Changes
Այդ ժամանակ տան դռան մոտ հայտնվեց Տարոնը։ Նա մեկի փոխարեն երկու զամբյուղ էր վերցրել։
― Տեսեք, ― ասաց Մանուշը, ֊― ― երկու զամբյուղ է վերցրել, կարծես թե մեկը պիտի կարողանա լցնել։
Պարզիկ մորաքույրը նորից ծիծաղեց։
― Ա՛ռ քեզ, Դիմբո-դիրի՜ բի՛-բի՛-բի՛․.. Էս մեկը քաֆթառի համար, էս էլ՝ փտածի... երես առած, փչացած կախարդ, բիլի-միլի բո՜մ, մազերդ կպոկեմ, եթե մեկ էլ մտնես իմ սահմանը։
― Սա իմ բացատն է՝ Բոմ-բիրի բո՛մ֊բո՛մ․․բո՛մ-բո՛մ․․. Հրեն իմ ցախավելը, չե՞ս տեսնում, թե՞ լրիվ քոռացել ես։
― Հետո ինչ, քո ցախավելը ուր ասես կարող ես տնկել, դրանից հո տեղը քոնը չի՞ դառնա։
― Ախր ինչո՞վ, ինչո՞վ պիտի չար բան անենք... Ոչ կախարդել գիտենք կախարդավարի, ոչ կերպարանափոխվել, ոչ էլ կախարդավարի թռչել կարող ենք։ Էս մեր հոդացավերով էլ մինչև մի տեղից մյուսն ենք գնում՝ օրեր է տևում։
Ծիպիլին ոտքի ելավ, շուրջը նայեց, հետո չորս կողմի վրա պտտվելով «քի՜շ֊քի՜շ» «քի՜շ-քի՜շ» արեց ու դառնալով Տիմբակային ասաց.
― Տիմբո, բումա Կումայնի՜.․. Ես դեռ մի բան կարողանում եմ անել։ Տիմբական ձայնը ցածրացնելով հարցրեց.
― Ի՞նչ եթե... Սրան տես, ինձ վրա է խոսում, բայց երբ տեղն է գալիս, ինքն է խանգարում։ Տասը տարի առաջ էլ մի հարմար դեպք եղավ, էլի դու խանգարեցիր։
― Արի հինը չհիշենք, ― հաշտարար տոնով ասաց Տիմբական։ ― Հինը որ հիշենք, ես էլ քո արածները կասեմ, Դիրի՜-դիմ֊բո՛։ դիմ-բո՛։ Լավ, Մանուշը գալիս է, ի՞նչ պիտի անենք...
― Մտածել է պետք, — ասաց Ծիպիլին։ — Որ լավ չմտածենք՝ չի ստացվի։
― Ինձ որտեղի՞ց գիտես։
― Ո՞ւր պիտի փախչեմ, ես տան ճանապարհը չգիտեմ։ Հետո՝ գործիքներս այստեղ են, առանց գործիքի գնամ ի՞նչ անեմ;
Երբ կախարդները թռան գնացին իրենց բանին, Փայտահատը կճուճը բաց արեց և տեսավ, որ մեջը միայն կանաչած ժաժիկ է։
― Կեղտոտ կախարդներ, առանց հացի ժաժիկն ի՞նչ անեմ, ֊֊ ― հիսաթափված փնթփնթաց Փայտահատը, բայց քիչ հետո սկսեց ագահորեն ուտել։ Ճիշտ է, դա բանի նման չէ, բայց քաղցած մարդու համար առանց հացի ժաժիկն էլ մի բան արժե։
Աշխարհում ամեն ինչ սակայն վերջ է ունենում, և Ծիպիլիի տնակն էլ ավարտվեց։ Դա մեծ ուրախություն էր Փայտահատի համար։ Վերջապես իրեն կտանեին իր հարազատ Տանձուտը, և նա, փոխանակ այդ անսիրտ կախարդների համար քոսոտ տնակներ շինելու, կզբաղվի իր սիրած գործով, մարդկանց համար շերեփ ու հավանգ կշինի, գուշ ու աղաման։ Ախ, ինչքա՜ն էր նա սիրում իր արհեստը։ Նրա կարծիքով՝ աշխարհի ամենամաքուր, ամենահետաքրքիր և ամենահանգիստ արհեստը։ Ախր իրենից բացի ո՞վ է այդպես հասկանում փայտի լեզուն և ո՞վ գիտի, որ իր պատրաստած իրերն աշխարհ են գալիս իր և. փայտի այդ կտորի համաձայնությամբ, որ փայտը իր բարեկամն է և երբ ինքը իր կեռ դանակով մտնում է փայտի մարմնի մեջ, ամենևին էլ ցավ չի պատճառում նրան, այլ թեթևություն։ Փայտն ուրախ է, որ ազատվում է ավելորդությունից և ընդունում է այն կերպարանքը, ինչի համար որ աշխարհ է եկել։ Փայտը շատ լավ գիտի, որ եթե չլինի փայտահատ վարպետը, կգան ուրիշ փայտահատներ, և այն ժամանակ ինքը կդառնա ընդամենը վառելիք։ Իսկ նախշերը... այն նախշերը, որ ինքը դնում էր հավանգների կամ գուշի վրա, շերեփների պոչերին՝ ուղղակի հիացմունք էին պատճառում։ Այդ էր պատճառը, որ հենց հասնում էր շուկա, նրա պատրաստած իրերն անմիջապես թռցնում էին։
Անդա-վանդա՜ հի՛, հի՛, հի՛,
Տիմբա Կումո, Տիմբո֊բո՜ւմՏիմբո-բո՜ւմ;
Նրանք մի քանի անգամ կրկնեցին այս խոսքերը ու պտտվեցին կաղամախու շուրջը, բայց ամեն անգամ վերև նայելիս, տեսնում էին, որ Մանուշը հանգիստ կանգնած շուրջն է նայում։
― Ինչքան ուզում ես գոռա, քեզ ո՞վ է լսողը։
― Ավելի լավ է դու էլ գոռաս, ― ասաց Հասմիկը, ― մեկ֊մեկ մեկ-մեկ պիտի գոռանք։ Եթե փնտրելու լինեն՝ կլսեն մեզ։
― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, մենք այստե՜ղ ենք...
― Ի՞նչ անտառապահ... հաա՜, մարդակերի... թո՛ւ, ինչ եմ ասում... Անտառապահի... Հա, է՛լի, անտառապահի, ― Ծիպիլին տնքալով սկսեց ոտքի ելնել։ Իսկ Տիմբական միանգամից վեր թռավ։
― Էլ ո՞ւր ենք պառկել, ֊― ― ասաց նա։ ― Գնացի՛նք։
― Ղա՜, ղա՜, ղա՜... ― Ագռավը ինչ-որ բան զգալով, թռավ եկավ մոտիկ և սկսեց պտույտներ կատարել նրանց գլխավերևում։
― Դու ծիծաղում ես, հա՞․․. Դե լավ, գնացինք։
Մարդակերը բռնեց Մանուշի թևից ու նրան տարավ տուն։ Հասցրեց փակ դռան մոտ ու բռնակից քաշելով, հանգիստ բաց արեց դուռը։ Մանուշը հասկացավ, որ ինքը սխալ էր անում, երբ բռնակը դեպի իրեն էր քաշում, հարկավոր էր կողքի վրա տանել։ Մարդակերը դուռը բացեց, ու նրանք ներս մտան։ Հենց որ ներս մտան Ագռավն ուրախ սկսեց «ղա՜-ղա՜» անել ու թռավ դեպի պառավները, որ կաղնու մոտ նստած սպասում էին։ Ագռավը թռավ նստեց Ծիպիլիի ուսին ու շարունակեց իր «ղա՜-ղա՜-ն»։ Ինչպես գիտեք, Ագռավի լեզուն միայն Ծիպիլին էր հասկանում։ Սա շուռ եկավ դեպի Տհմբական Տիմբական ու ասաց.
― Մանուշին ներս է տարել։
― Ի՞նչ ես շշմել նստել, վեր կաց, գնա փայտի... Դե վե՛ր կաց, ծույլիկ, վեր կաց, ասում եմ, շո՛ւտ...
― Գ-գիտես ինչ, անպիտան ա-աղջիկ... Մեկ էլ ո՞վ պիտի փայտ ջարդի.․. ավելի լավ է ես քեզ հում-հում ուտեմ... Էդպես ավելի լավ կլինի, թե չէ մինչև փայտ ջարդեմ այնքան կխոսես, որ ախորժակս կփակվի... Հա, է՛լի, ավելի լավ է հում֊հում հում-հում ուտեմ։
― Չե՛ս ուտի, չե՛ս ուտի, ― նորից ծիծաղելով ասաց Մանուշը։