Changes
: ― Իմ անունը միստր Թադեուշ Շոլտո է, ― արտաբերեց մարդուկը, առաջվա պես ցնցվելով և ժպտալով։ ― Դուք, իհարկե, միսս Մորսթենն էք։ Իսկ այս ջենտլմենները․․․
: ― Միստր Շերլոկ Հոլմս և դոկտոր Ուոտսոն։
: Օ՜, ― բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ։ ― Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞։ Ձեզ կարելի՞ է մի բան խնդրել։ Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի։ Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ։ Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը։ Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։
: Լսեցի նրա սրտի զարկերը և նորմալից ոչ մի շեղում չգտա, չհաշված որ մարդուկը ինչ-որ բանից մահու չափ վախեցած էր՝ դողացնում էր ոտքից գլուխ։
: ― Միտրալ փականը կարգին է, ― ասացի ես։ ― Վախենալու առիթ չունեք։