Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 15 բայտ, 00:15, 4 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից» և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով խոշոր փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:
Ծառմորուսը թեքվեց ձախ, և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև, դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը՝ շրջապատված դարավոր վթխարի ծառերով: Լանջերն , որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով. կանաչ պատնեշից : Կենդանի ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ և արծաթափայլ կեչիներից: Երևելքից և արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, իսկ մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց միևնույնն է զգացվում էր որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, բայց ոչ պատանիներ և ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել, և նույնքան էլ իջնում էին կածաններով:
Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնը ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էր, տարբերվում էին հասակով, և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ որ չափով նման էին Ծառմորուսին, և ըստ երևույթին պատկանում էին կամ կաղնու ցեղատեսակիծառատեսակի, կամ հաճարենու: Ոմանք հիշեցնում էին շագանակենու(մուգ կեղևով ևկարճ հզոր ոտքերով), մյուսները հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), կեչիներից, արոսենիներից ու լորենիներից էլ չխոսենք:
Վստահելի
1342
edits