Changes
«Այն մրցման շնորհիվ, որն... իշխում է հանքարանների տերերի միջև, ավելի շատ ծախսումներ չեն արվում, քան անհրաժեշտ են ամենաակներև ֆիզիկական դժվարությունները հաղթահարելու համար՝ և հանքափոր բանվորների մրցման հետևանքով, որոնք սովորաբար պահանջածից ավելի մեծ թիվ են կազմում, այդ բանվորները հոժարությամբ իրենց ենթարկում են զգալի վտանգների ու ամենավնասակար ազդեցությունների՝ մի այնպիսի վարձով, որը լոկ մի քիչ ավելի բարձր է, քան հարևան գյուղական օրամշակներինը, որովհետև հանքարանի աշխատանքը, բացի սրանից, հնարավորություն է տալիս իրենց երեխաներին շահավետ կերպով օգտագործելու։ Այս կրկնակի մրցումը լիովին բավական է... այն ուղղությամբ ներգործելու, որ հանքահորերի մի մեծ մասը բանեցվի չորացման ու օդափոխման ամենից անկատար պարագաներում, հաճախ վատ շինված հանքասրահներով, վատ ձողամածներով, անհմուտ մեքենավարներով, վատ գցված ու վատ սարքված բովանցքներով ու քարշուղիներով. և այս ամենն առաջացնում է հաշմանդամություն, առաջացնում է կյանքի ու առողջության այնպիսի քայքայում, որի վիճակագրությունը սոսկալի պատկեր կներկայացներ» (First Report on Children’s Employment in Mines and Collieries etc. 21 April 1829, p. 102)։ 1860 թվականի մոտերքն անգլիական ածխահանքարաններում միջին հաշվով շաբաթական 15 մարդ էր սպանվում։ Coal Mines Accidents-ի [Դժբախտ դեպքերն ածխահանքարաններում] (1862 թ. փետրվար 6-ի) հաշվետվության համաձայն 1852 — 1861 թ. թ., 10 տարվա ընթացքում, ընդամենն սպանվել է 8 466 հոգի։ Բայց այս թիվը շատ փոքր է, ինչպես հենց ինքը հաշվետվությունն է ասում, որովհետև առաջին տարիներում, երբ վերատեսուչները դեռ նոր էին կարգված և նրանց շրջանները շատ մեծ էին, դժբախտության ու մահվան դեպքերի մի խոշոր քանակության մասին տեղեկանք չէր տրվում ամենևին։ Հենց այն պարագան, որ չնայած հանքաբանվորների դեռ շատ մեծ կոտորածին և վերատեսուչների անբավարար թվին ու փոքր իրավասությանը, դժբախտ պատահարների թիվը շատ է պակասել վերատեսչությունը հաստատելուց հետո — ցույց է տալիս կապիտալիստական շահագործման բնական տենդենցը։— Մարդկային այս զոհերի պատճառը մեծ մասամբ հանքարանատերերի կեղտոտ կծծիությունն է, որոնք, օրինակ, հաճախ միմիայն մի հանքասրահ են փորել տալիս, այնպես որ ոչ միայն ոչ մի իրական օդափոխության, այլև դուրս գալու ոչ մի հնարավորություն չէր լինում, հենց որ միակ հանքասրահը խցվում էր։
Կապիտալիստական արտադրությունը, եթե մենք այն քննում ենք առանձնակի՝ մի կողմ թողնելով շրջանառության պրոցեսն ու մրցման ճարակումները, անչափ խնայողաբար է վերաբերվում իրականացված, ապրանքների մեջ առարկայացված աշխատանքին։ Ընդհակառակը, նա շատ ու շատ ավելի, քան արտադրության ամեն մի այլ եղանակ, մարդկանց, կենդանի աշխատանքի մի վատնիչ է, ոչ միայն մսի ու արյան, այլև նյարդերի և ուղեղի մի վատնիչ։ Անհատական զարգացման ամենից ահռելի շռայլման միջոցով է միայն իրապես, որ ապահովվում և գլուխ է բերվում մարդկության զարգացումն ընդհանրապես՝ պատմության այն դարաշրջանում, որն անմիջաբար նախորդում է մարդկային հասարակության դիտակից գիտակից վերակազմությանը։ Որովհետև այն ամբողջ տնտեսումը, որի մասին է այստեղ խոսվում, ծագում է աշխատանքի հասարակական բնույթից, ապա հենց աշխատանքի այս անմիջաբար հասարակական բնույթն է իրոք, որ առաջ է բերում բանվորների կյանքի ու առողջության այս շռայլումը։ Այս տեսակետից բնորոշ է արդեն այն հարցը, որ հարուցել է դեռ գործարանային վերատեսուչ Բ. Բեկերը. «Լուրջ խորհրդածությունների հանգեցնող ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է ամենից լավ կանխել '''մանուկների կյանքի այս զոհերը, որոնց պատճառը համակցված աշխատանքն է'''» (Rep. Fact., Oct. 1863, p. 157)։
'''Գործարաններ'''։ Այստեղ ամենից առաջ պետք է խոսել բանվորների անվտանգությունը, հարմարությունն ու առողջությունն ապահովող նախազգուշական ձեռնարկումների կատարյալ բացակայության մասին նաև բուն գործարաններում։ Ջարդերի այն տեղեկաթերթերի մեծ մասը, որոնք արդյունաբերական բանակի վիրավորներին ու սպանվածներին են թվարկում (տե՛ս գործարանների տարեկան հաշվետվությունները), ծագում է հենց այստեղից։ Նույնը պետք է ասել տարածության, օդառության, և այլ պակասի մասին։
Դեռ 1855 թվականի հոկտեմբերին Լեոնարդ Հորները գանգատվում էր, թե շատ ու շատ գործարանատերեր դիմադրություն են ցույց տալիս հորիզոնական գլանների նկատմամբ պաշտպանողական հարմարանքներ պահանջող օրենսդրական որոշումներին, չնայած որ վտանգը շարունակ ապացուցվում է հաճախ մահացու, դժբախտ պատահարներով և պաշտպանողական հարմարանքը ոչ թանգարժեք է, ոչ էլ որևէ կերպ խանգարում է արտադրությանը (Rep. Fact., Oct. 1855, p. 6)։ Այս ու այլ օրենսդրական որոշումների դեմ ցույց տված այսպիսի դիմադրության ժամանակ գործարանատերերը սրտեռանդ պաշտպանություն են վայելում անվճար հաշտարար դատավորների կողմից, որոնք մեծ մասամբ իրենք էլ գործարանատերեր կամ թե՝ սրանց բարեկամներ լինելով՝ պետք է այսպիսի դեպքերի համար վճիռներ կայացնեին։ Թե այս պարոնների դատավճիռներն ինչպիսիք էին, ասել է բարձրագույն դատավոր Կեմպբելը հիշյալ դատավճիռներից մեկի առնչությամբ, որի համար նրան էին դիմել բողոքարկման կարգով. «Այս ոչ թե պառլամենտական ակտի մի մեկնություն է, այլ պարզապես նրա վերացում» (ն. տ., էջ 11)։ Հորները միևնույն հաշվետվության մեջ պատմում է, թե շատ գործարաններում մեքենաները շարժման մեջ են դրվում՝ առանց նախապես բանվորներին այս մասին տեղեկացնելու։ Որովհետև նույնիսկ դադար առած մեքենաների վրա անելիք մի բան միշտ լինում է, ընդորում միշտ նրանց վրա ձեռքեր ու մատներ են զբաղված լինում, ուստի դժբախտ պատահարներ շարունակ առաջ են գալիս ազդանշանի այս հասարակ անտեսումից (ն. տ., էջ 44)։ Այն ժամանակ գործարանատերերը գործարանային օրենսդրությանը դիմադրություն ցույց տալու նպատակով Մանչեստրում կազմեցին կապիտալիստների մի միություն, այսպես կոչված «National association for the Amendments of the Factory Laws» [«Ազգային միություն գործարանային օրենքների բարեփոխման համար»], որը 1855 թվականի մարտին ամեն մի ձիաուժից 2-ական շիլլինգ մուծանքների միջոցով 50 000 ֆ. ստ.-ից ավելի հավաքեց, որպեսզի սրանից հոգա իր անդամների կողմից գործարանային վերատեսուչների դատական բողոքների դեմ հարուցած պրոցեսների ծախքերը և պրոցեսները միության հաշվին վարի։ Խնդիր էր գրված դրված ապացուցել, որ «killing no murder» [սպանել դեռ չի նշանակում մարդասպան լինել], եթե այս կատարվում է շահույթի սիրուն։ Շոտլանդիայի գործարանային վերատեսուչը, սըր Ջոն Կինկերդը, պատմում է Գլազգոյի մի ֆիրմայի մասին, թե սա հին երկաթեղենի միջոցով իր գործարանի բոլոր մեքենաներն օժտեց պաշտպանողական հարմարանքներով, որը նրա վրա նստեց 9 ֆ. ստ. 1 շիլլինգ։ Եթե նա հարած լիներ վերոհիշյալ միությանը, ապա իր 110 ձիաուժի համար պետք է վճարեր 11 ֆ. ստ. մուծանք, ուրեմն ավելի շատ, քան նրա վրա նստել էր պաշտպանողական ամբողջ հարմարանքը։ Բայց և այնպես National association-ը 1854 թվականին որոշակի հիմնվել էր օրենքին դիմադրելու համար, որը պաշտպանողական այսպիսի հարմարանքներ էր թելադրում։ 1844-ից մինչև 1854 թվականը տևող ամբողջ ժամանակվա ընթացքում գործարանատերերն ամենափոքրիկ ուշադրություն անգամ չէին դարձնում հիշյալ օրենքի վրա։ Հիմա Պալմերստոնի պատվերով գործարանային վերատեսուչները գործարանատերերին ազդարարեցին, որ այսուհետև օրենքը խստորեն կիրառվելու է։ Գործարանատերերն իսկույն հիմնեցին իրենց ասսոցիացիան, որի ամենանշանավոր անդամների շարքում շատերը հենց իրենք հաշտարար դատավորներ էին և իբրև այդպիսիք հենց իրենք պետք է կիրառեին օրենքը։ Երբ 1855 թվականի ապրիլին ներքին գործերի նոր մինիստրը, սըր Ջորջ Գրեյը, մի զիջողական առաջարկ արեց, ըստ որի կառավարությունը հոժարում էր բավականանալու գրեթե լոկ անվանական պաշտպանողական հարմարանքներով, ասսոցիացիան այս էլ մերժեց զայրույթով։ Անվանի ինժեներ Թոմաս Ֆերբերնը իրեն թույլ տվեց զանազան դատավարությունների ժամանակ հանդես գալ իբրև տնտեսման ու կապիտալի ոտնահարված ազատության փորձագետ-պտշտպանպաշտպան, վտանգի ենթարկելով իր համբավը։ Գործարանային վերատեսուչների պետը, Լեոնարդ Հորները, գործարանատերերի կողմից ամեն կերպ հալածվեց և վիրավորանքների ենթարկվեց։
Սակայն գործարանատերերը չհանգստացան, մինչև որ ձեռք չբերին Court of Qweens Queens Bench-ի [«արքայական բազմոցի դատարանի»] մի վճիռ, որի մեկնության համաձայն 1844 թվականի օրենքը ոչ մի պաշտպանողական հարմարանք չի պատվիրում այն հորիզոնական գլանների համար, որոնք գետնից բարձրացված են ավելի քան 7 ոտնաչափ վեր, և վերջապես 1856 թվականին նրանց հաջողվեց փարիսեցի Վիլսոն Պետտենի միջոցով — այն բարեհոգի մարդկանցից մեկի միջոցով, որոնց ցուցապաշտական կրոնը միշտ կազմ ու պատրաստ է ի հաճույս փողի քսակի ասպետների կեղտոտ աշխատանք կատարելու — մի պառլամենտական օրենք անցկացնել, որով նրանք տվյալ պայմաններում կարող էին գոհանալ։ Օրենքը բանվորներին փաստորեն զրկում էր ամեն մի հատուկ պաշտպանությունից և մեքենաների պատճառած դժբախտությունների դեպքում վնասահատուցում ստանալու համար նրանց ցույց էր տալիս սովորական դատարանի ճանապարհը (կատարյալ ծաղրանք՝ նկատի առնելով անգլիական դատածախքերը), այնինչ մյուս կողմից էքսպերտիզային վերաբերող մի շատ նրբորեն խարդախագործված որոշմամբ դատը տանուլ տալը՝ գործարանատերերի համար նույն օրենքը գրեթե անկարելի էր դարձնում։ Հետևանքը եղավ դժբախտ պատահարների թվի արագ աճումը։ 1858 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր տևող կիսամյակում վերատեսուչ Բեկերը գրանցած ուներ դժբախտ պատահարների 21%-անոց մի աճում՝ այն էլ միմիայն նախընթաց կիսամյակի համեմատությամբ։ Նրա կարծիքով բոլոր դժբախտ պատահարների 36,7%-ը հնարավոր էր կանխել։ Բայց ահա 1858 ու 1859 թվականներին դժբախտ պատահարների թիվը 1845 ու 1846 թվականների համեմատությամբ նշանավոր չափով, այն է՝ 29%-ով նվազել էր, մինչդեռ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վերատեսչության էին ենթարկված, բանվորների թիվն աճել էր 20%-ով։ Բայց ինչո՞վ բացատրել այս փոփոխումը։ Որչափով որ վիճելի կետը մինչև հիմա (1865 թ.) լուծված է, նա լուծված է նոր մեքենաների մուծմամբ, որոնց արդեն հենց այն գլխից պաշտպանողական հարմարանքներ են կցված, և գործարանատերը սրանց հետ հաշտվում է, որովհետև սրանք ոչ մի արտակարգ ծախք չեն նստում նրա վրա։ Այլև առանձին բանվորների հաջողվեց իրենց կորցրած կռների համար դատական բարձր վնասահատուցումներ ստանալ՝ դատավճիռները մինչև բարձրագույն ատյանը հասցնելով և հաստատել տալով։ (Rep. Fact., 30 April 1861, p. 31, ditto April 1862, p. 17)։
Այսքանով սահմանափակվենք այն միջոցների տնտեսման վերաբերմամբ, որոնք պետք է բանվորների (սրանց թվում կան բազմաթիվ երեխաներ) կյանքն ու անդամներն ապահովեին այն վտանգներից, որոնք ուղղակի առաջ են գալիս մեքենաների վրա աշխատելու պրոցեսում։
'''Աշխատանքը փակ շենքերում ընդհանրապես'''։— Հայտնի է, թե տեղի, ուրեմն և շենքերի տնտեսումը բանվորներին որքան շատ է իրար վրա խցկում նեղ շենքերում։ Սրան ավելանում է դեռ օդափոխման միջոցների տնտեսումը։ Ավելի երկար բանվորական ժամանակի հետ միացած՝ երկուսն էլ առաջ են բերում շնչառության օրգանների հիվանդությունների աճում ու սրա հետևանքով էլ մահացության աճում։ Հետևյալ փաստական լուսաբանումներն առնված են հասարակական, առողջությանը վերաբերյալ («Public Health, 6-th Rep. 1863») հաշվետվությունից, որը կազմել է մեր առաջին Գրքինց գրքից ընթերցողին լավ հայտնի դոկտոր Ջոն Սայմոնը։
Ինչպես որ բանվորների համակցությունն ու նրանց կոոպերացիան [համագործությունն] է, որ հնարավոր է դարձնում մեքենաների գործադրումը խոշոր մասշտաբով, արտադրամիջոցների համակենտրոնացումն ու սրանց գործադրման պրոցեսում արվող տնտեսումը, այնպես էլ այս մասսայական միատեղ աշխատանքը փակ շենքերում ու այնպիսի հանգամանքներում, երբ վճռական նշանակություն ունի ոչ թե բանվորների առողջությունը, այլ արդյունքի հեշտացրած պատրաստումը,—բանվորների — բանվորների այս մասսայական համակենտրոնացումն է ահա միևնույն գործանոցում, որ մի կողմից՝ աճող շահույթի աղբյուր է կապիտալիստների համար, բայց մյուս կողմից էլ, քանի որ չի համակշռվում ոչ բանվորական ժամանակի կարճությամբ ու ոչ էլ պաշտպանողական հատուկ ձեռնարկումներով, միաժամանակ պատճառ է բանվորների կյանքի ու առողջության շռայլման։
Դոկտոր Սայմոնը սահմանում է հետևյալ կանոնը, որը նա ապացուցում է մասսայական վիճակագրությամբ.— «Այն հարաբերությամբ, որով մի շրջանի բնակչություն ստիպված դիմում է փակ շենքերում կատարվող միատեղ աշխատանքի, այլ հավասար պայմաններում նույն հարաբերությամբ բարձրանում է այս շրջանի մահացության նորման թոքերի հիվանդությունների հետևանքով» (էջ 23)։ Պատճառը վատ օդափոխությունն է։ «Եվ հավանորեն ամբողջ Անգլիայում չկա ոչ մի հատիկ բացառություն այն կանոնից, թե յուրաքանչյուր շրջանում, որը փակ շենքերում կատարվող մի նշանավոր արդյունաբերություն ունի, այս բանվորների աճած մահացությունը բավական է, որպեսզի ամբողջ շրջանի մահացության վիճակագրությունը գունավորվի թոքերի հիվանդությունների մի վճռական գերակշռումով» (էջ 24)։
Արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ աշխատանքը կատարվում է փակ շենքերում և որոնք 1860 ու 1861 թվականին հետազոտված են առողջապահական պաշտոնեության կողմից, մահացության վիճակագրությունը ցույց է տալիս հետևյալը. 15-ից մինչև 55 տարեկան տղամարդկանց միևնույն թվին, որին անգլիական երկրագործական շրջաններում բարակացավից ու թոքերի այլ հիվանդություններից առաջացած մահվան 100 դեպք է ընկնում, տղամարդկանց նույնահավասար թիվ վերցնելիս ընկնում է. Կովենտրիում մահվան 163 դեպք բարակացավից, Բլեկբեռնում ու Սկիպտոնում՝ 167, Կոնգլետոնում և Բրեդֆորդում՝ 168, Լեյստերում՝ 171, Լիկում՝ 182, Մեկկլսֆիլդում՝ 184, Բոլտոնում՝ 190, Նոտտինգհամում՝ 192, Ռոչդելում՝ 193, Դերբիում՝ 198, Սալֆորդգում Սալֆորդում ու Լայնի վրայի Աշտոնում՝ 203, Լիդսում՝ 218, Պրեստոնում՝ 220 ու Մանչեստրում՝ 263 (էջ 24)։ Հաջշորդ Հաջորդ աղյուսակն է՛լ ավելի ապշելի օրինակ է ներկայացնում։ Նա թոքերի հիվանդություններից առաջացած մահվան դեպքերը տալիս է 15-ից մինչև 25 տարեկան երկու սեռի վերաբերմամբ առանձին-առանձին ու հաշվելով յուրաքանչյուր 100 000 հոգուն։ Ընտրած շրջաններն այնպիսին են, որտեղ միմիայն կանայք են աշխատեցվում փակ շենքերում կատարվող արտադրության մեջ, իսկ տղամարդիկ՝ հնարավոր ամեն տեսակի աշխատաճյուղերում։
<TABLE border = 0>
</TABLE>
Պետք է նկատել, և իրոք այս նկատել է Ջոն ՍայմսնըՍայմոնը, բժշկական բաժնի պետը, որի կազմածն, է հաշվետվությունը,— թե 25—30 տարեկան հասակ ունեցողների համար Լոնդոնի դերձակների, գրաշարների ու տպագրիչների մահացությունը շատ փոքր է նշանակված, որովհետև արդյունաբերության այդ երկու ճյուղում էլ Լոնդոնի վարպետները մեծ թվով (հավանորեն մինչև 30 տարեկան) երիտասարդներ են ստանում գյուղից, իբրև աշակերտներ ու «improvers», այսինքն կատարելագործվելու եկողներ։ Նրանք շատացնում են այն բանող մարդկանց թիվը, որոնց վրա պետք է հաշվվեն Լոնդոնի արդյունաբերական բնակչության մահացության նորմաները. բայց նրանք նույն հարաբերությամբ մաս չունեն Լոնդոնի մահվան դեպքերի թվի մեջ, որովհետև նրանց այնտեղ մնալը ժամանակավոր է լոկ. եթե նրանք այս ժամանակվա ընթացքում հիվանդանում են, ապա նրանք վերադառնում են տուն, գյուղը և, եթե մեռնում են, այստեղ էլ հենց գրանցվում է մահվան դեպքը։ Այս պարագան շատ ավելի մեծ չափով շոշափում է ավելի վաղ տարիքները և այս տարիքների համար Լոնդոնի մահացության նորմաներն իբրև արդյունաբերական հակառողջապահականության մասշտաբներ լիովին արժեզուրկ է դարձնում (էջ 30)։
Դերձակների դրությանը նման է գրաշարների դրությունն էլ, որոնց մոտ օդափոխության պակասությանը, ապականված օդին և այլոց ավելանում է նաև գիշերային աշխատանքը։ Նրանց սովորական բանվորական ժամանակը տևում է 12-ից մինչև 13, երբեմն էլ 15-ից մինչև 16 ժամ։ «Մեծ տոթ ու հեղձուկ օդ է լինում, հենց որ գազը վառվում է... Քիչ չի պատահում, որ ձուլարանի գոլորշիները կամ թե մեքենաների և կամ կեղտահորերի գարշահոտությունը ցածի հարկից բարձրանում են և վերևի սենյակի չարիքը սաստկացնում։ Շենքի ներքին մասերի ջերմացած օդը տոթացնում է վերիններինը հենց արդեն նրանով, որ տաքացնում է նրանց հատակը, և եթե շենքերը գազ շատ գործածելու հետ միասին նաև ցածրաձեղուն են, ապա այս մի մեծ չարիք է։ Դրությունն է՛լ ավելի վատ է այնտեղ, որտեղ շոգեկաթսաները գտնվում են ցածի զետեղարաններում և ամբողջ տունը լցնում են մի անցանկալի տոթով... Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ օդափոխությունն ամենուրեք պակասավոր և միանգամայն անբավարար է՝ տոթն ու արևամուտից հետո գազի այրման արդյունքները հեռացնելու համար, և որ բազմաթիվ գործանոցներում, մանավանդ այնպիսիներում, որոնք առաջ բնակելի տներ են եղել, կացությունը վերին աստիճանի ողբալի է»։ Մի քանի գործանոցներում, հատկապես շաբաթաթերթերի գործանոցներում, որտեղ նմանապես 12—16 տարեկան դեռահասներ են բանեցվում, աշխատանքը կատարվում է երկու օր ու մի գիշեր գրեթե անընդհատ, այնինչ ուրիշ գրաշարանոցներում, որոնք զբաղված են շտապողական աշխատանք կատարելով, կիրակին էլ բանվորին ոչ մի հանգստություն չի բերում, և նրա բանվորական օրերը շաբաթվա մեջ 6-ի փոխարեն կազմսւմ կազմում են 7 (էջ 26, 28)։
Սպիտակեղեն կարողները և մոդիստուհիները (milliners ու dressmakers) cերաշխատանքի գերաշխատանքի առնչությամբ մեզ արդեն զբաղեցրել են I գրքում, VIII գլ., 3, էջ 217—219։ Մեր բերած հաշվետվության մեջ նրանց աշխատանքի վայրերը նկարագրել է դոկտոր Օրդը։ Եթե սրանք ցերեկը նույնիսկ մի քիչ ավելի լավ են, ապա այն ժամերին, երբ գազը վառված է, անչափ տոթ են լինում, մգլահոտած (foul) ու անառողջ։ Ավելի լավ տեսակի 34 գործանոցում դոկտոր 0րդը Օրդը գտավ, որ ամեն մի բանվորուհու համար խորանարդ ոտնաչափ տարածության միջին թիվը «4 դեպքում 500-ից ավելի էր ուրիշ 4-ում՝ 4—500, 5-ում՝ 200—250, 4-ում՝ 150—200 ու վերջապես 9-ում՝ միմիայն 100—150։ Այս դեպքերից .մինչև անգամ ամենանպաստավորը լոկ հազիվ բավարար է տևական աշխատանքի համար, եթե տեղը կատարյալ օդափոխություն չունի։... Նույնիսկ ավելի լավ օդափոխության դեպքում գործանոցները շատ շոգ ու հեղձուկ են լինում պահանջված բազմաթիվ գազային լապտերների մլմլալու հետևանքով»։ Ահա՛ դոկտոր Օրդի նկատողությունն իր այցելած՝ ստորին կարգի մի գործանոցի վերաբերմամբ էլ, որտեղ աշխատանքը կատարվում էր մի միջնորդի (middleman) հաշվին. «Մի սենյակ, 1280 խորանարդ ոտնաչափ տարողությամբ, մեջը գտնվողները՝ 14 հոգի, ամեն մեկին ընկնող տարածությունը՝ 91,5 խորանարդ ոտնաչափ։ Բանվորուհիներն աշխատանքից ուժասպառ ու տանջված կերպարանք ունեին, այստեղ։ Նրանց վաստակը նշված է շաբաթական 7—15 շիլլինգ, հետն էլ թեյ... Բանվորական ժամերը՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը։ Փոքրիկ սենյակը, որտեղ ճխտված էին այս 14 անձը, վատ էր օդափոխված։ Կային երկու շարժական լուսամուտ ու մի բուխաբիկբուխարիկ, որը սակայն խցված էր. օդափոխման որևէ տեսակի հատուկ հարմարանքներ չկայինք չկային» (էջ 27)։
Միևնույն հաշվետվությունը մոդիստուհիների գերաշխատանքի վերաբերմամբ նկատում է. «Մոդայի շքեղարուր գործանոցներում երիտասարդ կանանց, գերաշխատանքը տարվա մեջ տիրապետում է մոտավորապես 4 ամսում միայն, սակայն այնպիսի հրեշավոր չափով, որ շատ դեպքերում հասարակության ապշանքն ու վրդովմունքն է առաջ բերել մի վայրկյան. բայց այս ամիսների ընթացքում իբրև կանոն աշխատանքը գործանոցում կատարվում է օրական լրիվ 14 ժամ, իսկ կուտակված շտապ պատվերների ժամանակ ամբողջ օրն ի բուն 17—18 ժամ։ Տարվա մյուս եղանակներին գործանոցում աշխատանքը կատարվում է հավանորեն 10—14 ժամ. իրենց բնակարաններում աշխատողներն էլ կանոնավորապես 12 կամ թե 13 ժամ գործի են լինում։ Կանացի թիկնոցների, փողպատների, շապիկների և այլոց արտադրումը, կարամեքենայի վրա արվող աշխատանքն էլ հետն առած, ընդհանուր գործանոցում կատարվում է ավելի քիչ ժամերի ընթացքում, սովորաբար ոչ ավելի, քան 10—12 ժամում. բայց,— ասում է դոկտորՕրդը,— Օրդը «որոշ արհեստանոցներում կանոնասահմանված բանվորական ժամերը որոշ ժամանակամիջոցներում նշանավոր չափով երկարաձգման են ենթարկվում առանձնապես վճարվող արտակետյա աշխատանքի միջոցով, իսկ ուրիշ արհեստանոցներում բանվորուհիներն աշխատանքը հետները վերցնում են տուն, որպեսզի կանոնասահմանված բանվորական ժամանակից հետո կատարեն. մենք կարող ենք ավելացնել, որ արտակետյա աշխատանքի թե՛ մեկ ու թե՛ մյուս տեսակը հաճախ ստիպողական է» (էջ 28)։ Ջոն Սայմոնն այս էջին կցած մի ծանոթագրության մեջ նկատում է. «Պարոն Ռէդկլիֆֆը, համաճարակաբանական ընկերության քարտուղարը, որը հատկապես շատ առիթներ է ունեցել առաջին կարգի արհեստանոցների բանվորուհիների առողջությունը քննելու, յուրաքանչյուր 20 աղջկանից, որոնք իրենց մասին ասում էին, թե իրենց առողջությունը միանգամայն լավ է, միայն մեկին առողջ գտավ. մնացածները մարմնական ուժերի թուլանալու, նյարդային ուժասպառման, ու սրանից առաջացող բազմաթիվ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր աստիճաններ էին ցուցաբերում»։ Իբրև պատճառներ նա նշում է՝ առաջին հերթին բանվորական ժամերի երկարությունը, որը նա տարվա նույնիսկ հանդարտ եղանակներին օրական մինիմում 12 ժամ է հաշվում, ու երկրորդ՝ արհեստանոցների գերալցումն ու վատ օդափոխությունը, գազային լապտերների շնորհիվ փչացած օդը, անբավարար կամ թե վատ սնունդն ու բանվորուհիների համար կենցաղային հարմարություններ ստեղծելու հոգացողության, պակասությունը»։
Եզրակացությունը, որին հանգում է անգլիական առողջապահական վարչության պետը, այն է, թե «բանվորների համար գործնականորեն անհնարին է նվաճել այն, ինչ որ տեսականորեն իրենց առաջին իրավունքն է առողջության բնագավառում, իրավունք այն իմ աստովիմաստով, որ աշխատանք կատարելու համար էլ նրանց հավաքած լինի ձեռնարկուն, որ միատեղ աշխատանքը, որչափով որ ձեռնարկուից է կախված և նրա հաշվին է կատարվում, պետք է զերծ կացուցվի անցանկալի ու առողջության համար վնասակար պայմաններից. նաև թե՝ բանվորները ոչ միայն իրենք փաստորեն ի վիճակի չեն հարկադրելու, որ այս առողջապահական արդարությունն իրագործվի իրենց համար, այլև, չնայած օրենսդրի առաջադրած դիտավորությանը, նրանք նույնքան քիչ կարող են որևէ գործուն աջակցություն սպասել այն պաշտոնյաներից, որոնք պետք է իրագործեն «Nuisances Removed Removal Acts»-ը [«Դժբախտ պատահարները կանխելու օրենքը»] (էջ 29)։ «Անկասկած, մի քանի տեխնիկական փոքրիկ դժվարություններ կան այն ճշգրիտ սահմանը որոշելու համար, որից դենը ձեռնարկուները պետք է կարգավորման ենթարկվեն։ Բայց ... սկզբունքորեն՝ առողջությունը խնայելու պահանջն ընդհանրական է։ Եվ ի շահ միլիոնավոր բանվորների ու բանվորուհիների, որոնց կյանքն այժմ անտեղի ծյուրվում և կարճացվում է մարմնական անվերջ տանջանքներով, որոնք սոսկ նրանց զբաղմունքի արգասիք են, ես համարձակվում եմ այն հույսն արտահայտել, թե աշխատանքի առողջապահական պայմանները նույնպես ընդհանրականորեն կդրվեն օրենքի պատշաճ պաշտպանության տակ, գոնե այն չափով, որ աշխատանքի բոլոր փակ շենքերում օդափոխությունն իրոք ապահովվի և որ ըստ իր բնության անառողջ ամեն մի աշխատաճյուղում հնարավոր եղածին չափ սահմանափակվի առողջության համար առանձնապես վտանգավոր ներգործությունը» (էջ 63)։
====III. ՏՆՏԵՍՈՒՄ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԻ ՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ====