Changes

Խաղամոլը

Ավելացվել է 23 473 բայտ, 16:21, 25 Հունվարի 2015
/* Յոթերորդ գլուխ */
== Յոթերորդ գլուխ ==
 
Առավոտյան յես կանչեցի կելներին և հայտարարեցի, վոր իմ հաշիվը առանձնացնեն։ Իմ համարն այնքան ել թանգ չեր, վոր շատ ել վախենայի և բոլորովին դուրս գայի հյուրանոցից։ Յես տասնվեց ֆրիդրիխսդոր ունեյի, իսկ հետո․․․ հետո կարող ե հարստություն գալ։ Տարորինակ բան, յես դեռ չեյի տարել, բայց այնպես եյի վարվում, զգում ու մտածում, ինչպես հարուստ մեկը և չեյի կարողանում ինձ այլ կերպ յերևակայել։
 
Յես մտադիր եյի, չնայած վաղորդյան ժամին, իսկույն միստեր Աստլեյի մոտ գնալ d’Angleterre հյուրանոցը, շատ մոտ ե մեզնից, վոր հանկարծ Դե-Գրիյեն ներս մտավ մոտս։ Այդ դեռ յերբեք չեր պատահել, համ ել այդ պարոնի հետ վերջերս մենք ամենաոտար և ամենալարված հարաբերությունների մեջ եյինք։ Նա աշկարա չեր ծածկում իր արհամարհական վերաբերմունքը դեպի ինձ, նույնիսկ աշխատում եր ծածկած չլինել. իսկ յես — յես ուրույն պատճառներ ունեյի նրան յերես չտալու համար։ Մի խոսքով՝ յես նրան ատում եյի։ Նրա գալուստն ինձ շատ զարմացրեց։ Յես իսկույն գլխի ընկա, վոր այստեղ ինչ֊վոր ուրիշ բան ե մեջ ընկել։
 
Նա շատ սիրալիր ներս մտավ և ինձ կոմպլիմենտ արեց սենյակի առիթով։ Տեսնելով, վոր գլխարկս ճեռիս եր, նա տեղեկացավ, թե միթե այսքան վաղ յես մտադիր եմ դուրս գալու։ Իսկ յերբ լսեց, վոր յես գործով միստեր Աստլեյի մոտ եմ գնում, միտք արավ, խելքը բան կտրեց և նրա դեմքը շատ մտահոգ արտահայտություն ընդունեց։
 
Դե-Գրիյեն բոլոր ֆրանսիացիների նման եր, այսինքն՝ դվարթ և սիրալիր, յերբ վոր այդ հարկավոր ե և ձեռնտու և անտանելի տաղտկալի, յերբ զվարթ և սիրալիր լինելու անհրաժեշտությունը վերանում ե։ Ֆրանսիացին հազվադեպ ե բնականորեն սիրալիր լինում․ նա միշտ սիրալիր ե կարծես թե ըստ հրամանի, հաշվից դրդված։ Յեթե, որինակ, անհրաժեշտ ե համարում ֆանթասթիկ, որիգինալ, անսովոր լինելու, ապա նրա ֆանթազիան ամենահիմար և ամենաանբնական, կազմվում ե նախապես ընդունված և վաղուց հետե տրորված ձևերից։ Իսկ իսկական ֆրանսիացին ― ամենաքաղքենի, մանր, սովորական գրականությունից ե բաղկացած, մի խոսքով՝ աշխարհիս ամենատաղտկալի եյակն ե։ Ըստ իս միմիայն խամ մարդիկ և մանավանդ ռուս որիորդներն են նրանով տարվում։ Իսկ յուրաքանչյուր կարգին եյակ իսկույն կնկատի և կզզվի սալոնական սիրալիրության, ազատ շարժ ու ձևերի և զվարթության մի անգամ ընդունված ձևերի կազյոննի բնույթից։
 
— Յես գործով եմ յեկել ձեզ մոտ,— սկսեց նա չափազանց անկախ, թեպետ և քաղաքավարի,— և չեմ ծածկի, վոր յեկել եմ իբրե դեսպան, կամ ավելի ճիշտ ասած, միջնորդ գեներալի կողմից։ Շատ վատ իմանալով ռուսերեն, յես երեկ գրեթե բան չհասկացա. բայց գեներալն ինձ մանրամասն բացատրեց և, խոստովանում եմ...
 
— Բայց լսեցեք, m-r Գե-Գրիյե,― ընդհատեցի յես նրան,— դուք այս գործում ել եք հանձն առել միջնորդ լինել։ Յես իհարկե, «un outchitel» եմ և յերբեք հավակնության չեմ ունեցել պատիվ ունենալու այդ տան մոտ բարեկամը լինելու, կամ վորևե առանձնապես մտերիմ հարաբերություն ունենալու, ուստի և բոլոր հանգամանքները չգիտեմ. բայց բացատրեցեք ինձ՝ մի՞թե դուք հիմա արդեն բոլորովին այդ տան ընտանիքի անդամ եք դառել․ վորովհետև դուք, վերջապես, ամեն բանում այնպիսի մասնակցություն եք վերցնում ձեզ վրա, անպայման իսկույն ևեթ ամեն բանում միջնորդ դառնում․․․
 
Իմ հարցը նրան դուր չեկավ։ Նրա համար այդ հարցը շատ թափանցիկ եր, իսկ բերնից խոսք դուրս պրծացնել նա չեր ուզում։
 
— Գեներալի հետ ինձ մասամբ գործեր են կապում, մասամբ ել ''վորոշ ուրույն'' հանգամանքներ,— ասաց նա չոր։― Գեներալն ուղարկել ե ինձ խնդրելու ձեզնից, վոր թողնեք ձեր յերեկվա մտադրությունները։ Այն ամենը, վոր դուք հնարել եք, իհարկե, շատ սրամիտ ե․ բայց նա հատկապես խնդրել ե պարզել, վոր այդ ձեզ բնավ չի հաջողվի․ դա քիչ ե ― բարոնը ձեզ չի ընդունի և, վերջապես համեն այն դեպս, գեներալն ունի ամեն տեսակ միջոցներ ազատվելու հետագայում անախորժություններից ձեր կողմից։ Համաձայնեցեք ինքներդ։ Ի՞նչ կարիք կա, ասացեք, շարունակելու։ Իսկ գեներալը խոստանում ե, հաստատապես, նորից ընդունել ձեզ իր տունը, առաջին իսկ հարմար պարագաներում և այն պա հին վճարել անցած ժամանակա միջոցի ձեզ հասանելիք ռոճիկը, vos appointements։ Չէ՞ վոր դա բավականին ձեռնտու յե։
 
Յես նրան շատ հանգիստ առարկեցի, վոր նա մի քիչ սխալվում ե․ վոր թերես ինձ բարոնի տնից վոչ թե դուրս անեն, այլ, ընդհակառակը, լսեն և խնդրեցի նրանից խոստովանել, վոր նա հենց նրա համար ե յեկել, վոր հարցուփորձ անի և տեղեկանա, թե յես ինչպես եմ մտադիր գործին կպչելու։
 
— Աստված իմ, յեթե գեներալն այդքան հետաքրքրված ե, ապա հասկանալի բան ե, նրան հաճելի կլինի իմանալ, թե դուք ինչ եք անելու և ինչպես։ Դա այնքան բնական ե։
 
Յես սկսեցի բացատրել, իսկ նա ― լսել՝ թիկն տված, մի քիչ գլուխը իմ կողմը, կողքը թեքած, դեմքի պարզ, չքողարկած, հեգնական արտահայտությամբ։ Ընդհանրապես նա իրեն չափազանց բարձր եր պահում։ Յես ձգտում եյի բոլոր ուժովս ձևացնել, վոր գործին ամենալուրջ տեսակետից եմ նայում։ Յես բացատրեցի, վոր վորովհետև բարոնը դիմել ե գեներալին և գանգատվել ինձնից, կարծես գեներալի ծառայից, ապա առաջինը՝ դրանով ինձ զրկել ե տեղից, իսկ յերկրորդ՝ վարվել հետս իբրև մի անձի, վոր ի վիճակի չի պատասխանել իրեն համար և վորի հետ չարժե խոսել։ Իհարկե, յես արդարացի կերպով ինձ վիրավորված եմ համարում․ սակայն ըմբռնելով տարիքի, հասարակական դիրքի տարբերությունը և այլն, և այլն, (այս տեղում յես հազիվ զսպեցի ծիծաղս), չեմ կամենում մի նոր թեթևամտության պատասխանատվություն ևս վերցնել ինձ վրա, այսինքն՝ բարոնից ուղղակի պահանջել կամ նույնիսկ միայն առաջարկել նրան բավարարություն, այնուհանդերձ յես միանգամայն իրավունք եմ համարում առաջարկելու նրան և մանավանդ բարոնուհուն՝ ներողություն խնդրելու, մանավանդ վոր, իրոք, վերջերս յես առողջ չեմ, ջղերս քայքայված են և այսպես ասած, ֆանթասթիական եմ, և այլն, և այլն։ Սակայն ինքը բարոնը՝ իր յերեկվա ինձ համար վիրավորական դիմումով գեներալին և պահանջով, վոր գեներալը զրկի ինձ տեղից, ինձ այնպիսի դրության մեջ է գցել, վոր հիմա արդեն յես չեմ կարող նրանից և բարոնուհուց ներողություն խնդրել, վորովհետև նա ել, բարոնուհին ել և ամբողջ հասարակությունը կկարծեն, թե յես յերկյուղից եմ յեկել ներողություն խնդրելու, վորպեսզի հետ ստանամ տեղս։ Այդ ամենից բղխում ե, վոր յես հիմա հարկադրված եմ բարոնից խնդրելու, վոր նախ նա ինձնից ներողություն խնդրի, ամենաչափավոր արտահայտություններով,— որինակ, ասեր թե, վոր նա բնավ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել։ Յեվ յերբ վոր բարոնն այդ ասի, այն ժամանակ ահա, անկաշկանդ, անկեղծ ու սրտաբաց՝ յես նրանից ներողություն կխնդրեմ։ Մի խոսքով,― ավարտեցի յես,― խնդրում եմ միայն, վոր բարոնը չկաշկանդի ինձ։
 
— Ֆի, ի՜նչ փափկանկատություն և ի՜նչ տեսակ նրբություններ։ Յեվ ի՞նչ կարիք կա, վոր դուք ներողություն խնդրեք։ Դե, համաձայնեցեք m-r․․․ m-r․․․ վոր դուք այդ ամենը դիտմամբ եք ձեռնարկում, վոր վշտացնեք գեներալին․․․ իսկ գուցե և ունեք վորևե հատուկ նպատակներ․․․ mon cher monsieur․․․ pardon, j’ai oublié votre nome, m-r Alexis? N’est ce pas?
 
— Սակայն թույլ տվեք, mon cher marquis, ձե՞ր ինչ գործն ե ապա։
 
— Mais leցénéral...
 
— Իսկ գեներալի՞ն ինչ։ Նա յերեկ ինչ֊վոր ասում եր, թե պետք ե իրեն ինչ֊վոր կերպ պահի․․․ և այնպես անհանգիստ եր լինում․․․ բայց յես բան չհասկացա։
 
— Այստեղ կա, այստեղ հենց հատուկ հանգամանք գոյություն ունի,— ծայրը բռնեց Դե-Գրիյեն խնդրողի ձայնով, վորի մեջ ավելի և ավելի դժգոհության շեշտ եր լսվում։― Դուք ճանաչո՞ւմ եք m-lle de Cominges․․․
 
— Այսինքն՝ m-lle Blanche?
 
— Այո m-lle de Cominges... et madame sa mère․․․ համաձայնեցեք, գեներալը․․․ մի խոսքով, գեներալը սիրահարված ե նույնիսկ․․․ նույնիսկ, թերևս, այստեղ տեղի ունենա ամուսնությունը։ Յեվ յերևակայեցեք այդ միջոցին զանազան սկանդալներ, պատմություններ․․․
 
— Յես, այստեղ ամուսնության վերաբերող վոչ սկանդալ, վոչ ել պատմություն եմ տեսնում։
 
— Բայց le baron est si irascible, un caractere prussien, vous savez, enfin il fera une querelle d’Allemand.
 
— Չէ՞ վոր իմ դեմ և վոչ թե ձեր, վորովհետև յես այլևս այդ տանը չեմ պատկանում․․․ (Յես դիտմամբ աշխատում եյի ինչքան կարելի յե անհասկացող լինել)։ Թույլ տվեք սակայն, մի՞թե արդեն վճռված ե, վոր m-lle Blanche-ը մարդու յե գնում գեներալին, ել ինչի՞ յեն սպասում։ Ուզում եմ ասած լինել ― ի՞նչ կարիք կա ծածկելու այդ, առնվազն, մեզնից, տնայիններից։
 
— Յես չեմ կարող ձեզ․․․ ասենք դա դեռ վոչ բոլորովին․․․ սակայն․․․ դուք դիտեք, Ռուսաստանից լուրի յեն սպասում․ գեներալը պիտի կարգավորի իր գործերը․․․
 
— Ա՜, a! la baboulinka!
 
Դե-Գրիյեն ատելությամբ նայեց վրաս։
 
— Մի խոսքով,— ընդհատեց նա ինձ,— յես լիովին վստահ եմ ձեր բնածին սիրալիրությանը, ձեր խելքին, վարվեցողությանը․․․ Դուք, իհարկե, կանեք այդ մի ընտանիքի համար, վորի մեջ դուք ընդունված եք յեղել հարազատի պես, սիրված, հարգված․․․
 
― Ի՞նչ եք ասում, վռնդվա՞ծ․․․ դուք հիմա պնդում եք, վոր առերես. բայց համաձայնեցեք, յեթե ձեզ ասեն՝ «յես իհարկե, չեմ ուզում քո ականջներից քաշել, բայց թույլ տուր առերես ականջներիցդ քաշեմ․․․»։ Ախր դա գրեթե միևնույն ե։
 
— Յեթե այդպես ե, յեթե վոչ մի խնդիրք չի ազդում ձեզ վրա,― սկսեց նա խիստ և դիպչող յեղանակով, ապա թույլ տվեք հավատացնել ձեզ, վոր ձեռք կառնվեն միջոցներ։ Այստեղ իշխանություն կա, ձեզ այսոր ևեթ կարտաքսեն,— que diable! Un blanc-bec comme vous, կամենում ե բարոնի պես մի անձ մենամարտության կանչել։ Յեվ դուք կարծում եք, թե ձեզ հանգի՞ստ կթողնեն։ Յեվ հավատացեք, ձեզնից այստեղ վոչ վոք չի վախենում։ Յեթե յես խնդրում եյի, ապա առավել իմ կողմից, վորովհետև դուք գեներալին անհանգստություն եյիք պատճառում։ Յեվ մի՞թե, մի՞թե դուք կարծում եք, վոր բարոնը չի հրամայի լաքեյին՝ ձեզ ուղղակի դուրս անել։
 
— Յես հո ինքս չեմ գնալու,— պատասխանեցի յես չափազանց հանգիստ,— դուք սխալվում եք, m-r Դե-Գրիյե, այդ ամենն ավելի քաղաքավարի կկատարվի, քան դուք կարծում եք։ Յես հենց հիմա կերթամ միստեր Աստլեյի մոտ և կխնդրեմ նրանից, վոր իմ միջնորդը լինի, մի խոսքով՝ լինի իմ second-ը։ Այդ մարդն ինձ սիրում ե և, անշուշտ չի մերժի։ Նա կերթա բարոնի մոտ և բարոնը նրան կընդունի։ Յեթե յես մի outchitel եմ, ինչվոր subalterne եմ յերևում և վերջապես անպաշտպան, ապա միստեր Աստլեյը լորդի քրոջ վորդի յե, իսկական լորդի, այդ հայտնի յե ամենքին, լորդ Պիբրոկի, վոր այստեղ ե։ Հավատացեք, վոր բարոնը միստեր Աստլեյի հետ քաղաքավարի կլինի և կլսի նրան։ Իսկ յեթե չլսի, ապա միստեր Աստլեյը այդ կհամարի անձնական վիրավորանք (դուք գիտե՞ք, թե անգլիացիք ի՜նչ համառ են) և իր կողմից մի բարեկամ կուղարկի բարոնի մոտ, իսկ նա լավ բարեկամներ ունի։ Հաշիվ արեք հիմա, թե ինչ դուրս կգա, թերևս այնպես դուրս չգա, ինչպես դուք եք յենթադրում։
 
Ֆրանսիացին ուղղակի վախեցավ, իրոք այս ամենը շատ նման եր ճշմարտության, ուստի և այնպես եր դուրս գալիս, վոր յես իրոք ի վիճակի եյի պատմություն սարքելու։
 
— Բայց խնդրում եմ ձեզնից,― սկսեց նա բոլորովին աղերսական ձայնով,— թողեք այդ ամենը։ Կարծես ձեզ համար հաճելի յե, վոր պատմություն դուրս գա։ Ձեզ բավարարություն չի հարկավոր, այլ պատմություն։ Յես ասացի, վոր այդ ամենը զվարճալի և անգամ սրամիտ դուրս կգա,― ինչի յել դուք ձգտում եք — բայց, մի խոսքով,— ավարտեց նա, տեսնելով, վոր յես վեր եմ կացել և վերցրել գլխարկս,— յես յեկել եմ այս յերկու խոսքը հանձնելու ձեզ մի անձից․ կարդացեք, ինձ հանձնարարված ե սպասել պատասխանի։
 
Այդ ասելով, նա գրպանից հանեց և ինձ մեկնեց մի փոքրիկ, ծալած և ոբլաթով կպցրած տոմս։
 
Պոլինայի ձեռքով գրված եր՝
 
«Ինձ թվաց, վոր դուք մտադիր եք այդ պատմությունը շարունակելու։ Դուք բարկացել եք և սկսում եք դպրոցական չարություններ անել։ Բայց այստեղ ուրույն հանգամանքներ կան և յես հետո գուցե կբացատրեմ ձեզ. իսկ դուք խնդրեմ դադարեցեք և խաղաղվեցեք։ Այդ ի՜նչ հիմար բաներ են։ Դուք ինձ հարկավոր եք և ինքներդ խոստացել եք հնազանդ լինել։ Մտաբերեցեք Շլանգենբերգը։ Խնդրում եմ հնազանդ լինեք և յեթե պետք ե, հրամայում եմ։ Ձեր Պ։
 
P. Տ. Յեթե յերեկվա արածիս համար ինձնից նեղացել եք, ապա ներողություն եմ խնդրում»։
 
Իմ աչքում ասես ամեն ինչ շուռ յեկավ, յերբ վոր յես կարդացի այս տողերը։ Շրթունքներս սպիտակ դառան, և յես սկսեցի դողալ։ Անիծված ֆրանսիացին նայում եր շեշտված համեստ տեսքով, աչքերը դարձնելով ինձնից, ասես նրա համար, վոր չտեսնի իմ հուզումը։ Ավելի լավ կլիներ, յեթե նա վրաս խնդար։
 
— Լավ,— պատասխանեցի յես,— ասացեք, վոր m-lle-ը հանգիստ լինի։ Թույլ տվեք ապա հարցնել ձեզնից,— ավելացրի յես կտրուկ,— թե ինչո՞ւ դուք այսքան յերկար չտվիք ինձ տոմսը։ Պարապ-սարապ դուրս տալու փոխարեն, ինձ թվում ե, դուք դրանով պիտի սկսեյիք․․․ յեթե գուք հենց այդ հանձնարարությամբ եք յեկել։
 
— Ո՜, յես ուզում եյի․․․ ընդհանրապես այդ ամենը այնքան տարորինակ ե, վոր դուք ներեցեք իմ բնական անհամբերությունը։ Յես ուզեցա ըստ կարելյուն շուտ անձամբ իմանալ հենց ձեզնից ձեր մտադրությունը։ Ասենք յես չգիտեմ ինչ ե գրած այդ տոմսի մեջ և կարծում եյի, վոր ժամանակ կունենամ հանձնելու ձեզ։
 
— Հասկանում եմ, ձեզ պարզապես հրամայել են հանձնել ծայրահեղ դեպքում, իսկ յեթե խոսքով գործը հարթեք, ապա բոլորովին չհանձնեք։ Այդպե՞ս ե, թե չե։ Շիտակն ասացեք, m-r Դե֊Գրիյե։
 
— Peut-être,― ասաց նա, առանձնապես զուսպ տեսք ընդունելով և նայելով վրաս ուրույն հայացքով։
 
Յես վերցրի գլխարկս. նա գլուխ տվեց և դուրս յեկավ։ Ինձ թվաց, վոր նրա շրթունքների վրա արհամարհական ժպիտ կար։ Յեվ ինչպե՞ս կարող եր այլ կերպ լինել։
 
― Մենք քեզ հետ դեռ հաշիվ կտեսնե՜նք, ֆրանցուզիշկա, կչափենք մեր ուժերը,― մրթմրթում եյի յես, իջնելով սանդուխքով։ Յես դեռ վոչինչ ըմբռնել չեյի կարող, ասես մի բանով խփեցին գլխիս։ Ոդը մի քիչ թարմացրեց ինձ։
 
Մի յերկու րոպեյից հետո, հենց վոր մի քիչ պարզ սկսեցի հասկանալ, յերկու միտք ներկայացան ինձ. ''առաջինը'', վոր այսպիսի դատարկ բանից, ջահելի մի քանի դպրոցական անհնարին սպառնալիքից, հարևանցի արտահայտված, այդպիսի ''ընդհանուր'' իրարանցում ե բարձրացել, և ''յերկրորդ'' միտքը՝ ապա ի՞նչ ազդեցությունն ունի այդ ֆրանսիացին Պոլինայի վրա։ Նրա մեկ խոսքով նա ամեն ինչ անում ե, ինչ վոր նրան պետք ե, տոմս ե գրում և նույնիսկ ''խնդրում'' ինձնից։ Իհարկե, նրանց հարաբերությունները միշտ ել ինձ համար ստեղծված են յեղել, սկզբից ևեթ, այն պահից, ինչ յես նրանց ծանոթացա․ սակայն այս վերջին որերը յես Պոլինայի մեջ վճռական զզվանք և նույնիսկ արհամարհանք նկատեցի նրա նկատմամբ, իսկ նա նույնիսկ չեր նայում Պոլինայի վրա, անգամ Պոլինայի հետ պարզապես անքաղաքավարի յեր։ Այդ յես նկատել եյի։ Պոլինան ինքն ե ասել ինձ իր զզվանքի մասին. նշանակալից խոստովանանքներ եյին դուրս պրծնում արդեն նրա բերնից․ կնշանակի նա պարզապես իշխում ե Պոլինայի վրա, Պոլինան կաշկանդված ե նրա շղթայով․․․
== ՈՒթերորդ գլուխ ==
Վստահելի
1318
edits