Changes
/* Բ. Երեսուն տարի առաջ */
Երբ կախարդները թռան գնացին իրենց բանին, Փայտահատը կճուճը բաց արեց և տեսավ, որ մեջը միայն կանաչած ժաժիկ է։
― Կեղտոտ կախսյրդներկախարդներ, առանց հացի ժաժիկն ի՞նչ անեմ, ֊֊ հիսաթափված փնթփնթաց Փայտահատը, բայց քիչ հետո սկսեց ագահորեն ուտել։ Ճիշտ է, դա բանի նման չէ, բայց քաղցած մարդու համար առանց հացի ժաժիկն էլ մի բան արժե։
Աշխարհում ամեն ինչ սակայն վերջ է ունենում, և Ծիպիլիի տնակն էլ ավարտվեց։ Դա մեծ ուրախություն էր Փայտահատի համար։ Վերջապես իրեն կտանեին իր հարազատ Տանձուտը, և նա, փոխանակ այդ անսիրտ կախարդների համար քոսոտ տնակներ շինելու, կզբաղվի իր սիրած գործով, մարդկանց համար շերեփ ու հավանգ կշինի, գուշ ու աղաման։ Ախ, ինչքա՜ն էր նա սիրում իր արհեստը։ Նրա կարծիքով՝ աշխարհի ամենամաքուր, ամենահետաքրքիր և ամենահանգիստ արհեստը։ Ախր իրենից բացի ո՞վ է այդպես հասկանում փայտի լեզուն և ո՞վ գիտի, որ իր պատրաստած իրերն աշխարհ են գալիս իր և. փայտի այդ կտորի համաձայնությամբ, որ փայտը իր բարեկամն է և երբ ինքը իր կեռ դանակով մտնում է փայտի մարմնի մեջ, ամենևին էլ ցավ չի պատճառում նրան, այլ թեթևություն։ Փայտն ուրախ է, որ ազատվում է ավելորդությունից և ընդունում է այն կերպարանքը, ինչի համար որ աշխարհ է եկել։ Փայտը շատ լավ գիտի, որ եթե չլինի փայտահատ վարպետը, կգան ուրիշ փայտահատներ, և այն ժամանակ ինքը կդառնա ընդամենը վառելիք։ Իսկ նախշերը... այն նախշերը, որ ինքը դնում էր հավանգների կամ գուշի վրա, շերեփների պոչերին՝ ուղղակի հիացմունք էին պատճառում։ Այդ էր պատճառը, որ հենց հասնում էր շուկա, նրա պատրաստած իրերն անմիջապես թռցնում էին։
Այո, էսկիմոս տղային փրկելու օրը։ Այնպես որ, երբ կախարդ պառավները վերադարձան բացատ, Ծիպիլին չկարողացավ իր խոստումը կատարել, նա արդեն կերպարանափոխելու և կերպարանափոխվելու ընդունակությունը կորցրել էր ու թեև շատ էր զղջում, բայց ի՞նչ կարող էր անել, եղածն եղել էր։
Այդպես էլ Փայտահատը մնաց ագռավ, սակայն մարդկային կյանքին վերադառնալու հույսերը դեռ չէր կորցրել, դրա համար էլ պոկ չէր գալիս պառավներից, օգնում էր նրանց, որ շուտ վերականգնեն իրենց կախարդական զորությունը և այն ժամանակ, ո՞վ գիւոե, գուցե խղճան ու իրեն էլ նորից դարձնեն մարդ։
=== Գ. Հանդիպում ===