Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուքը */
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ կոճղի արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չփչփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին: -Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ կարծես թե, երկայնքով: Հետո որ մոլորվենք ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք: -Եթե ոտքերներս ճանապարհին չդավաճանեն,- ասաց Մերին,- ու եթե շնչահեղձ չլինենք: -Հա, այստեղ ահավոր տոթ է ու մութ,- ընդունեց Փինը,- Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնտիուսը ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... բայց այս անտառի համար ինձ թվում է մեր հարյուր տարին ոչինչ է: Ինչ որ չափից շատ է այն հինավուրց: Միայն նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Ու ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է: -Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել: -Հոբիթներն էլ չեն ապրի,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը: -Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այտեղ, նավակներում: Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում: -Ծածկոցներ էլ չունենք որ ծածկվենք,- ասաց Մերին,- որ կողմ էլ շարժվենք, մեկ է այս գիշեր ատամներս չխկչխկացնելու ենք: -Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,- ձեռքը թափ տվեց Փինը,- գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է: Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները: -Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, բայց հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք: Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր, ինչքան թվում էր, բավականին երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող քիվը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն էր այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը... Քարափը բավականին նման էր կոպիտ աստիճանների