: Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու֊ երեք րոպեից վերադարձավ։
: ― Պատուհանը բացեցի, ― ասաց նա։
: ― Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, ― նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։ : ֊ ― Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։
: Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։
: ― Այս ի՞նչ է, ― հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։