Changes
Ես չեմ կարող մոռանալ այն գիշերը, երբ, փոխանակ քնելու, նավի առաջամասում հարթակի վրա պառկած դիտում էի կլկլացող պսպղուն փրփուրները, որոնք ցայտում էին ցռուկի երկու կողմերում։ Նրանց կլկլոցը հնչում էր, ինչպես խաղաղ ձորում մամռապատ քարերի վրայից թափվող առվակի կարկաչը։ Փրփուրների այդ մրմունջը ինձ այնքան հմայեց, որ բոլորովին վերանալով, ես դադարեցի սպասավոր «Հեմփը» կամ Վան-Վեյդենը լինելուց, որն իր կյանքի երեսունհինգ, տարին վատնել է գրքերի վրա։ Բայց իմ հետևից մի ձայն ինձ ուշքի բերեց։ Դա Գայլ Լարսենի հզոր ու գերազանցորեն ինքնավստահ ձայնն էր, որ այդ պահին հնչում էր մեղմ, ներդաշնակվելով արտասանվող խոսքերի իմաստին․
<poem>::Օ՜, որքա՜ն շքեղ է գիշերը արևադարձային գոտում,
::Երբ նավի հետքը երկարում է ջրի վրա,
::Ինչպես արծաթյա ժապավեն։
::Տաք ու պայծառ է երկինքը,
::Իսկ նավի հաստատուն ողնուցը աղմկելով սահում է
::Մոլորակներով զարդարված ծովի երեսին,
::Ուր խրտնած կետի մեջքը հանկարծ բռնկվում է կայծերով.
::Առավոտյան նավի մետաղյա տախտակները
::Փայլփլում են արևի տակ,
::Եվ թոկերի վրա պսպղում են ցողի կաթիլներ,
::Իսկ մենք, սիրելի աղջիկ, նավարկում ենք դեպի հարավ,
::Նավարկում հին ճանապարհով, որը միշտ նոր է մեզ համար։</poem>
— Ինչպե՞ս է, հավանո՞ւմ եք, Հեմփ,— հարցրեց նա՝ բանաստեղծությանը և հանգամանքներին պատշաճող մի կարճ լռությունից հետո։
Նա հարթակից վագրի ծանրությամբ ու ճկունությամբ ցատկեց տախտակամածի վրա և հեռացավ անակնկալ կերպով, այնպես, ինչպես մոտեցել էր։ «Ուրվականը» շարունակում էր իր ճանապարհը, նավացռուկի մոտ փրփուրների կլկլոցն այժմ կարծես հնչում էր խռխռոցի նման։ Ես ունկնդրեցի այդ խռխռոցին, մինչև որ Գայլ Լարսենի հոգեզմայլությունից դեպի հուսահատություն կատարած արագ վայրէջքի տպավորությունը կամացկամաց ջնջվեց իմ մտքում։ Ապա ինձ հասավ տախտակամածի վրա նստած մի նավաստու հնչեղ տենորը՝ «Պասսատի երգը» երգելիս․
<poem>::Նավաստիների սիրած հողմն եմ ես՝
::Համաչափ, ուժեղ ու հավատարիմ։
::Թռչում եմ ամպի միջով շանթի պես
::Ծովի վերևում ես հարավային,
::Անվերջ հսկում եմ ես նավերի չուն,
::Հավատարիմ եմ, ինչպես շուն զգաստ։
::Ցերեկը ուժգին փչում եմ, փչում,
::Լուսընկա գիշեր փքում առագաստ։</poem>
== Գլուխ ութերորդ ==
Ես հետաքրքրվեցի, թե ո՞ր քառյակն է ամենից ավելի դուր գալիս նրան և չզարմացա, երբ նա ընտրեց այն, որը գրված էր ինչ-որ պատահական գրգռվածության ժամանակ և անհարիր էր պարսիկ պոետի լավատես փիլիսոփայությանն ու կյանքի վերաբերյալ ունեցած կենսուրախ հայացքներին.
