Շվեյկը միանգամայն լրջորեն շարունակեց.
— Եվ նա սկսեց բացատրել շոգեկառքի 4268 համարն ավելի հեշտ մտաբերելու հնարը։ «Ութից հանած երկու կլինի վեց։ Հիմա դուք արդեն գիտեք 68֊ը, իսկ վեցից հանած երկու կլինի չորս, հիմա էլ դիտեք 4֊ը և 68֊ը, և եթե այստեղ դնեք այդ 2֊ը, ապա այդ բոլորը կանի 4 — 2 — 6 ― 8։ Այնքան էլ դժվար չէ այդ բանն անել նաև այլ կերպ, բազմապատկման և բաժանման միջոցով։ Մենք կհանգենք միևնույն արդյունքին։ Մտներդ պահեցեք,— ասաց ուղեմասի պետը,— որ երկու անգամ քառասուներկուսը հավասար է ութսունչորսի։ Տարին ունի տասներկու ամիս։ Հիմա ութսունչորսից հանեցեք տասներկու՝ կմնա յոթանասուներկու, հանեցեք այդ թվից դարձյալ տասներկու ամիս՝ կմնա վաթսուն։ Եվ այդպես, մենք ունենք մի որոշակի վեցնոց։ Իսկ զրոն ջնջում ենք։ Հիմա մենք արդեն ունենք 42 — 68 — 4։ Ջնջում ենք զրոն, ջնջում ենք նաև հետևի չորսը, և, ահա, հեշտությամբ նորից ստանում 4268, այսինքն այն շոգեկառքի համարը, որ պետք է ուղարկել Լիսայի դեպոն։ Բաժանման միջոցով էլ, ինչպես արդեն ասացի, դա շատ հեշտ է։ Հաշվում ենք կոիֆիցենտը ըստ մաքսային տարիֆի․․․»։ Դուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն ֆելդֆեբել։ Եթե կուզեք, կսկսեմ կատարել, օրինակ, «General de charge! Fertig! Hoch an! Feuer!»<ref>«Համազարկաին կրակ։ Պատրա՛ստ։ Նղա՛ն Նշա՛ն բռնել։ Կրա՛կ» (գերմ․)։</ref> Գրո՛ղը տանի, պարոն կապիտանը մեզ չպետք է ուղարկեր արևի տակ պարապելու։ Վազեմ պատգարակ բերեմ։
Եկավ բժիշկը և հավաստեց, թե առկա է կա՛մ արևահարություն, կա՛մ ուղեղի թաղանթի սուր բորբոքում։
Այդ գնացքից ցած իջավ Մարեկը, որ դատվել էր որպես խռովարար, քանի որ մի ժամանակ չէր ցանկացել ոտացճանապարհները մաքրել։ Սակայն դիվիզիական դատարանը նրան ազատել էր։ Նրա գործի հետաքննությունը կարճվել էր, այդ իսկ պատճառով հոժարական Մարեկը հայտնվեց շտաբի վագոնում՝ գումարտակի հրամանատարին ներկայանալու։ Հոժարականը մինչև հիմա ոչ մի զորամասի կցված չէր, որովհետև նրան շարունակ բանտից բանտ էին տեղափոխել։
Երբ կապիտան Սագները հոժարականին տեսավ և նրանից ընդունեց «Politisch verdächtig! Vorsicht»!<ref>Զարմանալի՛ է Քաղաքական անբարեհույս։ Զգուշանա՛լ (ֆրանս․գերմ․)։</ref> գաղտնի նշումը կրող թղթերը, մեծ բավականություն չզգաց։ Բարեբախտաբար, նա հիշեց «ոտացճանապարհների գեներալին», որն այնքան զվարճալի կերպով հանձնարարել էր գումարտակի անձնակազմը համալրել մի պատմաբանով։
— Դուք շատ անփույթ մարդ եք, հոժարակա՛ն,— ասաց կապիտանը։— հոժարականների զորամասում դուք իսկական պատուհաս եք եղել։ Փոխանակ ջանալու աչքի ընկնել և ձեր կրթությանը համապատասխան աստիճան ստանալ, դուք բանտից բանտ եք ճանապարհորդել։ Դուք խայտառակում եք ձեր գունդը, հոժարակա՛ն։ Բայց դուք կարող եք ձեր զանցանքները քավել, եթե հետագայում ձեր պարտականությունները բարեխղճորեն կատարեք և օրինակելի զինվոր դառնաք։ Ամբողջովին նվիրվեցեք գումարտակին։ Մենք ձեզ կփորձենք։ Դուք ինտելիգենտ երիտասարդ եք, անշուշտ գրելու ձիրք և լավ ոճ կունենաք։ Ահա թե ինչ կասեմ հիմա ես ձեզ։ Ամեն մի գումարտակ ռազմաճակատում կարիք ունի մի այնպիսի մարդու, որը ժամանակագրական կարգով գրի առնի այն ռազմական դեպքերը, որ անմիջականորեն վերաբերվում են գումարտակին և պատերազմական գործողությունների մեջ նրա ունեցած մասնակցությանը։ Անհրաժեշտ է նկարագրել բոլոր հաղթական արշավները, այն բոլոր նշանավոր դեպքերը, որոնց գումարտակը մասնակցել է և որոնց ժամանակ առաջատար կամ նկատելի դեր է կատարել, անհրաժեշտ նյութեր նախապատրաստել բանակի պատմության համար։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։
Հոժարական Մարեկը ձեռքը դրեց սրտին․
— Ես անկեղծ սիրով կնշեմ մեր գումարտակի բոլոր փառապանծ գործերի թվականները, մանավանդ հիմա, երբ հարձակման ամենթեժ ամենաթեժ ժամանակն է և երբ օրը օրին պետք է համառ մարտեր սպասել, որոնց ընթացքում մեր գումարտակը իր հերոս որդիների դիակներով կծածկի ռազմի դաշտը։ Գիտակցելով գործի ամբողջ լրջությունը, ես կգրեմ գալիք դեպքերի ընթացքը, որպեսզի մեր գումարտակի պատմության էջերը լցված լինեն հաղթանակներով։
— Դուք, հոժարական, կցվում եք գումարտակի շտաբին։ Զեզ վրա պարտավորություն եմ դնում հիշատակել պարգևատրման ներկայացվածներին, նշել, իհարկե, համաձայն մեր ցուցումների, այն արշավները, որոնց մեջ դրսևորվել են գումարտակի բացառիկ մարտունակությունը և երկաթյա կարգապահությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ, հոժարակա՛ն, բայց հուսով եմ, որ դուք բավականաչափ դիտողականություն ունեք և, ինձնից որոշ դիրեկտիվներ ստանալով, մեր գումարտակին առանձնակի տեղ կհատկացնեք մյուս զորամասերի մեջ։ Ես գնդին հեռագիր եմ ուղարկում ձեզ գումարտակի պատմաբան նշանակելու մասին։ Ներկայացեք երկրորդ վաշտի ավագ գրագիր Վանեկին և ասացեք, որ ձեզ տեղավորի իր վագոնում։ Այնտեղ բավական շատ տեղ կա։ Վանեկին հայտնեցեք, որ ես նրան սպասում եմ։ Եվ այսպես, դուք ծառայության կընդունվեք գումարտակի շտաբում։ Դա հրամանով կձևակերպվի։
Խոհարար֊օկուլտիստը քնած էր, իսկ Բալոունն անդադար դողում էր, քանզի արդեն բացել էր պորուչիկի սարդինների տուփը։ Ավագ գրագիր Վանեկը գնացել էր կապիտան Սագների մոտ, իսկ հեռախոսավար Խոդոունսկին կայարանում մի շիշ գիհօղի էր ճարել ու խմել և հիմա զգացված երգում էր.
Մինչ հաճույք էի վայելում կյանքում,
Դյութիչ էր թվում աշխարհն իմ աչքին.
Դու սրտիս հավատ էիր ներարկում,
Եվ հոգիս լի էր սիրով խնդագին։
Բայց երբ թշվառս իմացա հանկարծ,
Որ կյանքը նենգ է, նենգ ու չարակամ,
Ե՛վ սեր, և՛ հավատ չքացան անդարձ,
Եվ հեկեկացի առաջին անգամ։
Հետո նա վեր կացավ, մոտեցավ ավագ գրագիր Վանեկի սեղանին և մի թդթի կտորի վրա խոշոր տառերով գրեց. «''Սույնով խոնարհաբար խնդրում եմ ինձ նշանակել գումարտակի փողահար: Հեռախոսավար Խոդոունսկի''»։
Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ Խոդոունսկին մոտեցավ ավագ գրագրին և նրա գիրկն ընկավ ու սկսեց հեծեծալ։ Հարբածի այդ հեծեծանքները պետք է նշանակեին հետևյալ երգը․
Մեն ու միայնակ, բոլորից լքված,
Սիրտս մի անհույս տխրությամբ լցված,
Ես արցունք էի թափում դառնագին
Իմ սիրած կույսի քնքշալի կրծքին։
Եվ մի երկնային սիրով անվախճան
Աչքերն իր ժպտում, հույս էին տալիս,
Շշնջում էին շուրթերն իր մարջան.
— Քե՛զ հետ եմ ես միշտ, քե՛զ հետ, սիրելիս։
— Քեզ հետ եմ ես միշտ,— բոռում էր Խոդոունսկին,— ինչ որ հեռախոսով լսեմ, իսկույն ձեզ կպատմեմ։ Թքել եմ երդումի վրա։
Եվ օրհնյալ Մարիամ կույսը իրոք որ միջնորդեց նրա համար, քանի որ հոժարականը իր շատ բան տեսած երթային տոպրակից մի քանի տուփ սարդին հանեց և տվեց յուրաքանչյուրին մի տուփ։
Բալոունը խիզախաբար բացեց պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և երկնքից ընկաձ ընկած սարդինը դրեց մեջը։
Բայց երբ բոլորը տուփերը բացեցին և սկսեցին բավականությամբ ուտել, Բալոունը գայթակղության ենթարկվեց, բացեց ճամպրուկը, այնուհետև՝ տուփը, և սարդիններն ագահաբար կուլ տվեց։
Բալոունն սկսեց նվնվալ, թե այլևս տեր աստծուն չի վստահում։ Արդեն քանի՜ անգամ աստծուն աղոթել է, որ իրեն դիմանալու կարողություն տա և մի կերպ ստամոքսը ձգի-փոքրացնի։
— Դա հո պատերազմի ժամանակվանից չի սկսվել։ Շատակերությունը իմ վաղուցվա հիվանդությունն է,— գանգատվում էր նա։— Այդ հիվանդության պատճառով կնիկս երեխաներիս հետ ուխտի էր դնում գնում Կլոկոտի։
— Իմանում եմ,— գլխով արեց Շվեյկը,— դա Թաբորի մոտ է։ Այնտեղ մի հարուստ կույս Մարիամ կա, վրան կեղծ բրիլյանտներ․․․ Մի անգամ նրան կողոպտել էր ուզում եկեղեցու պահակը, որը չգիտեմ Սլովակիայի որ տեղից էր եկել։ Շատ աստվածավախ մարդ էր։ Եկել էր Կլոկոտի և միտք արել, թե այդ գործն ավելի լավ կգնա, եթե ինքը նախապես սրբվի իր բոլոր հին մեղքերից, և խոստովանության ժամանակ այն էլ էր խոստովանել, թե ուզում է հաջորդ օրը կույս Մարիամին կողոպտել։ Բայց դեռ աչքը չէր թարթել, դեռ չէր հասցրել երեքհարյուր անգամ կրկնել «Հայր մեր»-ը,— պան քահանան այդպիսի ապաշխարանք էր դրել նրա վրա, որպեսզի չկարողանար փախչել,— երբ եկեղեցու պահակները նրան բռնել-տարել էին ժանդարմական բաժանմունք։
Խոհարար-օկուլտիստն սկսեց հեռախոսավար Խոդոունսկու հետ վիճել, թե արդյոք դա խոստովանության գաղտնիքի աղաղակող խախտո՞ւմ է և թե առհասարակ արժե՞ր այդ մասին աղմուկ բարձրացնել, քանի որ բրիլյանտները կեղծ են եղել։ Ի վերջո նա Խոդոունսկուն ապացուցեց, որ դա եղել է պատիժ, այսինքն ճակտագիրն ճակատագիրն այդպես է կանխորոշել այն անհիշելի անցյալում, երբ սլովակացի դժբախտ պահակը որևէ այլ մոլորակի վրա դեռևս գլխոտանի է եղել։ Ճիշտ այդպես էլ, արդեն վաղուց, երբ Կլոկոտիի քահանան դեռևս եքիդնա կամ որևէ այլ պարկավոր, ներկայումս արդեն ոչնչացած կաթնասուն կենդանի է եղել, բախտը կանխորոշել է, որ նա պետք է խախտի խոստովանության գաղտնիքը, թեև իրավաբանական տեսակետից, ըստ կանոնական իրավունքի, մեղքերին թողություն տրվում է նույնիսկ այն դեպքում, երբ մեղսավորը փորձել է յուրացնել վանքապատկան գույքը։
Այդ ամենին Շվեյկն ավելացրեց հետևյալ իմաստուն դիտողությունը.
Եվ իսկապես, Բալոունը իր մեծ վշտից փրկվել էր ուզում Կլոկոտիից բերված և Վիեննայի «Մորից-Լևենշտայն» ֆիրմայի արտադրած տերողորմյայի հատիկների օգնությամբ։
— Սա էլ է Կլոկոտիից,— տխուր զեկուցեց Բալոունը,— մինչև սա կբերեին, մեր սագի ճտերից երկուսը ևևս ևս եղան։ Համա՜ թե միս էր, համե՜ղ, ու կակո՜ւղ։
Շուտով ամբողջ էշելոնին հրաման եկավ քառորդ ժամից մեկնել։ Բայց ոչ ոք հրամանին չհավատաց, և այնպես եղավ, որ, չնայած բոլոր նախազգուշություններին, ոմանք գնացքից ուշացան։ Երբ գնացքը շարժվեց, պակասում էր տասնութ մարդ, այդ թվում և տասներկուերորդ երթային վաշտի դասակի հրամանատր Նասակլոն։ Գնացքն արդեն վաղուց էր թաքնվել Իշատարլայի այն կողմում, իսկ դասակի հրամանատարը կայարանի հետևում գտնվող ակացիաների պուրակում դեռ սակարկում էր մի պոռնիկի հետ, որը նրանից հինգ կրոն էր պահանջում, մինչդեռ նա արդեն կատարված ծառայության համար նրան առաջարկում էր մեկ կրոն կամ մի քանի ապտակ։