Changes
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Նշանակում է Սարումանը դավաճա՞ն չէ,- զարմացավ Ջիմլին:
-Իհարկե դավաճան է,- ասաց Գենդալֆը: -Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչ կատարվեց վերջին ժամանակներս, Իզենարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Բայց դավաճանության զենքը միշտ է վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Հիմա Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, որ հիմա նա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
-Ցավալի է միայն այն, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,- հոգոց հանեց Ջիմլին: -Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ կնստեինք և կհետևեինք, թե ինչով այդ ամենը կավարտվի:
-Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,- չհամաձայնեց Գենդալֆը: -Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Բայց նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, բայց իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
-Թևավոր Սուրհանդակի՞,- ընդհատեց Լեգոլասը: -Ես լորիենյան աղեղով Սեռն Գեբիրի ոլորանի գլխին ինչ որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ ջուրը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է: -Նետերով նրան չես սպանի,- ասաց Գենդալֆը: -Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալը արդեն նոր ձի է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Իննը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է: Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և դրա համար էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռածել է Ծառմորուսի մասին: -Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,- ժպտաց Արագորնը: -Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և ժամանակ կորցրել: -Մի վարկյան սպասիր,- ընդհատեց Ջիմլին: -Առաջին հերթին ես ուզում եմ մեկ այլլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ ենք տեսել, թ՞ե Սարումանին: -Ոչ, երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,- պատասխանեց Գենդալֆը: -Ըստ երևույթին դուք Սարումանին եք տսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր դու սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է: -Լավ, Լավ,- ասաց Ջիմլին,- ես ուրախ եմ, որ դա դու չես եղել: -Այո իմ բարի թզուկ,- կրկին ծիծաղեց Գենդալֆը: -Հաճելի է իմանալ, որ ամեն ինչում չէ, որ սխալվում ես: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Բայց ես առհասարակ վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից: Ինչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ, ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Փա՛ռք քեզ Ջիմլի, որդի՛ Գլոյնի: Գուցե քեզ դեռ հաջողվի ինձ և Սարումանին միասին տեսնել, այդ ժամանակ էլ կտարբերես: -Հոբիթների մասին էինք խոսում,- հիշեցրեց Լեգոլասը: -Մենք այսքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու երևում է գիտես, թե որտեղ են Մերին ու Փինը և լռում ես: -Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,- ասաց Գենդալֆը: -Էնտերի՞,- բացականչեց Արագորնը,- դուրս է գալիս, որ Անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն խաբում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հին ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք: -Ռոհանցիների հնարա՜նք,- բացականչեց Լեգոլասը: -Սև Անտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Բայց մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի, նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը: -Դե արի ու պատասխանիր,- հոգոց հանեց Գենդալֆը: -Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա Միջերկրում ներկայումս ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: