Changes

Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս

2 bytes removed, 12:53, 19 Ապրիլի 2015
— Զոսի՛մով, վերշապե՜ս,— ուրախ գոչեց Ռազումիխինը։
=== IV ===
Զոսիմովը բարձրահասակ և չաղ մարդ էր, ուռած, դժգույն ու դալուկ, կոկիկ սափրված դեմքով, բաց-շիկավուն, կոշտ մազերով, ակնոցով․ ճարպակալելուց ուռած մատին մի մեծ ոսկե մատանի էր դրել։ Նա կլիներ մոտ քսանյոթ տարեկան։ Հագել էր լայն, շքեղ, թեթև վերարկու, ամառային սպիտակ անդրավարտիք, և առհասարակ ամբողջ հագուստը լայն էր, պճնագեղ ու նոր կարած. վերնաշապիկը բոլորովին մաքուր էր, ժամացույցի շղթան՝ մեծ և հաստ։ Նրա շարժուձևը դանդաղ էր, կարծես ալարկոտ ու միևնույն ժամանակ վարժ ու անփույթ. ամեն րոպե նկատվում էր հավակնոտությունը, որը, սակայն, նա թաքցնում էր խնամքով։ Նրան ճանաչողները բոլորն էլ գտնում էին, որ նա ծանր մարդ է, բայց ասում էին, որ գիտե իր գործը։
Վստահելի
1318
edits