Changes
Այդ երեկո Մարտինը ճաշի մնաց Մորզերի մոտ և, ի մեծ բավականություն Ռութի, նրա հոր վրա շատ լավ տպավորութքուն թողեց։ Խոսակցությունը տեղի էր ունենում նավաստու մասնագիտության շուրջը, որ Մարտինը գիտեր հինգ մատի պես․ միստր Մորզը հետո արտահայտվեց նրա մասին, որպես շատ ուշիմ և ողջամիտ երիտասարդի։ Մարտինը աշխատում էր խուսափել կոպիտ բառերից և սխալ արտահայտություններից, դրա համար էլ խոսում էր դանդաղ և իր մտքերն ավելի լավ էր ձևակերպում։ Ճաշին նա ավելի համարձակ էր պահում իրեն, քան առաջին անգամ՝ մոտ մի տարի առաջ, բայց մնաց համեստ, մի քիչ ամաչկոտ և դա շատ դուր եկավ միսիս Մորզին, որի համար միաժամանակ հաճելի անակնկալ էր Մարտինի մեջ տեղի ունեցած ակներև փոփոխությունը։
— Նա առաջին տղամարդն է, որը տպավորություն թողեց Ռութի վրա,— ասաց նա իր ամ ասնուն։— ամուսնուն։— Նա միշտ էլ այնքան անտարբեր է եղել տղամարդկանց նկատմամբ, որ դա մինչև անգամ սկսել է անհանգստացնել ինձ։
Միստր Մորզը զարմանքով նայեց նրան։
— Լա՜վ բան է,— կրկնեց միստր Մորզը,— հը՜մ։ Բայց ենթադրենք — երբեմն կարիք է լինում, սիրելիս, ենթադրություններով զբաղվել — ենթադրենք, որ Իդենը նրա մեջ շահագրգռություն առաջացնի ոչ թե ընդհանրապես, այլ մասնավորապես իր նկատմամբ, այդ դեպքո՞ւմ․․․
— Դա անհնարին է,— ծիծաղելով ասաց միսիս Մորզը։— Ռութը նրանից երեք տարով մեծ է և հետո դա պարզապես անկարելի է։ Ոչ մի վատ բան չի դուրս դագա, վստահիր ինձ։
Այսպիսով, Մարտին Իդենի դերը շատ որոշակի սահմանվեց։ Այդ միջոցին Մարտինը Արթուրի և Նորմանի դրդումով նյութում էր մի խենթավուն ձեռնարկ։ Խոսքն այն մասին էր, որ կիրակի օրը նրանք հեծանիվներով կգնան քաղաքից դուրս շրջագայելու․ իհարկե, այդ բանը հազիվ թե հետաքրքրական լիներ Մարտինի համար, եթե նա չիմանար, որ Ռութն էլ է հեծանիվ նստում և կգնա նրանց հետ։ Մարտինը երբեք չէր նստել և չէր ունեցել հեծանիվ, բայց քանի որ Ռութը մասնակցելու է շրջագայությանը, նրա համար անկասկած դարձավ, որ ինքն էլ պետք է սովորի հեծանիվ նստել։ Այդ պատճառով տուն գնալիս նա մտավ խանութ և քառասուն դոլլարով մի հեծանիվ գնեց։ Այդ գումարը նա իր ծանր աշխատանքով չէր կարող շահել նույնիսկ մի ամսում, և այդ ծախսը նրա գրպանի համար չափազանց զգալի էր։ Բայց ավելացնելով իր՝ «Տեսաբանից» ստանալիք հարյուր դոլլարի վրա նաև չորս հարյուր քսան դոլլարը, որը կվճարի նրան «Պատանեկության ուղեկիցը», նա մինչև անգամ ուրախացավ, որ բոլոր այդ դրամների գոնե մի մասը ծախսելու խելոք մի ձև գտավ։ Նրան չշփոթեցրեց և այն հանգամանքը, որ հեծանիվ նստելու առաջին փորձն իսկ պատռեց տաբաթն ու պիջակը։ Նա իսկույն զանգահարեց Հիգգինբոթամի խանութի դերձակին և իր համար մի նոր կոստյում պատվիրեց։ Հետո արտաքին նեղլիկ սանդուղքով բարձրացրեց հեծանիվն իր սենյակը և երբ մահճակալը հեռացրեց պատից, սենյակում տեղ մնաց միայն իր և հեծանիվի համար։
— Ես ձեզ խորհուրդ կտայի գոնե երկու տարի էլ սովորել տարրական դպրոցում։ Մնաք բարով։
Այդ անհաջողությունը այնքան էլ չմտահոգեց Մարտինին, բայց նա ապշեց, տեսնելով, թե ինչպես վշտացավ Ռութը, երբ նա հաղորդեց պրոֆեսոր Հիլթոնի կարծիքը։ Ռութի վշաանալն վշտանալն այնքան ակներև էր, որ Մարտինն ինքն էլ ափսոսաց իր տապալումը, գլխավորապես Ռութի համար։
— Տեսնո՞ւմ եք,— ասաց աղջիկը,— ես ճիշտ էի ասում։ Դուք ավելի բան գիտեք, քան ուսանողներից ոմանք, բայց չեք կարողանում քննություն տալ։ Դրա պատճառն այն է, որ դուք սովորել եք ի միջի այլոց, հարևանցի։ Դուք պիտի սովորեք որոշակի սիստեմով, իսկ դրա համար հարկավոր են լավ ուսուցիչներ։ Գիտելիքները պիտի լինեն հիմնավոր։ Պրոֆեսոր Հիլթոնն իրավացի է, և ես որ ձեր տեղը լինեի, կգնայի երեկոյան տարրական դպրոց։ Մեկուկես տարում կավարտեք դասընթացը և կխնայեք վեց ամիս։ Բացի այդ, ցերեկները Ժամանակ ժամանակ կունենաք գրելու կամ այլ աշխատանքով զբաղվելու, եթե ձեզ հաջողվի դրամ վաստակել գրչի աշխատանքով։
«Իսկ եթե ցերեկնեըը պիտի աշխատեմ և երեկոները դպրոց գնամ, հապա ե՞րբ պիտի տեսակցեմ ձեզ հետ» — դա էր Մարտինի մեջ ծագած առաջին միտքը, որ նա վախեցավ արտահայտել։ Դրա փոխարեն նա ասաց։
— «Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում իր ճամփով»,— մեջ բերեց Ռութը։
«Բայց ես կցանկանայի քայլել ոչ թե մենակ, այլ ձեզ հետ»,— ուզում էր ավելացնել Մարտինը։ Նրա աչքի առաջ բացվեց ահսահման անսահման աշխարհի տեսարանը՝ արևաշող տարածություններով, ուր աստղաբերձ ճամփաներով թռչում է Ռութի հետ ձեռք-ձեռքի և աղջկա բաց ոսկեգույն մազերը ծածանվելով հպվում են նրա այտերին։ Իսկույն նա զգաց իր խոսքերի խղճուկ անզորությունը։ Աստվա՜ծ իմ, եթե միայն կարողանար պատմել աղջկան այդ ամենի մասին այնպես, որ նա էլ կարողանար տեսնել այն, ինչ տեսնում էր ինքը։ Նրան չարչարում էր բուռն, տանջալից ու անհաղթելի մի ցանկություն՝ պատկերել աղջկա համար այն տեսիլքները, որոնք անսպասելիորեն և հանկարծակի, արտացոլվեցին իր մտապատկերների հայելու մեջ։ Եվ հանկարծ նա հասկացավ․ հենց այդ է գաղտնյաց բանալին։ Չէ՞ որ այդպես են անում մեծ վարպետները՝ բանաստեղծներն ու գրողները։ Նրանց մեծության գաղտնիքը հենց դրա մեջ է։ Նրանք կարող են բառերով արտահայտել այն ամենը, ինչ տեսնում են, մտածում և զգում։ Արևի տակ նիրհող շները հաճախ վնգստում և հաչում են, բայց չեն կարող բացատրել, ինչը ստիպեց նրանց վնգստալ ու հաչել։ Հո ինքն էլ ետ չի՞ մնում արևի տակ նիրհող շներից․ ինքն էլ է տեսնում հրաշալի, հեքիաթային երազներ, բայց միայն կարող է վնգստալ ու հաչել Ռութի վրա։ Հիմա արդեն բավ է քնել արևի տակ։ Նա պիտի սովորի, աշխատի մինչև աչքերն ու լեզուն բացվեն, մինչև կարողանա բաժանել նրա հետ իր տեսիլքների հեքիաթային գանձը։ Օ՛հ, կան մարդիկ, որոնք գիտեն իրենց մտքերն արտահայտելու գաղտնիքը, գիտեն բառերը դարձնել իրենց հնազանդ ստրուկներ, կապակցել դրանք այնպես, որ առաջանում է ինչ-որ նոր բան, և այդ նորը ավելի շատ է, քան առանձին նշանակությունների պարզ գումարը։ Նա խորապես ցնցված էր այն մտքից, որ մի պահ թափանցեցի վաղուց նրան տանջող գաղտնիքը, և դարձյալ նրա աչքին շողացին արևոտ և աստղալից տարածությունները։ Վերջապես նա ուշքի եկավ, տիրող լռությունից ապշած, և տեսավ, որ Ռութը նայում է նրան ուրախ ժպիտով։
— Ես հենց նոր երազում էի արթմնի,— ասաց Մարտինը, և լսելով իր այդ բառերը սիրտն ուժգին տրոփեց։
Կյանքում առաջին անգամ էր, որ աղջիկն իր ծանոթի բերանից լսում էր այդպիսի հայհոյական խոսք և խորապես ցնցվեց ոչ միայն նրա համար, որ դա վիրավորեց իր ականջը և բարեկրթության զգացումը․ աղջկան վախեցրեց քամու այն խիստ հոսանքը, որ հանկարծ ներխուժեց խնամքով ծածկված պարտեզը, որի մեջ անցել է նրա պատանեկությունը։
Եվ սակայն աղջիկը ներեց նրան և զարմացավ իր ներողամտության վրա։ Չգիտես ինչու, դժվար չէր ներել Մարտինին։ Պայմանները չեն թույլատրել, որ նա այլ մարդկանց նման լինի, բայց նա աշխատում է ուղղել այդ և արդեն շատ բան է ձեռք բերել այդ ուղղությամբ։ Աղջկա մտքովն էլ չէր անցնում, թե կան այլ պատճառներ, որոնք ավելի պարզ են բացատրում նրա ներողամտությունը։ Ռութը իսկական քընքուշ քնքուշ զգացմունքներ էր տածում Մարտինի նկատմամբ, բայց ինքը չէր կռահում այդ բանը։ Եվ չէր էլ կարող կռահել։ Աղջիկը հանգիստ ապրել էր իր քսանչորս տարին՝ առանց ոչ մի անգամ զգալու սիրային թեկուզ թեթև հրապուրանքը, չգիտեր վերլուծել իր զգացմունքները և, գաղափար չունենալով սիրո ջերմացնող բոցի մասին, չէր հասկանում, որ հիմա սերն է ջերմացնում իրեն։