Changes

Մատանիների Տիրակալը

5 bytes removed, 15:42, 15 Մարտի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
–Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,– մրթմրթաց նա: –Լեգենդներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ անմիջապես խոտի միջից... Բայց ասա ինձ, օ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են արդեն անցել այն օրից, ինչ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծիալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
Վստահելի
1342
edits