆո՞նը գոյություն ունենալ առանց ֆիգուրայի: Այլ կապակցությամբ [12, էջ 97] ես ադրեն փորձել եմ ցույց տալ, որ դա անհնար է և որ բացարձակ մաքուր ֆոնը հավասարազոր է գիտակցության բացակայությանը:
:Մինչ այժմ մեր դիտարկումները ցույց էին տալիս, այսպես ասած, ֆիգուրայի գերակա դիրքը ֆոնի հանդեպ: Սակայն դա չպետք է հանգեցնի վերջինի անտեսմանը; ֆոնը շատ կարևոր գործառույթ է կատարում; դա այն ընդահնուր մակարդակն է, որի վրա հանդես է գալիս ֆիգուրան: Ֆիգուրան և ֆոնը միասին կազմում են միասնական համակարգ, հետևաբար, առաջինը չի կարող գոյություն ունենալ երկրորդից անկախ: Ավելի հավանական է հակառակ պնդումը, որ ֆիգուրայի որակը մեծապես պայմանավորվում է այն մակարդակով, որի վրա դա հանդես է գալիս...
Ֆոնի ազդեցությունը դրսևորվում է շատ հոգեբանական գիտափորձերում: Ինչպես արդեն ցույց է տվել Գերինգը [3], արտացոլվող ճառագայթների քանակից՝ սև գույնի տեսանելի պայծառության ունեցած ֆունկցիոնալ կախվածության մասին հարցը անլուծելի է, քանի որ դրանում բերված չեն բոլոր պայմանները; դրան պատասխանելու համար, անհրաժեշտ է որոշել ընդհանուր մակարդակը: Այդ ընդհանուր մակարդակի փոփոխության դեպքում ֆիգուրայում լույսի միևնույն քանակությունը կարող է առաջացնել սևի, մոխրագույնի և նույնիսկ սպիտակի զգայություն: Դա հեշտ է ցուցադրել Գերինգի «ճեղքի մեթոդով»; ընդ որում դա հավաստի է նաև գույնի դեպքում:
:Ըստ Գերինգի «ճեղքի մեթոդի» անցկացնենք փորձ, որը ես հաճախ կիրառել եմ ուսումնական լսարանին ներկայացնելու համար: Տեղադրենք մոտ 5 սմ տրամագով ճեղք ունեցող սպիտակ էկրան (մոտ 50x50 սմ) սպիտակ պատի դիմաց: Էկրանի և պատի միջև տեղադրենք մեկ կամ երկու սովորական էլեկրական լամպ այնպիսի դիրքով, որ դրանք իրենց կարմրադեղին լույսը պատին գցեն, և իջեցնենք պատուհանների վարագույրները: Պատը բավական սպիտակ կերևա, ինչպես և էկրանի ճեղքը, քանի դեռ այն կընկալվի որպես պատի մի մաս, որը երևում է էկրանի ճեղքի միջից: Բայց մենք կարող ենք ընկալել ճեղքը նաև որպես էկրանի մաս, որը այդպիսով դառնում է ֆոն: Այդ ժամանակ կթվա, որ ինչ-որ բան երևում է էկրանի վրա և ունի հստակ դեղին երանգ: Այժմ էկրանին ուղղենք պրոեկցիոն լապտերի աղեղաձև լամպի սպիտակ լույսը և այնպիսի հաճախականություն ընտրենք, որ պատին և էկրանին ընկնող լույսի քանակությունը հնարավորինս հավասար լինի: Պատի մի մասը, որը երևում է էկրանի ճեղքից, կանցնի էկրանի հարթություն և կունենա բավական հագեցած, մուգ կարմրադեղին գույն: Ճեղքը կդառնա նշանակալիորեն գունավորված, քան նախկինում, մինչդեռ էկրանը կդառնա բաց մոխարգույն թույլ երկնագույն-կանաչ երանգով: Եթե հիմա հաջորդաբար բացել և փակել լապտերի օբյեկտիվը, ապա կարելի է հեշտորեն նկատել ճեղքի գույնի չափազանց ուժեղ փոփոխությունները: Եթե ֆիքսել պատը, նաելով էկրանի ներքևի ծայրից, և կրկին բացել և փակել լապտերը, ապա կարելի է տեսնել բավական սպիտակ պատ աննշան փոփոխություններով; միաժամանակ էկրանի լուսավորությունը կանաչաերկնագույն լույսով ճեղքը դարձնում է անտեսանելի:
:Կարելի է հակառակվել, որ այս գիտափորձը ներառում է գույնի հիշողության և կոնտրաստի երևույթների համադրություն: Բայց առաջին հերթին՝ Իենշը արդեն ապացուցել է, որ դա ոչ թե երկու առանձին էֆեկտներ են, այլ միևնույն օրենքի երկու յուրահատուկ դեպք; երկրորդ հերթին՝ այդ տերմինները չեն կարող բացատրություն ծառայել, քանի որ ներկայացված փաստերը չեն տեղավորվում կոնտրաստի ժամանակակից տեսության սահմաններում [5; 6; 15]:
:Փորձենք նկարագրել այդ փաստերը մեր հայեցակարգի համաձայն: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ պրոեկտորի լույսի միացման ժամանակ ճեղքի գույնը օբյեկտիվորեն թեև աննշան, բայց փոփոխվում է, քանի որ պրոեկտորի լույսը պատը ավելի սպիտակ է դարձնում: Քանի որ այդ փաստը հակադրվում է մեր նկարագրած ֆենոմենին, մենք կարող ենք պարզության համար ընդհանրապես անտեսել այն: Սակայն ինչո՞ւ է «սպիտակ» պատը, լուսավորված լինելով դեղին լույսով, այնուամենայնիվ սպիտակ թվում: Սենյակում առկա է լույսի միայն մեկ աղբյուր, չհաշված վարագույների ներս թողած ցերեկային լույսի ճառագայթները:
:
:
:
:
: