Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 176 բայտ, 04:23, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ IV */
Տեսնելով այս պատկերը՝ դոն Կիխոտը բացականչեց ցասկոտ ձայնով․
― Անարժան ասպետ, ամոթ է հարձակվելը նրանց վրա, որոնք ի վիճակի չեն պաշտպանվելու, հեծե՛ք ձին, վերցրե՛ք նիզակը (գյուղացու նիզակը <ref>Սերվանտեսի ժամանակներում գյուղացիները հաճախ ման էին գալիս զինված՝ նիզակներով կամ թրերով։</ref> հենված էր նույն կաղնուն, որից կապված էր նրա մադիանը), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։
Տեսնելով իր գլխի վերև ինչ֊որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը՝ գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահ ու դողով պատասխանեց․
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։
 
==Գլուխ V==
Ադմին, Վստահելի
1876
edits