<poem>::Որտեղից-որտեղ ծագեց այդ անկոչ «որտեղի՞ց» հարցը,
::Որին անհապաղ հաջորդեց միշտ նույն «դեպի ո՞ւր» հարցը։
::Օ՜, պետք է վերուստ արգելված գինուց շատ թասեր խմեմ,
::Որ էլ չհիշեմ սին ունայնության լիրբ առեղծվածը։</poem>
— Հոյակա՜պ է,— բացականչեց Գայլ Լարսենը,— հոյակապ։ Սա ամեն ինչ ասում է։ Լրբություն։ Նա չէր կարող սրանից լավ բառ գործածել։
Ես՝ Հեմֆրի Վան-Վեյդենս, սիրահարված եմ... Տարակույսները նորից պաշարեցին ինձ։ Ոչ թե որովհետև սիրուց վախենում էի կամ դժկամում՝ նրան հանդիպել։ Ընդհակառակը, լինելով ծայրաստիճանի իդեալիստ, ես միշտ սերը գնահատել եմ որպես աշխարհի ամենավեհ զգացմունքը, գոյության վսեմագույն նպատակը, ուրախության ու երջանկության այն ամենաքաղցր բարձրակետը, որտեղ կյանքը սարսռում է խայտանքից, այն գերագույն բանը, որ մարդ միայն կարող է ողջունել, ընդունել և իր սրտում զետեղել։ Եվ սակայն հիմա, երբ սերն արդեն եկել էր, ես չէի կարողանում հավատալ դրան։ Մի՞թե կարող եմ այդքան բախտավոր լինել։ Սերը չափազանց մեծ բախտավորություն է, որպեսզի իրական լինի։ Ես մեկեն հիշեցի Սայմոնսի հետևյալ տողերը.
<poem>::Երկար տարիներ աշխարհում կանանց
::Քեզ որոնելով, թափառել եմ ես...</poem>
Բայց ես վաղուց դադարել էի որոնելուց։ Ինձ համար չէ այդ գերագույն երջանկությունը, մտածել էի ես։ Ֆարասեթը իրավացի էր։ Ես սովորական մարդկանց պես չէի, ես «անզգա հրեշ» էի, մի տարօրինակ գրքամոլ, որն ընդունակ է նվիրվելու միայն իմացական հաճույքների։ Թեև ամբողջ կյանքումս շրջապատված եմ եղել կանանցով, բայց նրանց գնահատել եմ սոսկ գեղագիտական տեսանկյունից։ Ես հաճախ ինձ համարել եմ մարդկային հասարակությունից հեռու ապրող մի վանական, որին բնությունը զլացել է տալ մշտատև կամ անցավոր այն կրքերը, որ ուրիշների մեջ տեսնում ու լիովին հասկանում էի։ Բայց ահա սերը վերջապես եկավ։ Եվ եկավ անակնկալ, առանց նախազգուշացման։
Խոր հոգեզմայլությամբ համակված հեռացա նավասանդուղքից և սկսեցի շրջել տախտակամածի վրա, մրմնջալով Էլիզաբեթ Բրոունինգի այս տողերը.
<poem>::Տարիներ առաջ, լքելով մարդկանց,
::Տեսիլքների հետ ապրեցի մենակ։
::Տեսա, որ նրանք ընկեր են ազնիվ,
::Նրանց մեղեդին թովիչ է ու թանկ։</poem>
Բայց հիմա ավելի թովիչ մի երաժշտություն էր հնչում իմ ականջներում և ես բոլորովին խուլ ու կույր էի դեպի շրջապատս։ Հանկարծ Գայլ Լարսենի խիստ ձայնը սթափեցրեց ինձ։
Գայլ Լարսենը փայլում էր պերճախոսությամբ, բայց նույնքան փայլում էր և Մոդը։ Ես միառժամանակ կորցրեցի նրանց խոսակցության թելը, որովհետև երբ Մոդը խոսում էր, ես նրա դեմքն էի զննում։ Այդ դեմքը, որն առհասարակ շատ քիչ էր գունավորվում, այժմ կարմրել ու ոգևորվել էր։ Նրա մտածողությունը ազատ ասպարեզ էր գտել, և նա հաճույք էր ստանում վիճելուց, իսկ Գայլ Լարսենը խորապես ըմբոշխնում էր զրույցը։ Վիճաբանության ընթացքում, որին չէի հետևում (ես հափշտակությամբ դիտում էի Մոդի շագանակագույն գանգուրներից մեկը), Գայլ Լարսենը, չգիտեմ ինչ առիթով, հետևյալ քաղվածքը բերեց Տինտագելի մեջ Իզոլդի արտասանած խոսքերից.
<pome>::Ես փառաբանված եմ անգամ այստեղի կանանց մեջ,
::Որովհետև ավելի եմ մեղանչել, քան որևէ մահկանացու կին,
::Եվ գեղեցիկ ու կատարյալ է իմ մեղքը...</poem>
Ինչպես ժամանակին նա հոռետեսություն էր գտնում Օմար Խայամի քառյակների մեջ, այնպես էլ այժմ խանդավառություն և հաղթանակ էր տեսնում Սուինբեռնի տողերում։ Եվ նա ճիշտ էր կարդում ու լավ արտասանում։ Հազիվ էր նա արտասանել հիշյալ տողերը, երբ Լուիսը նավասանդուղքի բացվածքից գլուխն իջեցնելով՝ փսփսաց.
Նրանք երկուսով նորից քաղվածքներ բերեցին և այդ առթիվ Մոդը արտասանեց Դաուսոնի «Impenitentia ultima»-ն։ Ես դիտում էի ոչ թե նրան, այլ Գայլ Լարսենին։ Ինձ կախարդել էր Մոդի վրա նրա հառած հայացքը։ Նա բոլորովին վերացել էր և ես նկատեցի, որ նրա շրթներն անգիտակցաբար շարժվելով՝ կրկնում էին Մոդի արտասանած յուրաքանչյուր բառը։ Նա Մոդին ընդհատեց, երբ վերջինս արտասանում էր հետևյալ տողերը.
<poem>::...Թող նրա աչքերն ինձ լուսավորեն
::Արևը մայր մտնելուց հետո,
::Եվ նրա ձայնում երգող ջութակների հնչյունները
::Իմ լսելիք վերջին հնչյունները լինեն...</poem>
— Ձեր ձայնի մեջ էլ ջութակներ են երգում,— ասաց նա անսպասելիորեն և նրա աչքերը շողացին ոսկեճաճանչ լույսով։
— Եթե անարխիստ էր, ուրեմն լա՛վ է անարխիստ լինելը,— գոչեց Գայլ Լարսենը և նույնպես վեր կացավ։ Երբ մոտեցանք Մոդի խցին, նա կանգնեց մանկամարդ կնոջ դիմաց և արտասանեց հետևյալ տողերը,
<poem>::... Գոնե այստեղ
::Մենք ազատ կլինենք։ Այստեղ Ամենակարողը
::Մեզ չի նախանձի և չի վտարի մեզ։
::Այստեղ մենք կարող ենք անկաշկանդ իշխել։ Ինձ համար՝
::Իշխելը, անգա՛մ դժոխքում, արժանավայել փառասիրություն է.
::Ավելի լավ է դժոխքում իշխել, քան ծառայել երկնքում։</poem>
Դա հզոր հոգու մարտահրավերն էր։ Երբ նա լռեց, նրա ձայնը դեռ արձագանքում էր խցում։ Նա կանգնած էր այնտեղ, նավի հետ տատանվելով, բրոնզագույն դեմքը՝ փայլուն, գլուխը բարձր ու տիրական։ Իսկ ոսկեշող աչքերը անհունորեն առնական ու անհունորեն մեղմ հայացքով նայում էին դռան մոտ կանգնած Մոդի աչքերին։