Changes
/* Գլուխ XV */
― Բայց ես ձեր ողորմածությունից լսել եմ, ― ասաց Պանսան, ― որ թափառական ասպետները սովորություն ունեն մեծ մասամբ խուլ վայրերում գիշերելու, բաց երկնքի տակ, և որ նրանք այդ մեծ հաջողություն են համարում։
― Պատահում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երբ որ նրանց չի հաջողվում ա՛յլ կերպ սարքել, կամ թե երբ որ նրանք սիրահարված են լինում։ Ճիշտ է, եղել է մի ասպետ, որ ամբողջ երկու տարի կանգնած է մնացել ժայռի վրա, շոգ ու սառնամանիք և ամեն տեսակ արհավիրք տանելով, մինչդեռ նրա սրտի տիրուհին այդ իմանալիս էլ չի եղել։ Նման դեպք Ամադիսին էլ է պատահել, որ Բելտենբրոս<ref>Ակնարկում է Բաքոս(Դիոնիսիոս) աստծո դաստիարակ Միլենի՝ «յոթնադարպաս» (Եգիպտոսում)։ Beltenbros բառացի նշանակում է «Մռայլ գեղեցիկ տղամարդ»։</ref> անունն ընդունելով հեռացավ Պենյա Պոբրեի<ref>Pena Pobre ― բառացի՝ «Աղքատ ժայռ» (փաստորեն դա մի փոքրիկ ժայռոտ կղզի է): Ինչպես այստեղ պարզվում է, այդ անունը ցույց է տալիս, որ հիշած կղզում կարելի է ապրել միայն ծահրահեղ «աղքատության» մեջ գտնվելու դեպքում, (այսինքն՝ տանջանքի, կործանման մեջ)։ </ref> վրա ութը տարի թե ութ ամսով, հիմա ճշգրիտ չեմ հիշում։ Բավական է ասեմ քեզ, որ նա այնտեղ բավական երկար ժամանակ անց կացրեց տիրուհի Օրիանայի աչքից ինչ֊որ բանի համար ընկնելուց հետո։ Բայց բավական է դրանից խոսենք, Սանչո։ Շտապիր, քանի էշին էլ որևէ դժբախտություն չի պատահել Ռոսինանտի պատահածի պես։
― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։