Changes
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն է՝ ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր, բայց նա որոշեց. վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին՝ նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն՝ նա տարորոշեց տարբերեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում, այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
-Ամեն ինչ ապարդյուն է,- տխուր ասաց Ջիմլին,- շատ հանելուկներ ենք գուշակել ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենամ հոբիթների ածխացած ոսկորրները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
-Իսկ Գենդալֆը կողմ էր,- առարկեց Լեգոլասը:
-Դե Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին ու առաջինն էլ զոհվեց,- պատասխանեց Ջիմլին, սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:
-Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,- ասաց Արագորնը,- այլ որովհետև հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: