Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 16 բայտ, 00:40, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ Փինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսողությունից, իսկ մնացածները վարգում էին առանց շտապելու:
Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու Փինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հոբիթները հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ն նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:
Առջևում երևաց Սպիտակ Ձեռքով սյունը. այն դեռ պահպանվում էր, բայց Ձեռքը, մանր բեկերների բաժանված, ընկած էր գետնին: Ճանապարհի անմիջապես մեջտեղում, կիսախավարում սպիտակին էր տալիս Ձեռքի ցուցամատը, որի եղունգը այժմ արդեն սև էր թվում:
Վստահելի
1342
edits