Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 1235 բայտ, 15:01, 2 Ապրիլի 2015
/* Նախաբան */
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․
 
Non bene pro toto libertas venditur auro,<ref>Ոչ մի գնով չպիտի ծախել ազատությունը ― ոտանավոր՝ Եզոպոսին վերագրվող առակների անանուն ժողովածուից։</ref> և հենց տեղն ու տեղը լուսանցքում նշեցեք, որ դա Հորացիոսի, կամ որևէ մեկ ուրիշի խոսքերն են։ Խոսելով մահվան հզորության մասին, առանց հապավելու խազեցեք․
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,
Regumque turres.<ref>Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս,Carm, գիրք I,ներբող 4֊րդ</ref>
Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros. <ref>Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե,44</ref> Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae. <ref>Սրտից են բխում չար խորհուրդները։</ref> Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․
Donec eris felix, multos numerabis amicos,
Tempora si fuerint nubila, solus eris.<ref>Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից,Tristia,գիրք I, էլեգիա VIII։</ref>
Ադմին, Վստահելի
1876
edits