Changes
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
==Գլուխ 1 I — Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը==
===Քաղաքի աշխարհագրական դիրքը===
Շուշին դադարում է լինել Ղարաբաղի խոշոր առեւտրական եւ արհեստավորական կենտրոնը, նա շուտով կորցնում է նաեւ Ղարաբաղի վարչական կենտրոն լինելու իր իրավունքը։ Նրա տեղը գրավում է Ստեփանակերտը, որը շնորհիվ իր մի շարք առավելությունների, 1923 թվականից դառնում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական կենտրոնը։
==Գլուխ III — Շուշու բնակչությունը XVIII դարից մինչեւ մեր օրերը==
Յուրաքանչյուր քաղաքի տնտեսական, քաղաքական ու մշակութային աճի, մասնավորապես նրա զարգացման էտապներիեւ բեկումնային պահերի մասին հաճախ կարելի է դատել նրա բնակչության թվի փոփոխությամբ։ Բնակչության դինամիկան քաղաքի ծագման օրերից սկսած կարող է միաժամանակ նրա պատմական զարգացման ճիշտ պարբերացման չափանիշ հանդիսանալ։
Դառնալով Շուշի քաղաքին, նկատենք, որ միշտ չէ, որ մենք բավարար տվյալներ ունենք այդ քաղաքի բնակչության թվի ու կազմի մասին՝ նրա զարգացման բոլոր էտապներում։ Դա առավելապես վերաբերում է Շուշու զարգացման սկզբնական էտապներին, թեեւ հետագա շրջաններում էլ բնակչության թվին վերաբերող տվյալները հաճախ ստույգ չեն։
Շուշու բնակչության թիվը որոշելու հարցում մեզ համար աղբյուրներ են հանդիսացել․
1) Հին նշանավոր ճանապարհորդների ցուցումները․
2) Շուշում ըստ ընտանիքների կազմած կամերալ ցուցակները, որտեղ նշված են ընտանիքների բոլոր անդամները — (посемейные списки)․
3) 1897 թվականի համառուսական 1921, 1926 եւ 1959 թ․ համամիութենական մարդահամարների տվյալները։
4) «Кавказский календарь», պաշտոնական օրացույցի տվյալները<ref>Այդ օրացույցները հրատարակվել են Թիֆլիսում, սկսած XIX դարի քառասունական թվականներից մինչեւ 1916 թվականը եւ մեծ մասամբ տալիս են Շուշում կազմված ընտանեկան ցուցակների թվերը։</ref>։
5) Առանձին ուսումնասիրություններում հանդիպած թվերը։
Վերոհիշյալ աղբյուրները համարժեք չեն․ նրանցում բերվում են հակասական տվյալներ, որոնք ճշգրտման կարիք ունեն։ Համենայն դեպս, մեզ հայտնի աղբյուրներն որոշ քննադատական մոտեցումով հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Շուշու բնակչության թվի եւ ազգային կազմի մասին<ref>Այս տեսակետից բնորոշ է «Ազգագրական հանդեսի» առաջին համարում (Թիֆլիս, 1897 թ․) լույս տեսած <i>Երվանդ Լալայանի</i> «Վարանդա» աշխատության եւ <i>Է․ Աթարբեկյանի</i> «Վիճակագրական տեղեկություններ» վերնագիրը կրող հոդվածի այն ցուցումը, որտեղ հեղինակը, նշելով իր աղբյուրները, մասնավորապես 1886 թվականի ընտանեկան ցուցակների հիման վրա կազմած «Свод статистических данных о населении Закавказья» աղբյուրը գրում է․ «Այս հիմնարկությունների հավաքած նյութերի ձեռնահասությունը վիճակագրության գործում չափազանց կասկածելի է», «նրանց նյութերի վրա հիմնվող մեր տեղեկությունները բնականաբար միայն մոտավորապես ճիշտ են», բայց «այդ թվերը եւս ընդունակ են ընդհանուր գծերով ցույց տալ» վիճակագրական մի քանի երեւույթների զարգացումը Շուշու գավառում։ Նույն համարում Ղազար Տեր֊Ղազարյենը «Տնտեսական դրույթներ Վարանդայում» հոդվածում (էջ 77—100), խոսելով «Кавказский календарь»֊ի մասին (որի մի քանի համարների վրա նա հենվում է), ասում է․ «Անկարելի է այնտեղից արտագրել թվեր, անհոգ մնալով նրանց ճշտության նկատմամբ»։</ref>։
Թե որքան բնակչություն է ունեցել Շուշին մինչեւ Փանահ խանին ենթարկվելը եւ Ղարաբաղի խանության կենտրոն դառնալը, մեզ հայտնի չէ։ Միայն կարելի է ենթադրել, որ նա շատ բնակչություն ունենալ չէր կարող, այլապես այդ մասին այս կամ այն կերպ հայտնի կլիներ։
Փանահ խանի ժամանակ, XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է բերդաքաղաք եւ խանի բնակության վայրը։ Որպես Ղարաբաղի խանության կենտրոն, Շուշին արագորեն սկսում է աճել, գնալով ավելանում է նրա բնակչությունը։
Երբ բերդի կառուցումն ավարտվելուց մի տարի հետո Իրանի Մահմեդ Հասան խան Ղաջարը (Աղա Մահմեդ շահ Ղաջարի հայրը), հարձակվում է Շուշու վրա, նրա դեմ ընդհանուր ուժերով դուրս են գալիս մահմեդականներն ու հա
<references />