Changes
: ― Ձեռագիրն ամեն տեղ, բացի նամակից , փոխված է, ― շուտով ասաց նա։ ― Բայց ոչ մի կասկած չի կարող լինել, բոլոր հասցեները և նամակը գրել է նույն մարդը։ Նայեք, «l»-ն ամեն տեղ նույնն է, ուշադրություն դարձրեք նաև, ինչպես է ծռված վերջին «s>-ը։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ երևում է նույն ձեռքը։ Ես չէի ցանկանա ձեր մեջ զուր հույսեր արթնացնել, բայց ասացեք, միսս Մորսթեն, նմանություն չկա՞ սրանց և ձեր հոր ձեռագրի միջև։
: ― Ոչ մի։
: ― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն , այսպես, վեցին ձեզ կսպասենք։ Թույլ տվեք ինձ մոտ մնան այս թղթերը։ Ես դարձյալ կմտածեմ ձեր գործի մասին։ Մենք ժամանակ ունենք։ Հիմա դեռ երեքն անց կես է։ Ցտեսություն։
: ― Ցտեսություն, ― պատասխանեց մեր հյուրը և իրանակալի մեջ թաքցնելով մարգարիտով տուփը, երկուսիս էլ նայելով իր բարի , վճիտ աչքերով, գնաց։ Կանգնելով պատուհանի մոտ, նայեցի, թե նա ինչպես է հեռանում թեթև, սահուն քայլքով, մինչև մոխրագույն գլխարկը և սպիտակ փետուրը կորան գորշ ամբոխի մեջ։
: ― Ինչ հիասքանչ օրիորդ է, ― բացականչեցի ես՝ շրջվելով ընկերոջս կողմը։