Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
Նա պարանը կապեց կոճղից, մյուս ծայրը փաթաթեց գոտկատեղին, շրջվեց ու դժկամությամբ սողաց դեպի անդունդը:
Պարզվեց, որ իջնելն այնքան էլ սարսափելի չէր, քան որքան նրան թվում էր: Պարանն ինչ-որ վստահություն էր ներշնչում Սեմին, թեև, ամեն անգամ ներքև նայելուց, նա վախեցած փակում էր աչքերը: Միայն մի դժվարին տեղ հանդիպեց. ժայռը բոլորովին հարթ էր և, Սեմը հենվելու տեղ չգտնելով, ամբողջ ծանրությամբ կախվեց պարանից: Սակայն Ֆրոդոն ուշադիր էր. նա դանդաղ ու հավասարաչափ բաց էր թողնում պարանը, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ամենից շատ Սեմը վախենում էր, որ պարանը կավարտվի, իսկ թռչելու համար դեռ բարձր կլինի: Բայց երբ նա ոտքի կանգնեց ու բղավեց. «հասե՛լ եմ», Ֆրոդոյի ձեռքին դեռ բավականին մեծ կտոր պարան էր մնացել: Սեմի ձայնը գերազանց լսվում էր, բայց նրան տեսնել հնարավոր չէր. էլֆական մոխրագույն թիկնոցը լուծվել էր մթնշաղում: