Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
=== Գլուխ երկրորդ. Ռոհանի Ռոհանցի հեծյալները ===
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, բայց երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել, և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց Ջիմլին: –Ա՜խ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չի նվիրել չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի է պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը շատ քիչ է: Թող ամեն մեկը մեկն օգտագործի այն առավելագույնս:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառը անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս: