Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ծածկված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— գուցե հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆանգորն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի անցումը:
— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմ մեր թշնամիները չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, որի հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը, որոնք սևին էին տալիս մոխրագույն աղջամուղջում: Ճանապարհորդները ևս մեկ մղոն քայլեցին դեպի հյուսիս: Արագորնն անընդհատ կռանալով ուշադիր զննում էր յուրաքանչյուր խոռոչ ու ելուստ: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
— Մենք արդեն հասել ենք նրանցից ոմանցմի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում թե բլուր է, այլ իրար վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել ներծծված էր օրքերի մուգ արյունով:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: —Ռոհիրրիմները — Ռոհիրրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին:
— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա՛ և հետքը, որ մենք փնտրում էինք: Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաաբացի լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ, կամ ավելի, այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...
Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:
Սպիտակ ծառը Ծառը լույսով է ողողվել,
Թագավորների շեմքն է լույսով ողողվել:
Դու նայում ես արևմուռքին:
Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը,
Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:
— Իսկ հիմա գնանք,— ասաց նա և նա՝ աչքերը հառեց հառելով արևմուտք, որտեղ փռված էր նրա ճանապարհը:
Ճանապարհը լեռան լանջով կտրուկ իջնում էր վար: Մի քսան սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված Արևելյան Ռոհանյան Պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում. առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):
— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...
Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրը ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, ավելի քան տասներկու լիգ մնացել էր հեռվում:
— Եվ հետո,— ավելացրեց Ջիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ՝ օրինակ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա սպիտակ ձեռքի Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Ջիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք, նրանք երկար չեն վազի: Թեպետ, ինպես ինչպես ենք նրանց օգնելու՝ դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն, նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Ջիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
— Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,— հառաչեց Արագորնը: — Այն պահից սկսած, երբ մենք հետևում թողեցինք քարե հսկաներինՔարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:
Նա լռեց՝ նայելով հյուսիս արևմուտքում թանձրացող խավարին:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել, և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց Ջիմլին: –Ա՜խ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք ալիք ալիք հեռանալով վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ոչ մարդու, ոչ էլ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց այժմ : Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում:
— Հույսին՝ հնարավոր է, բայց ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: —Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին նույնպես չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտեսանելի արգելքներ փռումտարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքը առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ՝ ու կրկին առաջ:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր սկսեց զննել զննեց տրորված տարածքն ու նրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:
—Ոչ հյուսիսում, և ոչ ել արևմուտքում, ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Ջիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը՝ մեկ գլո՞ւխը: Մեկ էլ տեսար անտառը անտառն երևաց:
— Չի երևա,— առարկեց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնըհինգ լիգ:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չի, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամները անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ, ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով և ուշադիր զննելով հետքը՝ հույս ունենալով արահետում կրկին ինչ որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին՝ համենայն գետնին: Համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես անվանելասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում, և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ որ բան էր սևին տալիս թանձրացող խավարում: Մառախլապատ Լեռնաշխթան Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
— Ոչինչ չի երևում,— ասաց Ջիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը, մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց ԷնտվեյըԷնտուոշը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ, կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Բարեկամներն իջան բլրի գագաթից: Չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին նրանք փաթաթվելով թիկնոցների մեջ նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: –Գուցե — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
— Ես եղել եմ Ռոհանում,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրձ, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեպետ թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Ջիմլին:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— խոսքը կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ են:
Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոհանցիներըոոհանցիները, որոնք խթանելով իրենց ձիերին սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի ետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների առջևով: Հեծյալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին՝ ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքներին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչները ծածանվում էին քամուց:
Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես թե ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.
