Changes

Երեք ուսանող

No change in size, 17:07, 25 Հունվարի 2013
:    ― Ծածկեք դուռը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա թե ինչ, միստր Հիլքրիստ, մենք հինգ հոգով ենք, ուրիշ ոչ ոք չկա, և ոչ մեկն էլ երբեք չի լսի այն, ինչ հիմա կխոսվի այստեղ։ Մեկս մյուսիս հանդեպ ծայրաստիճան անկեղծ կլինենք։ Բացատրեք, միստր Հիլքրիստ, թե ինչպես դուք, ազնիվ մարդ լինելով հանդերձ, կարողացաք կատարել երեկվա արարքը։
:    Դժբախտ պատանին ընկրկեց և նախատինքով նայեց Բենիսթերին։
:    ― Օ՛Օ՜, ոչ, միստր Հիլքրիստ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ մի բառ, ― բացականչեց սպասավորը։
:    ― Այո, դա ճիշտ է, ― նկատեց Հոլմսը։ ― Բայց ձեր վերջին հայացքը հավասարազոր է մեղքի խոստովանությանը և այժմ, սըր, ― ավելացրեց Հոլմսը, նայելով Հիլքրիսթին, ― ձեզ մնում է միայն մի բան, անկեղծորեն պատմել մեզ ամեն ինչ։
:    Հիլքրիսթի դեմքն աղավաղվեց ջղաձգությունից, փորձեց տիրապետել իրեն, բայց հաջորդ պահին սեղանի մոտ ծնկի իջավ և ձեռքերով ծածկելով դեմքը՝ պոռթկաց անզուսպ հեկեկոցներով։
140
edits