Changes
-Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի:
― Ո՛չ,― չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոդորը Գոնդորը կանգնա՛ծ կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
-Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց ՖրոդոինՖրոդոյին, նո՞ւյնպես նրանց հետ է.- հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
― Վայ մեզ,― բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, դա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը, ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես, Բորոմիրը խնդրեց ինձ գնալ Գոնդոր, այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, ո՞ր է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Գիմլին Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ ինչպես որսորդները եկել հասել մարտի դաշտ: Գիմլին Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը, նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն ել քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
-Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ մենք ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
-Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
-Հոբիթների՞ն ,- բացականչեց ԳիմլինՋիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
-Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ՝ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
-Առաջին հերթին թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չե՞նք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
-Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց ԳիմլինՋիմլին,- Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
-Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
-Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:
-Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց ԳիմլինՋիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և նրա սպանած թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին, Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբ,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ՝ ինչ են նշանակում այս նշանները:
-՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց ԳիմլինՋիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ո՛չ,- Գիմլիի Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել այն, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի գերբը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- Ինձ թվում է՝ ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է՝ Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք Թռչուններինթռչուններին:
-Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց ԳիմլինՋիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:
-Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
-Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
-Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կային: Երրորդը չգտանք:
-Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
-Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց ԳիմլինՋիմլին,- և հետո, եթե նրանք այտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
-Վերադառնանք, տեսնեմ՝ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
- Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց ԳիմլինՋիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
-Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
-Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ, նա մտել է ջուրը հետո նորից վերադարձել ափ: Բայց երբ է դա կատարվել՝ չեմ կարող ասել:
-Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,- հարցրեց ԳիմլինՋիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռները:
-Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը՝ Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է՝ նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ, ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել, հասկացել է՝ ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չե՛ս ազատվի:
-Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց ԳիմլինՋիմլին,- տարօրինակ արարք է:
- Տարօրինակ, բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում ընդունել:
-Երևում է՝ ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը, Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռների անհետացումը:
-Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց ԳիմլինՋիմլին,- կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը և փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ քիչ է, թանկարժեք ժամանակը արդեն բաց է թողնված:
-Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
-Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք, և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:
-Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց ԳիմլինՋիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու, մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
-Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի, ու վայ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Գիմլին Ջիմլին հասկացան որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը՝ նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր թե այստեղ ինչ է կատարվել: մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց: