Changes
/* ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ */
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասաց Թուխը, ― շատ ցավալի է։ Ապա մի թող քեզ նայեմ։
Իան մնաց կանգնած, դարձյալ ամենավհատ տեսքով նայելով գետնին, իսկ Թուխը պըտըտվեց պտտվեց նրա շուրջը։
― Իա, ― զարմացած հարցրեց նա, ― ի՞նչ է պատահել պոչիդ։
Եվ Վինի֊Թուխը գնաց որոնելու պոչը։
Գարնանային հրաշալի առավոտ էր։ Փոքրիկ թափանցիկ ամպիկները ուրախ խաղում էին կապույտ երկնքում։ Նրանք մերթ լողում էին դեպի արևը, ասես ուզում էին ծածկել նրան, մերթ էլ շտապ֊շտապ հետ էին փախչում, որպեսզի մյուսներն էլ կարողանային խաղալ ու չարաճըճիություններ չարաճճիություններ անել։
Իսկ արևն ուրախ շողում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրանց վրա, և սոճին, որ կլոր տարին հագից չէր հանել իր ասեղնավոր զգեստը, հին ու մաշված էր թվում նոր ու կանաչ ժանյակներով զուգված կեչու կողքին։ Վինին քայլում էր սոճիների ու եղևնիների մոտով, քայլում էր գիհեպտուղով ու կռատուկով պատված լանջերով, քայլում էր առվակների ու գետակների զառիթափ ափերով, քայլում էր քարակույտերի ու թփուտների միջով, և ահա, հոգնած ու քաղված, նա վերջապես հասաց հասավ Թավուտ Անտառը, որովհետև հենց այստեղ, Թավուտ անտառում էր ապրում Բուն։
«Եթե կա ինչ֊որ մեկը, որ ինչ֊որ բան գիտե ինչ֊որ բանի մասին, ― ինքն իրեն ասում էր արջուկը, ― ապա դա, անկասկած, ուն է։ Կամ էլ ես Վինի֊Թուխը չեմ, ― ասաց նա։ Բայց ես նա եմ, ― ավելացրեց Թուխը։ ― Նշանակում է՝ ամեն ինչ կարգի՛ն է»։