Changes
: ― Ձեր տրամադրության տակ եմ, միսս Մորսթեն, բարձր, բարակ ձայնով կրկնեց նա։ ― Ձեր տրամադրության տակ եմ, պարոնայք։ Խնդրեմ, մտեք ճգնավորիս մենախուցը։ Միսս, ինչպես տեսնում եք, խուցս փոքր է, բայց դրա փոխարեն ամեն ինչ կահավորել եմ իմ ճաշակով։ Արվեստի օազիս է՝ հարավային Լոնդոնի գարշելի ամայության մեջ։
: Մենք ցնցված էինք այն սենյակի տեսքից, ուր նա մեզ հրավիրեց։ Այդ մռայլ տան մեջ սենյակը նմանվում էր պղնձե շրջանակով անբիծ ադամանդի․ պատուհաններին կախված էին մետաքսե վարագույրներ, գոբելեններ, ծանր շրջանակներով նկարներ, արևելյան սկահակներ։ Սաթե, սև երանգներով հատակի փափուկ և խավոտ գորգը այնքան հաստ էր, որ ոտքերս թաղվում էին մինչև կոճերը, ինչպես մուշտակի մեջ։ Գորգի վրա գցված էին վագրի երկու մեծ մորթիներ, որոնք անկյունում դրված խոշոր նարգիլեների հետ սենյակում ստեղծում էին արևելյան շքեղության զգցողություն։ Սենյակի կենտրոնում, համարյա երևացող ոսկե լարով կախված էր աղավնաձև արծաթե լամպը։ Այն վառվում էր, սենյակը լցնելով նուրբ, թեթև բուրմունքով։
: ― Իմ անունը միստր Թադեուշ Շոլտո է, ― արտաբերեց մարդուկը, առաջվա պես ցնցվելով և ժպտալով։ ― Դուք , իհարկե, միսս Մորսթենն էք։ Իսկ այս ջենտլմենները․․․
: ― Միստր Շերլոկ Հոլմս և դոկտոր Ուոտսոն։
: Օ՜, ― բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ։ ― Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞։ Ձեզ կալելի՞ կարելի՞ է մի բան խնդրել։ Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի։ Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ։ Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը։ Կցանկանայի իմանալ ձոր ձեր կարծիքը։
: Լսեցի նրա սրտի զարկերը և նորմալից ոչ մի շեղում չգտա, չհաշված որ մարդուկը ինչ-որ բանից մահու չափ վախեցած էր՝ դողացնում էր ոտքից գլուխ։
: ― Միտրալ փականը կարգին է, ― ասացի ես։ ― Վախենալու առիթ չունեք։