Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Հըմ, հըմ... բայց դուք ոնց տեսնում եմ լավ հապճեպիկներ եք,- նկատեց Ծարմորուսը,- շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ ավելի ճիշտ ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես, ուրեմն ես կարող եմ Մերի ու Փին անվանել հա՞ ոնց հասկացա: Լավ անուններ են եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ ավելի ճիշտ այդ հարցում դեռ կսպասենք: -Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց կամ քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: -Առաջին հերթին դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իմ անունը տարիների հետ քանի գնում ավելի է երկարում, իսկ ես միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, բայց այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շատ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին են էնտերեն ենք խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե իսկ հիմա,- նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ ու մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայաղք նետեցին հոբիթների վրա,- հիմա պատմեք ինձ՝ ի՞նչ է աշխարհում կատարվում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... մի խոսքով այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի ու ամպերի մասին, մի խոսքով այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում,- նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց,- այդ օրքերը... Այն ջահելը՝ Սարումանը իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա, չշտապեք, հանգի՛ստ:
-Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին,- բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կլինիկստացվի, Իսկ դու ասում ես հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չես համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես դու կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
-Գիտեիմ Գիտեի գիտեի, և հիմա էլ գիտեմ: Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
-Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: -Նա մեր մեծ բարեկամն էր ու առաջնորդը:
-Այդ դեպքում ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,- ասաց Ծառմուրուսը,- «ձեզ» հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք որ «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապրհը կհամընկնի: Բայց ինչու եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
-Էհ,- տխուր հոգոց հանեց Փինը,- կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս նրան այնտեղ չի մասնակցում:
-Հում... հըմ... -դմբդմբաց Ծառմորուսը,- հըմ... լավ... -նա լռեց ու երկար նայում էր հոբիթներին: -Հում, դե չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:
-Եթե ուզում ես ավելին իմանալ,- ասաց մերինՄերին,- մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ չի կորել ու , և զրուցել: Դու երևի հոգնած կլինես հա՞ մեզ բռնելուցպահելուց:
-Հըմ, հոգնա՞ծ: Չէ չեմ հոգնել, ես ահդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... էէէ, ոնց ասեմ, ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... ինչպե՞ս եք այն կոչում:
-Դե գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,- բացատրեց Մերին,- ու ուտելիք էլ կարելի է ասել չունենք:
-Օ՛, հըմ,- այդ մասին մի անհանգստացեք,- հանգստացրեց նրան Ծառմորուսը: -Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես: Իսկ երբ դուք կորոշեք որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը, սկսեց զգուշորեն ու հանդիսավոր իջնել աստիճաններով դեպի ստորոտը:
Հասնելով գետնին, նա առանց հապաղելու վստահորեն ու ազատ շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհն ընդանում ճանապարհ ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էր է խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կայն կային ծառեր որ ցնցվում էին երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով ու քթի տակ և ինչ որ անվերջանալի երգ երգելով:
Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց որոշ ժամանակ անց Փինը արիանալով նորից խոսեց.
-Ծառմորուս, այ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե մեկ էլ տեսար էլի, մի բան կլինիպատահեց:
-Հըմ,- ճշմարի՞տ,- դմբդմբաց էնտը