— Ի՞նչ նորություններ կան հյուսիսում, Ռո՛հանի Հեծյալներհեծյալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից, իսկ : Նրա սաղավարտի հետևի մասում ծածանվում էր էր ձիու պոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ՝ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
— Ո՞վ եք դուք, և ի՞նչ գործ ունեք այստեղ,— համընդհանուր լեզվով հարցրեց հեծիալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը թզուկին ու էլֆին հիշեցրին Բորոմիրին:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից, նա մոտեցավ Արագորնին և սկսեց զարմացած հայացքով ոտքից գլուխ չափչփել նրան:
— Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ... — վերջապես ասաց նա: — Սակայն, ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում ու և լավ զինված են: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ որ տարօրինակ բան կա: — Նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա: — Պանդուխտ... Մի՞թե դա անուն է: Նույնիսկ հագուստդ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք:
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Լոթլորիենով, իսկ նրա որի տիրուհին՝ ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
— Դուրս է գալիս, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— գոչեց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ, և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից և, կացինը տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց նա:
— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափչփելով չափելով Ջիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասածը ասա՛ծը լինի: Ես Էոմե՛րն եմ՝ Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:
— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես Ջի՛մլին եմ՝ Գլոյնի որդին, Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան՝ ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, այն՝ ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդների կրծքերին:
— Ես կթռցնեի քո գլուխը, թզու՛կ, մորուքիդ հետ միասին, եթե դու գոնե մի քիչ բարձրահասակ լինեիր,— ցասումով գոչեց Էոմերը:
— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,: — նա Նա մենակ չէ այստեղ:
Էոմերը բարձրացրեց սուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
— Ներիր մեզ Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
— Լա՛վ,— պատասխանեց Էոմերը իջեցնելով թուրըսուրը,— բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո իսկական անունը:
— Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
— Ես հպատակվում եմ իմ տիրակալին՝ տիրակալին, Ռոհանի թագավոր Թեոդենին, Թեոդենին՝ Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզե՛ն չեմ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի որդի՛ն: Էլեսսար են ինձ նաև ինձ անվանում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն սուրն է, վերածնված կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին՝ Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
— Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Ի՞նչ Եվ ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են արդեն անցել այն օրից, երբ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծիալի հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կամ Սաուրոնի կողմից, կամ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Բայց Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի ես ինքս թագավորին կհանդիպեմ: Բայց Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերձրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
— Հետապնդելն իմաստ չունի,— ասաց Էոմերը,— օրքերը ոչնչացված են:
— Մենք միայն օրքերի ենք տեսել:
— Բայց դա իսկապես տարօրինակ է,— գոչեց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեյիքկընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:
— Այնտեղ ոչ երեխաներ կային, ոչ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար վրա ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:
— Հանգի՛ստ, Էոթա՛յն,— ասաց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի,— սպասի՛ր մի քանի րոպե: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնում ենք Էնտուոշի գետանցում:
— Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ որ բան թաքցնում ես: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:
— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ խոսել: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
— Գե՛նդալֆը,— գոչեց Էոմերը,— Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով ու և ամեն անգամ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին: Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են պատրաստվումնախսպատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց: Թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծնել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:
— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ, և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:
— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց նրա դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց ԼոթորիենԼոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:
— Չորս օր առաջ,— պատասխանեց Արագորնը: — Հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից և, հիմա կանգնած ենք այստեղ՝ քո առջև:
— Ինչպես թե... ոտքո՞վ,— չհասկացավ Էոմերը:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
— Պանդու՜խտ... սխալ են քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չո՛րս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադարնանքվերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեպետ թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:
— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Ջիմլիի բերանից:
— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից համարյա չի մնացել: Ահա՛ թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին, լեռնային ավազակներին և արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում թշնամիներ, արևելքում թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ և ու հմուտ, և բացի այդ այդ՝ նա նաև փոխակերպուկ է: Ասում են հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:
— Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:
— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում և, վախենում եմ՝ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառի մուտքի մոտ բռնացրինք օրքերինանտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և, երեկ առավոտյան հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրեցի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ դուրս եկան էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին՝ կրկին սպիտակ ձեռքի Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի ու և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրեցինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, և թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ ոսկե անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն՝ ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:
— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— Շնորհակալություն: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:
— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և մարդկանց մոտ, և էլֆերի և թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այնպես՝ ինչպես քո տանը:
— Ճշմարիտ որ այդպես է,— համաձայնեց համաձայնվեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո հիմա չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:
— Կարծում եմ ձեր օրենքները գրված են ուրիշ այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում՝ ճիշտ է ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել՝ այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու՝ ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրե՛լ: Կամ օգնի՛ր մեզ, կամ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վարկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև ընկած հատվածում հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական գլուխը՝ ջարդված սաղավարտով, որի վրա դեռ զանազանվում էր սպիտակ ձեռքի Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ՝ գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով ամրացված գերեզմանաթումբը, վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու նրա շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը պատվում էր մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
— Ամեն ինչ ապարդյուն է,— տխուր ասաց Ջիմլին: — Շատ հանելուկներ ենք գուշակել, գուշակել՝ ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ հոբիթների ածխացած ոսկորրները ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
— Իսկ Գենդալֆը կողմ էր,— առարկեց Լեգոլասը:
— Դե, Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին և առաջինն էլ զոհվեց,— պատասխանեց Ջիմլին: — Սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:
— Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,— ասաց Արագորնը,— այլ որովհետև կան գործեր, որոնցից հրաժարվելը պատիվ չի բերում: Նա հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: Թերևս Երևի ես առայժմ այստեղ մնամ և մի քիչ էլ հետազոտեմ: Առավել ևս, որ մինչև լուսաբաց տեղից շարժվել մենք չենք պատրաստվում:
Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն, տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին անցյալ տարվանից մնացած չորացած ձեռքի մատների նման լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:
— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, թե ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշյունով խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե նա միայն իրեն հայտնի ինչ որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ինչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:
— Շատ ասույթներ կան Գոնդորում, և ոչ միայն այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորցված կորստի էմատնվել: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները՝ Օնոդրիմները, մարդկանց լեզվով լեզվով՝ էնտերը: Այս անտառը շա՜տ-շա՜տ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճող Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ որ տեղ ազգականներ են: Սրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից... Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Ջիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի՝ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը գիշերապահ կանգնելումնալու: Ջիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգստանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին ու քնատ ձայնով ասաց.
— Հիշիր, Ջիմլի, ոչ մի դեպքում ոչ ճյուղ, ոչ էլ թուփ հանկարծ չկտրես: Եվ աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ: