Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան ու ծածկեցին արևը: Կամաց կամաց Ֆենգորնը մոտենում էր, ու նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն իրիկուն էր, երբ նրանք վերջապես հասան անտառամուտին անտառեզրին ու առաջին ծառերի արանքում հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ ու սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական գլուխը ջարդված սաղավարտով, որի վրա դեռ զանազանվում էր սպիտակ զինանշանը: Մի քիչ այն կողմ, գետից ոչ հեռու սևին էր տալիս թարմ հողով ծածկված ու տորֆով կառուցված գերեզմանաթումբը, վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց մինչև Արագորնն ու ընկերները հետախուզեցին տարածքն ու նրա շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր,իսկ անտառը պատվում մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
-Ամեն ինչ ապարդյուն է,- տխուր ասաց Ջիմլին,- շատ հանելուկներ ենք գուշակել ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենամ հոբիթների ածխացած ոսկորրները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
-Հիշիր Ջիմլի, ոչ մի դեպքում ոչ ճյուղ, ոչ էլ թուփ հանկարծ չկտրես: Ու աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:
Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի ու քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասը պառկել էր ձեռքերը կրծքին խաչած, բաց աչքերով, որոնց մեջ խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականություը, այդպես են քնում էլֆերը: Ջիմլին նստել էր խարույկի մոտ ու մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռությու լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում: Հանկարծ Ջիմլին բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին գավազանին հենված կանգնած էր մի ծերուկ՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր կնգուղը ծածկում էր նրա դեմքը: Ջիմլին վեր թռավ՝ զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք գլուխները բարձրացնելով նույպես նկատեցին անծանոթին: Ծերուկը լուռ կանգնած էր ու չէր շարժվում: -Քեզ ի՞նչ է պետք հայրիկ,- հարցրեց Արագորնը կտրուկ ոտքի կանգնելով,- եթե մրսած ես մոտեցիր տաքացիր խարույկի մոտ: Նա առաջ գնաց բայց ծերունին անհետացավ, ասես չէր էլ եղել: Մոտակայքում հետքեր չէին երևում, իսկ կրակից հեռու գնալ չհամարձակվեցին, լուսինը վաղուց անհետացել էր ու շուրջն անթափանց խավար էր տիրում: Հանկարծ Լեգոլասը ճչաց. -Ձիե՛րը, ձիե՛րը չկան: Ձիերն անհետ կորել էին, նրանք պոկել էին գետնի մեջ խրած սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, այդ վտանգավոր վայրում օգնության սպասելն անիմաստ էր, ռոհանցիների բնակավայրերը այդտեղից շատ էին հեռու: Մի պահ կարծես նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը ու հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշխշոցը: -Եվ այսպես ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,- վերջապես ասաց Արագորնը,- ոչ հասնել նրանց և ոչ էլ գտնել չենք կարող: Ինչ արած, կփորձենք առանց նրանց յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ, մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, ու բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են... -Ոտքե՞ր, հոգնած փնթփնթաց Ջիմլին,- ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ նրանք չեն կարող: նա ցախ ավելացրեց կրակին ու նստեց խարույկի կողքին: -Դեռ բոլորովին վեջերս դու ոչ մի գնով չէիր ցանկանում հեծնել ձիուն,- ծիծաղեց Լեգոլասը,- եթե այսպես շարունակվի, շուտով հեծիալ էլ կդառնաս: -Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,- քմծիծաղեց Ջիմլին: -Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,- ասաց նա մի փոքր լռելուց հետո,- ես մտածում եմ որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ էլ ուղղակի վախեցրել նրանց, ամեն դեպքում ոչինչ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու: -Նկատի կունենամ խոսքդ,- ասաց Արագորնը,- բայց ծերուկի գլխին կնգուղ էր այլ ոչ թե գլխանոց: Չնայած դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ, երևի քո ենթադրաությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք, ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ քանի դեռ հնարավորություն կա: Գիտես ինչ Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր հանգստացիր, քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ մտածեմ, հետո կքնեմ: Գիշերը դանդաղ էր ընդանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ:Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերուկն այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը: === Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ === Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: