Changes
Ռութն առանձնապես ոչինչ չասաց, նա այս երեկո ուզում էր Նորմանի հետ միասին գնալ հրապարակային դասախոսության, բայց (անախորժ բան) Նորմանի գլուխն սկսեց ցավել, և որովհետև տոմսերն արդեն գնված են, Մարտինը չի՞ ցանկանում նրա հետ գնալ, եթե զբաղված չէ։
Եթե զբաղված չէ։ Մարտինը հազիվ էր կարողանում սքողել իր ձայնի դողը։ Նա չէր հավատում իր ականջներին։ Մինչև այժմ նա հանդիպել էր աղջկա հետ միայն նրանց մուո՝ մոտ՝ տանը, և երբեք չէր համարձակվել հրավիրել նրան որևէ տեղ։ Հեռախոսի լսափողը ձեռքին կանգնած՝ նա հանկարծ անհաղթահարելի մի ցանկություն զգաց մեռնելու աղջկա համար, և նրա մտքում ծագեցին հերոսական կերպարներ, սիրո համար անձնազոհության տեսարաններ։ Նա այնքա՜ն ուժգին էր սիրում Ռութին, այնքա՜ն սարսափելի, այնքա՜ն անհույս։ Նա այնպիսի խելագար ուրախությամբ համակվեց՝ պատկերացնելով, որ աղջիկը դուրս կգա իր հետ, դասախոսության կգնա իր՝ Մարտին Իդենի հետո, որ այդ պահին միտքը ոչ մի այլ բան չընկավ՝ բացի նրա համար մեռնելուց։ Դա միակ բանն էր, որով ինքը կարող էր ապացուցել իր անսահման ու անշահախնդիր զգացումը։ Դա ամեն մի իսկական սիրահար և ծանոթ անձնուրացության ուժգին խոյանքն էր, որը հեռախոսային կարճատև խոսակցության ժամանակ հրեղեն մրրիկի նման հափշտակեց նրան։ Մեռնել նրա համար․ մտածեց նա, դա կնշանակի իսկապես ապրել ու սիրել։ Նա ընդամենը քսանմեկ տարեկան էր, և դա նրա առաջին սերն էր։
Մարտինը դողդոջուն ձեռքով կախեց լսափփողը՝ լսափողը՝ նոր ապրած ցնցումից հետո թուլություն զգալով։ Նրա աչքերը փայլում էին ինչպես հրեշտակի աչքեր, դեմքը այլակերպվել էր, կարծես ազատված լիներ երկրային աղտից և սուրբ ու անաղարտ դարձել։
— Մի կողմի վրա եք գնում, հա՞,— նենգորեն ֆշշաց փեսան։— Իսկ գիտե՞ս, թե դա ինչով է վերջանում։ Ուղիղ ոստիկանական դատարան կընկնես, սիրելիս։