Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2032 բայտ, 23:28, 3 Ապրիլի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Լեռնեցիները չէին հավատում իրենց ականջներին. Սարումանը հավաստիացրել էր էր նրանց, որ ռոհանցիները դաժան են և իրենց գերիներին ողջ ողջ այրում են:
Հորնբուրգի դիմացի դաշտում երկու դամբանաբլուր վեր բարձրացան, որոնցից մեկի տակ իրենց հանգիստը գտան Վեսթֆոլդցիներըզոհված Վեսթֆոլդցիների մարմինները, իսկ մյուսի տակ ԷդորասցիներըԷդորասցիների: Գայմային՝ թագավորի գլխավոր թիկնապահին, որը զոհվել էր պաշտպանելով դարպասը, թաղեցին առանձին, պարսպի տակ:
Օրքերի մարմինները դիակները հավաքեցին և անտառի եզրին կիտեցին իրար վրա: Հսկայական բլուր բարձրացավ և ռոհանցիները անհանգստացան. այդքան մեծ քանակության դիակները ոչ հնարավոր էր հողին հանձնել, ոչ էլ վառել: Խարույկ վառելու համար բավականաչափ փայտ չկար, իսկ խորհրդավոր անտառին, եթե նույնիսկ Գենդալֆը զգուշացրած էլ չլիներ, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ:
–Թողեք այնպես, ինչպես կա,– ասաց Գենդալֆը: –Առավոտյան իմ կարծիքով ամեն ինչ կհարթվի:
–Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների միջով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզինկղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը դեռ հեռվից լսելի էր, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
–Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,– զարմացավ Էոմերը,– ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել:
–Երևում է այո,– պատասխանեց Գենդալֆը:
–Ավա՜ղ,– գոչեց Թեոդենը,– մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի հեծյալների ռազմիկների մարմինները:
–Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,– պատասխանեց Գենդալֆը: –Ինձ հասկանալի է քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ: Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին, սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի լուսնի շողերով լուսավորված արծաթափայլ տեսքից: Հեծյալներն հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:  –Տեսեք,– ցույց տվեց Գենդալֆը,– մեր բարեկամները վատ չեն աշխատել:  Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ ցցված մի գերեզմանաթումբ էր վեր բարձրանում:  –Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակա զոհված ռոհանցի ռազմիկները,– ասաց Գենդալֆը: –Թող հո՛ղը թեթև լինի նրանց գլխին,– գոչեց Էոմերը: –Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը: –Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,– հարցրեց Թեոդենը: –Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը: –Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ որ մեկին,– պատասխանեց Գենդալֆը:
Վստահելի
1342
edits