Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին Ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին. Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած էր , գավազանին հենված ու , նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում, հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը հոգնած, բայց հպարտ, ետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի ետևըհետևը: Շատ մղոններ մնացին ետևումհետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն լուսաբացը , և վերջապես Էմին մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակյի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
–Տեսե՛ք,– բացականչեց նա, – և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներներն էին ձգվում մարգագետինները և բարձրանալով լանջն ի վեր կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առաջ տարածված տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովածոց լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, և նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
–Դե, Լեգոլա՛ս,– ասաց Գենդալֆը,– ասա՛ մեզ, ի՞նչ ես այնտեղ տեսնումայնտեղ:
Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին, ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:
–Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,– սկսեց նա: –Այնտեղ, որտեղ նա դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնում, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է, երևի ռոհանցիները դեռ քնած են:
–Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թենգելի որդին, ռոհանցիների թագավորըառաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է , բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտվեյին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը մտավ քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
–Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,– ասաց Գենդալֆը ձեռքով ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները ցույց տալով: –Նրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
–Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,– հաշվեց Արագորնը:
–Այն ժամանակվանիցժամանակներից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե ապարանքը, շատ սերունդներ են հեռացել աշխարհից:
–Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,– առարկեց Արագորնը: –Այն ժամանակներից, երբ կառուցում էին այս ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: –Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ որ երգ երգել՝ Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց երաժշտությունը մեղեդին նրանց դուր եկավ:
–Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,– ասաց Լեգոլասը: –Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց նրա մեջ ինչ որ թախիծ կա՝ միայն մահկանացուներին բնորոշ...
Որտե՞ղ են սաղավարտն ու զրահը
Հպարտ, ոսկեհեր ոսկեմազ հեծյալի:
Որտե՞ղ է խարույկի բոսոր կրակը,
–Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազունը այստեղ է արշավել հյուսիսից , և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջ նստած երգում են այս երգը:
Լուռ գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք տեսնելով ճանապարհորդներին վեր թռան տեղներից և նիզակները խաչելով փակեցին նրանց ճանապարհը:
–Կա՛նգ առեք օտարականնե՛ր,– բղավեցին գոռացին նրանք իրենց լեզվով: –Ասացե՛ք ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:
–Ես հասկանում եմ ձեր լեզուն,– ասաց Գենդալֆը ռոհաներեն,– բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ցեղակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որին երկուսով եք հեծածորը երկու հեծյալ է տանում: Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
–Մենք ուրվականներ չենք,– Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,– և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ն կվերադարձնե՞յին գողացված ձիերին: Սրանք Խասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք ետ հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք , որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:
–Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,– ասաց նա,– բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա անտարակույս Թեոդենը լսել գիտի է ձեր մասին: Շատ հնարավոր է որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձի Լեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքը մուտքն Էդորաս արգելվում է:
–Օձի Լեզու՞ն,– խոսեց Գենդալֆը ոտից գլուխ չափելով ժամապահին: –Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ որ Օձի լեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին , կամ ուղարկիր ինչ որ մեկին: –Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
–Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,– ասաց հրաշագործը: –Քանզի ես Գենալֆն եմ: Ես վերադարձել եմ , և ինչպես տեսնում ես հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչ արծաթափայլն Լուսաչն է:Ինձանից , նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է, Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքապարանքը:
–Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,– զիջեց ժամապահը: –Սպասեք դարապասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Եվ նա արագ քայլերով հեռացավ, թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:
Շուտով նա վերադարձավ:
–Հետևեք ինձ,– ասաց նա: –Թեոդենը թույլ է տալիս ձեզ նես ներս մտնել, բայց ստիպված եք թողնել զենքերը, ներառյալ նաև գավազանը, մուտքի մոտ՝ մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դարպասները բացվեցին և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ, կանաչ մարգագենտում, վեր էր խոյանում բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոդին ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այտեղից այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի թմբի ապարանքի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին թագավորի արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ցնկները ծնկները հասնող պողպատյա զրահները փայլում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք ավելի բարձրահասակ են, քան սովորական մահկանացուները:
–Հասանք,– ասաց ուղեկցող ժամապահը: –Դե, ես պետք է հետ վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր հանդեպ բարեահաճ գտնվի:
Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդները սկսեցին աստիճաններով վեր բարձրանալ: Թագավորի թինկնապահները թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանյան ռոհանցիներին հատուկ ձևով.
–Խաղաղությո՛ւն ձեզ, օտարականնե՛րհեռվից եկած օտարականներ:
Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակների զարդարված էին կանաչ քարերովև փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.
–Ես Գայման եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ:
Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:
–Լավ կհսկես դրանքնրանց,– ասաց նա: Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե անտառի տիրուհին:
Դռնապանի աչքերը զարմանքից լայնացանկլորացան: Արագ կռանալով նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց, ասես վախենալով դրանցից, դրանք կխայթեն իրեն:
–Ոչ ոք դրանց չի դիպչի,– հավաստիացրեց նա:
–Բայց դա Թեոդենի կամքն է,– առարկեց Գայման:
–Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու, թեև նա Ռոհանի տիրակալն է, կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգորդի ժառանգի համար,– գոչեց Արագորնը:
–Անիմաստ խոսակցություն է,– նկատեց Գենդալֆը: –թագավորը վախենալու –Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանանները, ստիպված ենք հնազանդվել:
–Դա այդպես է,– հաստատեց Արագորնը: –Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին, թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ Սուրը թուրը Անդրիլը չլիներ:
–Ինչ անուն էլ որ քո թուրը ունենա, միևնույնն է դու կթողնես նրան այն այստեղ,– ասաց Գայման,– եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
–Իսկ ինչո՞ւ միայնակ,– առաջ գալով խոսեց Ջիմլին, ձեեռքով շոյելով տապարի ծայրը սայրը և մռայլ նայելով թիկնապահին, ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: –Նա միայնա՛կ չէ:
–Հանգի՛ստ,– տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,– այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: –Նա չարագույժ ծիծաղեց:
Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:
–Ես նրան թողնում եմ այստեղ,– ասաց նա,– բայց արգելու՛մ եմ դիպչել նրան: Տես հահա՜, ոչ մեկը ոք չդիպչի նրան: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է Անդրիլըմի թուր, որը կոտրվել և նորից է կռվելէ նորից: Նրան առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:
–Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,– մի քայլ հետ ընկրկելով մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: –Կարվի այնպես ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
–Դե ինչ,– ասաց Ջիմլին,– այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին նա իրեն հպարտ կզգանսեմացած չի զգա: –Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, Անդրիլի կողքին: –Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Բայց դռնապանը հապաղում էր:
–Գավազանդ նույնպես,– ասաց նա Գենդալֆին: –Ներիր բայց այն նույնպես պետք է մնա այստեղ:
–Այ դա արդեն չէչեղավ,– գոչեց Գենդալֆը: –Մի բան է զգուշությունըզգուշությունը՝ թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:
Արագորնը ծիծաղեց:
–Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, միթե՞ դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:
–Հրաշագործի ձեռքին ձեռնափայտը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,– առարկեց Գայման, կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որի վրա հենված էր Գենդալֆը: –Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանը և ներքին ձայնին, այլ ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտենլ:
Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հուրերը ներս մտան: Լեռնային թարմ ու մաքուր օդից հետո կիսամութ և տոթ թվաց ճամփորդներին դղյակի ներսը: