Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7636 բայտ, 18:52, 30 Ապրիլի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Հայտնվել ենք փակուղում, տեր իմ,— ասաց Սեմ Գեմջին: Նա անհույս կորացած կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:
Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորին չափ հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուր ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչա-մանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:
Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի ծայրինեզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրա-շագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ոչ Գետից այն կողմ, ոչ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ, երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:
— Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք գնացել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց:
— Դուրս կպրծնենք, ոնց չէ,— փնթփնթաց Սեմը,— ու էնպես տեղ կընկնենք, որտեղից առհասարակ էլ դուրս չենք գա: Սխալ ճանապարհով ենք գնում, ահա թե ինչ:
— Ոչ, կարծում եմ ճանապարհ կգտնվի,— ասաց Ֆրոդոն: — Եթե ինձ վիճակված է ընկնել խավարի տիրույթ, ապա ինչ էլ լինի, ճանապարհ կգտնվի: Այլ հարց է՝ դա ինչ ճանապարհ կլինի, չա՞ր, թե՞ բարի: Հույսն Մեր հույսն արագության վրա է, հապաղելը հավասար է մահվան: Իսկ մենք՝ ահա խնդրեմ, նորից ենք խրվել: Գուցե Սև Ամրոցի չար կա՞մքն է մեզ հակառակվում: Էհ, ինչ էլ անեմ ես՝ հիմարս, ամեն ինչ թարս է ստացվում. պետք էր վաղուց հեռանալ ջոկատից, դեռ հյուսիսում: Կշրջանցեինք Էմին Մուիլը և հարթ, չոր հարթավայրով կգնայինք արևելք Ճակատամարտի Դաշտով, իսկ այնտեղից Մորդորը Մորդորն արդեն հեռու չէ: Իսկ հիմա հետդարձի ճանապարհ այլևս չենք գտնի, և բացի այդ, Գետի ափերին վխտում են օրքերը: Ամեն մի կորցրած օրը հաշիվ է, իսկ մենք հա պտտվում ենք... Գիտես, Սեմ, ես հոգնել եմ, ազնիվ խոսք: Հոգնել եմ ու չգիտեմ ինչ անենք: Ուտելիք գոնե ունե՞նք:
— Հա, բայց միայն էդ, ինչ էին դրանք... գալեթներից, տեր իմ: Ուրիշ բան չունենք: Բայց բավականաչափ պաշար ունենք: Երբ առաջին անգամ փորձեցի դրանք, մտածում էի, որ դրանցից հետո էլ ուրշ բան չեմ ուզի: Իսկ հիմա ուզում եմ: Հիմա որ մի կտոր սովորական հաց լիներ ու մի գավաթ, կամ թեկուզ կես գավաթ գարեջուր՝ այ դա ուրի՜շ բան: հետս կաթսա ու թավա եմ վերցրել, բայց օգու՞տը: Էստեղ ոչ կրակ կվառես, ոչ էլ սարքելու բան կա: Իսկի խոտ չես գտնի, որ եփես:
Նրանք հեռացան քարափի եզրից և իջան քարքարոտ ձորակը: Մայր մտնող արևը կորել էր ամպերի հետևում, և գիշերը շուտ եկավ: Շատ վատ քնեցին. ցուրտը խանգարում էր, և նրանք անընդհատ շուռումուռ էին գալիս մի կողքից մյուսը վիթխարի ժայռերով շրջապատված իրենց քարե ապաստանում: Սակայն այդ քարերը պաշտպանում էին նրանց արևելյան քամուց:
— Դուք դրանք այևս չե՞ք տեսել, տեր իմ,— հարցրեց Սեմը, երբ նրանք, մոխրագույն աղջամուղջում նստած, առավոտյան ցրտից դողալով, ծամում էին էլֆական գալեթները:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն,— ես արդեն երկու գիշեր է ոչ լսել եմ, ոչ տեսել:
 
— Ես էլ,— ասաց Սեմը: — Բ՛ռռ, ա՛յ թե վախեցրին ինձ այդ աչքերը: Գուցե մենք վերջապես ազատվեցի՞նք այդ նողկալի արարածից: Գոլլում... Ա՛յ թե ձեռքս ընկնի, գո՛լլում ցույց կտամ դրան:
 
— Հուսով եմ բանը դրան չի հասնի,— ասաց Ֆրոդոն: — Չգիտեմ, թե ինչպես է հետևել, բայց այժմ, երևում է, կորցրել է հետքը: Չոր քարերի ոչ միայն հետք՝ հոտ էլ չի մնա, թեպետ շան հոտառություն ունի նա...
 
— Լավ կլինի, եթե կորցրած լինի,— հոգոց հանեց Սեմը,— բայց ավելի լավ կլիներ, եթե նրանից առհասարակ ազատվեինք:
 
— Համամիտ եմ,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա էլ յոլա կգնանք: Բայց հիմա ինձ այլ բան է անհանգստացնում: Հարկավոր է ինչքան հնարավոր է արագ իջնել այս լեռներից: Զզվու՛մ եմ արդեն. արևելքից նայում են, փնտրում, իսկ մենք, ոնց որ հատուկ, կանգնել ենք քարափի գլխին, այնինչ մեր և խավարի միջև, որ փռված է այնտեղ, ոչինչ չկա, միայն մեռյալ ճահիճներ: Իսկ դրանցից այն կողմ՝ Աչքը... Գնա՛նք, արա՛գ, այսօր մենք անպայման պետք է իջնե՛նք այստեղից:
 
Բայց օրն անցավ, եկավ երեկոն, իսկ նրանք առաջվա պես պտտվում էին վերևում. ներքև ճանապարհ չկար ու չկար: Երբեմն քարե անապատի լռության միջից թվում էր, թե բոբիկ ոտքերի քստքստոց է գալիս, կամ ընկնող քարերի ձայն: Հոբիթները կանգնում էին ու լարում լսողությունը՝ ոչ մի ձայն, միայն քամին էր հառաչում՝ հարվածելով ժայռերին, բայց նույնիսկ այդ ձայնը հիշեցնում էր նրանց, թե ինչպես էր նա ատամների արանքից սուլոցով ներս քաշում օդը:
 
Լեռնաշխթայի արտաքին պատը, որտեղով նրանք գնում էին ամբողջ օրը, աստիճանաբար թեքվում էր հյուսիս: Եզրի երկայնքով ձգվում էր հողմահար, բայց բավականաչափ լայն քիվը՝ ծածկված մանր ճեղքերով: Ճեղքերը գնալով ավելի հաճախ էին հանդիպում, ավելի խորն էին դառնում, և Ֆրոդոն ու Սեմը դրանք շրջանցելու համար աստիճանաբար հեռանում էին դեպի ձախ՝ լեռնաշղթայի խորքը՝ մղոնը մղոնի հետևից աննկատ իջնելով գագաթից:
 
Վերջապես ստիպված եղան կանգ առնել: Պատը կտրուկ թեքվում էր դեպի գետը, իսկ առջում սևին էր տալիս մի նոր ճեղք, որը մինչ այդ պատահած բոլոր ճեղքերից ամենախորն էր: Ճեղքի մյուս կողմում ժայռը կտրուկ բարձրանում էր վեր: Այդ մոխրագույն,ուղղհայաց պատը ասես կտրված լիներ հսկայական կացնով: Դեպի առաջ ճանապարհ չկար, մնում էր ընտրել՝ աջ գնալ, թե ձախ: Գնալ ձախ՝ նշանակում էր դժվարին վերելք բարձրանալ և նորից մտնել քարե լաբիրինթոսի խորքը, իսկ աջ գնալով դուրս էին գալիս անդունդի եզրը:
 
— Ստիպված ենք իջնել ներքև և թեքվել աջ, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Տեսնենք այդ ձորը մեզ ուր դուրս կբերի:
 
— Անդունդի եզրը,— մռայլ արձագանքեց Սեմը:
 
— Ճեղքն ավելի երկար ու խորն էր, քան թվում էր սկզբում: Շուտով հոբիթները թերաճ, ծուռումուռ ծառերի հանդիպեցին. հիմնականում գաճաճ կեչիներ էին, և հազվադեպ՝ սոճիներ: Մեծ մասը չորացած էին, մեռած՝ արևելյան քամին անգթորեն քայքայել էր: Ըստ երևույթին մի ժամանակ, երբ եղանակը ավելի մեղմ էր, այստեղ անտառ էր եղել՝ չորացած կոճղերը ցցված էին մինչև անդունդի եզրը: Ձորի հատակը ծածկված էր մանր քարերով և կտրուկ իջնում էր ներքև: Երբ վերջապես հոբիթները հասան անդունդի եզրին, Ֆրոդոն պառկեց փորի վրա և նայեց ներքև:
 
— Ապա նայի՛ր,— ասաց նա,— կարգին իջել ենք: Իսկ գուցե ժայռե՞րն են իջել: Ինձ թվում է այստեղից հեշությամբ կարելի է իջնել:
 
Սեմը ծնկի իջավ նրա կողքին և դժկամությամբ նայեց ներքև: Հետո խեթ-խեթ նայեց ձախ կողմում վեր խոյացող ժայռին:
 
— Հեշտությամբ, բա ո՜նց,— մրթմրթաց նա:
Վստահելի
1342
edits