Changes
/* Նեյրոդեգեներացիա` Ալցհեյմերի հիվանդություն */
[[Պատկեր:Neuro-17-5.png|309px]]
[[Պատկեր:Neuro-17-6.png|311px]]
===Նեյրոդեգեներացիա` Ալցհեյմերի հիվանդություն===
«Վերջերս հայրիկը չի ճանաչում ինձ։ Նա կարծես ինձ երբեք էլ չի ճանաչել։ Նա բարկանում է և վախենում չնչին բաներից, կարծում եմ, նա չի հասկանում՝ ինչ է կատարվում իր շուրջը։ Սկզբում, նա կարծես մոռացկոտ էր դարձել, միշտ կորցնում էր իրերը։ Հետո դա ավելի խորացավ։ Նա չէր ուզում գնալ քնելու, չէր պատկերաց֊ նում, թե ժամը քանիսն է և նույնիսկ՝ որտեղ է ինքը գտնվում։ Այժմ նա չի կարողանում կառավարել անգամ իր աղիների գործունեությունը, հոգալ իր կարիքները՝ սնվել և հագնվել։ ես այլևս չեմ կարող դիմակայել»։
[[Պատկեր:Neuro-17-67.png|311px308px]]
Ի՞նչն է խախտվում։ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը զուգընթաց մահանում են ուղեղի բջիջները. կեղևը բարակում է, իսկ փորոքները՝ (ուղեղի հեղուկով լցված տարածությունները) լայնանում։ Կյանքի ընթացքում ախտորոշումը սովորաբար
դրվում է բնորոշ կլինիկական նշանների հիման վրա, բայց վերջնական հաստատում ստացվում է միայն հետմահու, երբ ուղեղի միկրոսկոպիկ հետազոտությունը բացահայտում է բջիջների կորուստ և խեղաթյուրված ամիլոիդ սպիտակուցի տարածուն կուտակումներ՝ ուղեղով մեկ ցրված փոքրիկ <strong>ամիլոիդային վահանիկների</strong> ձևով, և ցուպիկանման
սպիտակուցների կծիկանման կույտեր, որոնք ուղեղի բջիջների նորմալ բաղադրիչներ են՝ <strong>ֆիբրիլյար կծիկներ</strong>։ Այսօր հետազոտություններ են արվում, նպատակ հետապնդելով նյարդահոգեբանական թեստային պրոցեդուրների միջոցով հեշտացնել կյանքի ընթացքում կատարվող ախտորոշումը՝ կենտրոնանալով Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում առկա մտավոր տեղաշարժերի վրա՝ տարբերակելով այն դեպրեսիայի և այլ խանգարումների հետ։
[[Պատկեր:Neuro-17-8.png|155px]]