Changes

/* Գլուխ XXIX */
― Այո՛, տեր իմ, իմ ուղին դեպի այդ թագավորությունն է։
― Որ այդպես է, ― շարունակեց քահանան, ― ապա մենք պիտի անցնենք մեր գյուղից, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարեհաջող պարագաներում և ուղեկից քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական մեծ լճին,<ref>Մեոտիկական լիչ լիճ ― Ազովի ծով։ «Մեոտիկական» ― meon բառից՝ երեխա, որը միզում է։</ref> իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր բարձրության թագավորությունը։
― Ձերդ ողորմածությունը սխալվում է, ― պատասխանեց Դորոթեան, ― երկու տարի էլ չի անցել, ինչ ես դուրս եմ եկել տնից և ամբողջ ճանապարհիս ընթացքում եղանակը միշտ նպաստավոր չի եղել։ Այնուամենայնիվ, ես տեղ հասա և տեսա նրան, որին այնքան փափագում էի տեսնել ― սինյոր դոն Կիխոտին, Լամանչեցուն, որի հռչակը, հազիվ ոտ կոխեցի Իսպանիայի ափը, հասավ իմ ականջին և ստիպեց ինձ որոնել֊գտնել նրան, որպեսզի դիմեմ նրա վեհանձնությանը և հանձնեմ իմ արդար գործը նրա անհաղթ բազկի ուժին։
Ադմին, Վստահելի
1876
edits