Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Ոչ, չեն սպանի,— ասաց Ֆրոդոն: — Բայց բաց էլ չեն թողնի: Քո մեջ մեծ չարություն ու խորամանկություն կա, Գոլլում: Ստիպված ես գալ մեզ հետ, դե իսկ մենք քեզ կհետևենք: Բայց դու պետք է օգնես մեզ՝ բարությանը պատասխանում են բարությամբ: Չէ՞ որ մենք քեզ խղճացինք:
—Այո, այոսսս, մենք համաձայն ենք,— բացականչեց Գուլլումն Գոլլումն ու նստեց: — Բարի հոբիթսներ: Մենք կգնանք նրանց հետ և մթության մեջ անկատելի արահետներ կփնտրենք նրանց համար, այո: Իսկ ու՞ր են հոբիթսները այս սառը, քարե երկրով: Մեզ հետաքրքիր է, շշատ հետաքրքիր է, չէ՞ իմ սքանչելի:
Նա նայեց հոբիթներին, և նրա գունատ աչքերում կայծկլտաց խորամանկ, ագահ կրակը:
Սեմը կատաղած նայեց նրան, բայց զսպելով իրեն, սեղմեց ատամները. նա զգում էր, որ խանգարել չի կարելի, տերն ինչ-որ մտահղացում ունի: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի պատասխանը նրան շատ զարմացրեց:
Ֆրոդոն նայեց ուղիղ Գոլլումի աչքերի մեջ, վերջինս խառնված փախցրեց հայացքը:
— Դու գիտես, թե ուր ենք մենք գնում, Սմեագորլ,— ցածր, բայց խստորեն ասաց նա: — Եթե չգիտես էլ, ապա կռահում ես: Մենք գնում ենք Մորդոր, դա առանց այդ էլ հասկանալի է: Դու գիտես ճանապարհը, այդպես չէ՞:
— Ախ, սսս,— սուլեց Գոլլումը, փակելով ականջները, ասես Ֆրոդոյի ասածները ցավեցրին նրա ականջները: — Մենք կռահում էինք, այո, մենք կռահում էինք: Մենք չենք ուզում, որ հոբիթսները այնտեղ գնան, ճի՞շտ է, սքանչելի: Ինչի՞ համար են բարի հոբիթսները այնտեղ գնում: Այնտեղ մոխիր է ու փոշի, կոկորդդ չորանում է, իսկ ջուր չկա, այնտեղ ամենուր փոսեր են փորված և վխտում են օրքերը, շշատ, շշատ օրքեր: Հոբիթսները լավն են, պետք չէ այնտ-տեղ գնալ:
— Ուրեմն դու այնտեղ եղե՞լ ես,— կտրուկ հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու կամքիդ հակառակ ուզում ես այնտե՞ղ վերադառնալ:
— Այո, այո, ո՛չչ, ծղրտաց Գոլլումը: — Դա պատահաբար ստացվեց, ճի՞շտ է, սքանչելի: Այո, այո, պատահաբար: Նորից մենք չենք ուզում, ոչ, ոչ: — Հանկարծ նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց. նա սկսեց հեկեկալով խեղդվել և դիմեց անհայտ մեկին: — Թողե՛ք ինձ, գո՛լլում, գո՛լլում: Ցավու՛մ է: Իմ խեղճ թաթեր, գո՛լլում: Ես, մենք, ոչ, ես չե՛մ ուզում վերադառնալ, ես չե՛մ կարող գտնել այն: Ես հոգնե՛լ եմ: Ես, մենք չենք կարող գտնել այն, գո՛լլում, գո՛լլում, այն ոչ մի տեղ չկա: Նրանք հսկում են, նրանք երբեք չեն քնում: Թզուկները, մարդիկ, էլֆերը, ահարկու էլֆերն իրենց վառվող աչքերով շատ հեռու են տեսնում: Չեմ կարող այն գտնել, ախխ: —Նա վեր թռավ և շրջվելով դեպի արևելք, իր նիհար, ոսկրոտ բռունցքով սպառնաց ինչ-որ մեկին: — Մենք չե՛նք փնտրի այն,— գոռաց նա,— քեզ համար՝ չե՛նք փնտրի: — Եվ կրկին թուլանալով, կպավ գետնին: — Գո՛լլումմ գո՛լլում, մի՛ նայիր մեզ, հեռացի՛ր, գնա քնի՛ր:
— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:
Գոլլումը կրկին նստեց և կիսախուբ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:
Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են սսքանչելին և Սմեագորլը կորել է:
— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:
— Ոչ, ոչ, երբե՛ք,— վշտացած արձագանքեց Գոլլումը,— նրա սքանչելին կորել է:
— Վե՛ր կաց,— կարգադրեց Ֆրոդոն:
Գոլլումը վեր կացավ և մեջքով հենվեց պատին:
— Պատասխանի՛ր,— ասաց Ֆրոդոն,— քեզ համար հեշտ է ցերե՞կը փնտրել ճանապարհը, թե՞ գիշերը: Մենք հոգնել ենք, բայց եթե դու ընտրես գիշերը, մենք հենց հիմա ճանապարհ կընկնենք: