Changes
== Նախաբան ==
Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով՝ որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները՝ Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին:
Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
-ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն բայց սուր միտք ունեն, գրքեր չեն գրում բայց երգեր ունեն, հինավուրձ ինչպես այն ժամանակները երբ խավարի վարագույը դեռ չէր պատել միջերկիրը: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, ու անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում:
-Բայց Գենդալֆը ասում էր որ ռոհանցիները Մորդորին հարկ տուրք են վճարում,- հիշեց Ջիմլին:
-Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես:
-Ի՞նչ նորություն կա հյուսիսում, Ռո՛հանի Հեծիալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծիալները կանգնեցրին իրենց նժույգներին ու արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծիալիալները կանգ առան ու նիզակները ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից, սպիտակ ձիու պոչով սաղավարտով: Նա առաջ եկավ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
-Ո՞վ եք դուք և ինչ գործ ունեք այստեղ,- համընդհանուր լեզվով հարցրեց հեծիալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը Թզուկին ու էլֆին հիշեցրեցին Բորոմիրին:
-Ինձ Պանդուխտ են անվանում,- պատասխանեց Արագորնը,- հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից նա մոտեցավ Արագորնին ու սկսեց զարմացած հայացքով ոտից գլուխ չափչփել նրան:
-Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ,- վերջապես ասաց նա,- բայց ձեզանից ի՞նչ որսորդ, ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով, նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում ու լավ զինված են, էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է որ չեք հանդիպել նրանց թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ Պանդուխտ, քո մեջ ինչ որ տարօրինակ բան կա,- նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա,- Պանդուխտ... մի՞թե դա անուն է, նույնիսկ հագուստդ է տարօրինակ, որտեղի՞ց հայտնվեցիք, ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք:
-Ոչ,- պատասխանեց Արագորնը,- մեզանից միայն մեկն է էլֆ, Լեգոլասը՝ հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Քվեթլորիենով, իսկ նրա տիրուհին ճանապարհել է մեզ նվերներով, ի նշան բարեկամության:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
-Դուրս է գալիս որ կախարդուհին՝ որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է ոսկե անտառում,- գոչեց նա,- լսել եմ որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած ցանցից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց եթե դուք եղել եք Լորիենում ու ստացել եք կախարդուհու օրհնությունը այդ դեպքում գուցե դուք ե՞լ եք կախարդներ ու խաբեության ծուղակ եք հյուսում,- Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին,- իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից ու կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած կանգնեց ռոհանցու դիմաց, նրա աչքերը փայլատակեցին:
-Սկզբում ասա քո անունը, հեծիա՛լ, իսկ հետո կիմանաս իմը,- հպարտ գոչեց նա:
-Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,- խստացավ ռոհանցին չափչփելով Ջիմլիին ոտից գլուխ,- բայց թող քո ասածը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ հրամանատարը:
-Այդ դեպքում լսի՛ր ինձ Էոմեր, որդի Էոմունդի,- ասաց թզուկը,- ես Ջիմլին եմ, Գլոյնի որդին Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան՝ ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին, շրջափակման օղակն ավելի նեղացավ, նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդներին:
-Ես կթռցնեի քո գլուխը թզու՛կ, եթե դու գոնե մի քիչ բարձրահասակ լինեիր,- ցասումով գոչեց Էոմերը:
-Դու կմեռնես ավելի շուտ քան թուրդ կհասնի հարվածե՛լ,- կայծակի պես աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,- նա մենակ չի այստեղ:
Էոմերը բարձրացրեց թուրը ու ամեն ինչ արյունով կվերջանար եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
-Ներիր մեզ Էոմեր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ոչ Ռոհանին, ոչ էլ նրա ժողովրդին, նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
-Լավ, պատասխանեց Էոմերը իջեցնելով թուրը,- բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո քո իսկական անունը:
-Սկզբում ասա ում ես դու հպատակվում,- գոչեց Արագորնը,- թշնամի ես թե՞ բարեկամ Մորդորի սև տիրակալին:
-Ես հպատակվում եմ իմ տիրոջը, Ոո՛հանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմանները ապահով չեն, մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բատ ենք ուզում՝ անկախություն: Մենք ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա, չենք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև, կարևոր չէ բարի թե չար: Կար ժամանակ երբ մենք երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է: Ասա՛ ով ես դու, ու՞մ ես հպատակվում, ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
-Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել, նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես թե ձիով, սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները, չէ՞ որ ես անզեն չե՛մ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
-Էլենդի՛լ ,- բարձր ձայնով գոչեց Արագորնը,- ես Արագորնն եմ, Արաթորնի որդին, Էլեսսար են ինձ ասում, էլֆական բյուրեղ, ծնունդով ես դունադանցի եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն է, վերածնված կայծակը, այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես դու ինձ թե՞ թշնամի, կօգնես ինձ թե՞ կխանգարես:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել, թվում էր թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ իսկ Էոմերը կարճացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին, Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի: