Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Ահա այսպես,- երգելը վերջացնելուց ու մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: -Էլֆական երգ է, դե պարզ է, տռատրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստ ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
-Հոբիթները պառկած են քնում,- ասաց Մերին: -Այնպես որ Մենք եթե կարելի է, այս մահճակալից լավ ուրիշ ոչինչ չենք գտնիմահճակալին կքնենք:
-Պառկա՞ծ,- զարմացավ էնտը: - Ախհա՜, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ և խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր: Հոբիթները բառձրացան փափուկ մահճակալի վրա, պառկեցին, և ծածկվեցին ձարխոտի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ և ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը դեպի վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին և ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին: Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, և ծառուղում ինչ որ բան երգելով հայտնվեց էնտը: -Հըմ՜, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքան երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ: Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքերները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը նրանց կողքին կանգնած ինչ որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում, նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր, կամ էլֆերեն: -Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,- վերջապես համարձակվեց հարցնել Փինը: -Հում, ի՞նչ, էնտմու՞թը: -Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: -Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ որ տեղ է, ասենք սար կամ բացատ, այլ էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր այնտեղ լինենք: Շուտով ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց դեպի աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ բարձր լեռների լանջերի երկայնքով քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի ու հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Բայց Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ աջ ու ձախ նայում: