Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3126 բայտ, 00:08, 21 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Հրամանը մնում է հրամա՛ն,- թավ ձայնով գոռաց երրորդը,- մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ:» Ահա այդպե՛ս:
-Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,- հարցրեցին միանգամից մի քանի ձայն,- սրանց հետ ինչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է խաղալ:
-Դե չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆական է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
Օրքերը ծափ տվեցին ու հռհռացին:
-Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հրամանը կատարելուց հետո: Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ, շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով, կոպիտ՝ բայց արդյունավետ: Վառող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին, գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, բայց սպին ամբողջ կյանքում մնաց: -Բարև Փի՛ն,- ասաց Մերին,- փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը: -Լռե՛լ,- գոռաց Ուգլուկը,- լեզուդ քե՛զ քաշիր քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը որպեսզի իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավա: Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց: Հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշխշաց խոտը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան: -Առա՛ջ,- բղավեց Ուգլուկը,- դեպի արևմուտք և մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հետևե՛ք նրան: -Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,- ակնարկեց հյուսիսցիներից մեկը: -Վազե՛լ,- նրա խոսքը կտրեց Ուգլուկը,- իսկ դու ի՞նչ էիր կարծում, նստելու ենք խոտին ու սպասենք սպիտակամաշկ ձիավորների՞ն: -Բայց մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել: -Կվազե՛ք, այն էլ վոնց կվազեք,- խոստացավ Ուգլուկը,- եթե որևէ մեկը սկսեց սայթաքել երդվում եմ սպիտակ ձեռքով այլևս չի տեսնի իր սիրած բույնը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք, ապա վազքո՛վ, վազքո՛վ հիմարներ, շուտով լույսը կբացվի՛:
Վստահելի
1342
edits