Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2821 բայտ, 00:27, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների միջով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը դեռ հեռվից լսելի էրդեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
–Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,– զարմացավ Էոմերը,– ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել:
–Երևում է այոայդպես է,– պատասխանեց Գենդալֆը:
–Ավա՜ղ,– գոչեց Թեոդենը,– մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի ռազմիկների մարմինները:
–Տեսեք,– ցույց տվեց Գենդալֆը,– մեր բարեկամները վատ չեն աշխատել:
Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ ցցված խրված մի գերեզմանաթումբ էր վեր բարձրանում:
–Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակա զոհված ռոհանցի ռազմիկները,– ասաց Գենդալֆը:
–Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,– հարցրեց Թեոդենը: –Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
–Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ որ մեկին,– պատասխանեց Գենդալֆը: –Ես սլանում էի մեծ արագությամբ, և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին, ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության տակ, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում: –Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով: Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին, ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով գնալ դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը հինգ լիգ մնաց հետևում:
Վստահելի
1342
edits