Changes

Դեկամերոն

Ավելացվել է 73 589 բայտ, 07:24, 27 Մայիսի 2016
/* ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ */
|աղբյուր = [[«Դեկամերոն»]]
}}
[[Կատեգորիա։ԱրձակԿատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
Պատմում են, որ երբ հարուստ ու անվանի վաճառական Մուշյատո Ֆրանցեզին վաճառականությունը թողեց ու ասպետ դարձավ և պատրաստվում էր Տոսկանա ուղևորվել Կարլոս Անհողի՝ ֆրանսիացոց թագավորի եղբոր հետ, որին դրա համար կանչել ու հորդորել էր Բոնիֆացիոս պապը,— նա տեսավ, որ, ինչպես հաճախ է պատահում վաճառականներին, իր գործերը զանազան վայրերում խիստ խճճված վիճակի մեջ են, և որ դրանք կարգավորելը այնքան էլ դյուրին ու կարճատև բան չէ, ուստի որոշեց դրանց տնօրինությունը հանձնել մի քանի անձանց։ Այս կերպ նա կարողացավ կարգի բերել իր բոլոր գործերը, և ուներ միայն մի տարակուսանք, թե որտեղից գտնի այնպիսի մի մարդ, որը կարող լինի իր բուրգոնդցի պարտապաններից հավաքել իրեն հասանելիք գումարը։ Տարակուսանքի պատճառն այն էր, որ նա բուրգոնդցիներին ճանաչում էր որպես կռվասեր, անպիտան ու խոստմնազանց մարդկանց և չէր կարծում, թե կգտնվեր այնպիսի նենգամիտ մի մարդ, որին ինքը կարողանար վստահորեն հանել ընդդեմ նրանց նենգամտության։ Շատ խորհեց նա այդ մասին մինչև որ վերջապես միտն ընկավ մի ոմն սըր Չեպարելլո, Պրատո քաղաքի բնակիչ, որը Փարիզում հաճախ էր գնում—գալիս իր մոտ։ Այդ Չեպարելլոն կարճահասակ մարդ էր, միշտ մաքուր հագնված, և քանի որ ֆրանսիացիները չէին հասկանում, թե ինչ ասել է Չեպարելլո, ապա կարծում էին, որ դա նունն է, ինչ իրենց լեզվով chapel—ը, այսինքն՝ պսակը, ուստի նրան կոչում էին ոչ թե capello, այլ Ciappelletto, որովհետև ինչպես արդեն ասացինք, կարճահասակ էր։ Եվ այսպես, ամենուրեք նրան ճանաչում էին որպես Չապելետո, և միայն քչերն էին նրան սըր Չեպարելլո անվանում։ Այդ Չապելետոն այսպիսի կյանք էր վարում․ զբաղմունքով նոտար էր, և նա իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ (թեև վավերագրեր էլ շատ չուներ)։ Նա պատրաստ էր այդպիսի թղթեր կազմել առաջին իսկ պահանջով, և դրանք ձրիաբար սարքում էր ավելի մեծ սիրով, քան թե մեկ ուրիշը կաներ մեծ վարձատրությամբ։ Մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ այն բանից՝ կանչվա՞ծ էր այդ գործով, թե ոչ։ Այն ժամանակ Ֆրանսիայում մեծ հավատ էին ընծայում երդմանը,իսկ նրա համար սուտ երդում տալը ոչինչ բան էր, և նա խարդախությամբ շահում էր այն բոլոր գործերը, որոնց համար դիմում էին նրա վկայությանը և պահանջում խղճի մտոք ասել ճշմարտությունը։ Նրա բավականությունն ու հոգսը բարեկամների, ազգականների և ամեն տեսակ մարդկանց միջև խռովություն, թշնամանք և տուրուդմփոցի առիթներ սերմանելն էր, և որքան շատ դժբախտություններ էին ծագում դրանից, այնքան մեծ էր լինում նրա հաճույքը։ Եթե նրան հրավիրում էին մասնակցել մարդասպանության կամ մի ուրիշ վատ գործի, համաձայնում էր սիրով, երբեք չմերժելով հրավերը, և հաճախ, այն էլ մեծ բավականությամբ խեղում ու սպանում էր իր ձեռքով։ Ամեն փուչ բանի համար նա զարհուրելի սրբապղծում էր Աստծուն ու սրբերին, քանզի նմանը չունեցող բարկացկոտ էր․ եկեղեցի չէր գնում, անպարկեշտ խոսքերով ծաղրում էր նրա սուրբ ծեսերը իբրև անարժեք բաներ և ընդհակառակը՝ հաճույքով լինում էր գինետներում և հաճախում էր այլ անպարկեշտ վայրեր։ Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը կսիրե դագանակը հակառակ՝ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ։ Կարող էր գողանալ ու կողոպտել նույն հանգիստ խղճով, որով բարեպաշտ մարդը ողորմություն պիտի տար։ Հայտնի որկրամոլ էր ու հարբեցող, հաճախ ի վնաս ու խայտառակություն իր՝ հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող։ Բայց ի՞նչ հարկ ավելին ասելու․ ավելի գարշելի մարդ, քան նա թերևս չի ծնվել երբեք։ Երկար ժամանակ մեսսեր Մուշյատոյի ազդոցությունն ու դիրքը պաշտպանում էին նրա խարդախ արարքները, և այդ պատճառով էլ այն մասնավոր մարդիկ, որոնց նա անարգում էր հաճախ, և դատարանները, որոնց շարունակում էր անարգել, ներում էին նրան։ Երբ մեսսեր Մուշյատոն հիշեց սըր Չեպարելլոյին, որի կյանքին հիանալի ծանոթ էր, մտածեց, որ հենց դա է այն մարդը, որ կարող է բուրգոնդցիների հախից գալ։ Ուստի նրան կանչել տալով իր մոտ՝ ասաց․ «Քեզ արդեն հայտնի է, սըր Չապելետո, որ ես այստեղից մեկնուն եմ առմիշտ։ Ի թիվս այլ գործերի՝ ես որոշ գործեր ունեմ բուրգոնդցիների՝ այդ խաբեբաների հետ և ես չգիտեմ քեզնից ավելի հարմար մի մարդ, որին հանձնարարել կարողանայի նրանցից գանձել ինձ հասանելիքը։ Այժմ դու զբաղմունք չունես և եթե հանձն առնես այդ գործը, խոստանում եմ քո նկատմամբ ապահովել դատարանի բարեհաճ վերաբերմունքը և քեզ տալ գանձածդ գումարի մի զգալի մասը»։ Սըր Չապելետոն, որ անգործ էր և այնքան էլ հարուստ չէր սույն աշխարհի բարիքներով, տեսնելով, որ հեռանում է այն մարդը, որը երկար ժամանակ իր նեցուկն ու ապավենն էր եղել, առանց հապաղելու, գրեթե անհրաժեշտությունից դրդված, համաձայնեց ու ասաց, թե ամենայն սիրով պատրաստ է գործի անցնելու։ Եվ այսպիսով համաձայունթյան եկան։ Ստանալով մեսսեր Մուշյատոյի հավատարմագրերը և թագավորի հանձնարարական նամակները՝ սըր Չապելետոն Մուշյատոյի մեկնումից հետո ուղևորվեց Բուրգոնդիա, որտեղ նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Այստեղ հակառակ իր բնավորության՝ սկսեց պարտքերը գանձել հաշտ ու բարեկամաբար և կատարել այն գործը, որի համար եկել էր, ասես թե ի վերջո իրեն թույլ էր տվել գոնե մի անգամ շեղվել իր սովորությունից։ Այս գործով զբաղվելու միջոցին, իջևանած լինելով ինչ—որ ֆլորենտացի երկու եղբայրների մոտ, որոնք վաշխառությամբ էին զբաղվում և նրան պատվում էին մեսսեր Մուշյատոյի սիրույն, նա հիվանդացավ։ Եղբայրներն անմիջապես բժիշկ ու հիվանդապահներ կանչեցին և արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա հիվանդությունը դարմանելու համար։ Բայց ոչ մի օգնություն այլևս իմաստ չուներ, որովհետև, ըստ բժիշկների ասածի, սըր Չապելետոն, որ արդեն ծեր էր և, բացի դրանից, ժամանակին անկարգ կյանք էր վարել, օր—օրի վրա ավելի էր վատանում, և հիվանդությունը մահաբեր էր։ Դա շատ վշտացրերց եղբայրներին։ Եվ մի անգամ նրանք այն սենյակի մոտ, ուր պառկած էր հիվանդ սըր Չապելետոն, այսպիսի խոսակցություն ունեցան․ «Ինչպե՞ս վարվենք նրա հետ,—ասում էր նրանցից մեկը մյուսին,— նրա երեսից մեր բանը վատ է լինելու։ Եթե նրան՝ այդ մերձիմահ հիվանդին, վերցնենք ու դուրս անենք տնից, դա մեծ խայտառակություն կլինի մեզ համարև կապացուցի մեր անմտությունը․ բոլորը տեսել են ու գիտեն, թե նրան առաջ ինչպես էինք ընդունում ու պատվում, թե ինչպես հետո հոգածու խնամք և բժշկական օգնություն ցույց տվինք, և հանկարծ պիտի տեսնեն, որ մերձիմահ հիվանդին, երբ նա ի վիճակի էլ չէ մեզ որևէ վատ բան անելու, վերցնում ու վռնդում ենք մեր տնից։ Բայց մյուս կողմից էլ, նա այնպիսի անզգամ մարդ է եղել, որ չի ցանկանա խոստովանել ու հաղորդվել, իսկ եթե նա մեռնի առանց խոստովանության՝ ոչ մի եկեղեցի չի ընդունի նրա մարմինը, որը շան լեշի պես պիտի նետեն որևէ աղբափոս։ ԲԱյց եթե նույնիսկ խոստովանվի, նրա մեղքերն այնքան շատ են ու այնքան սոսկալի, որ դարձյալ նույնը կլինի, որովհետև չի ճարվի ոչ մի վարդապետ կամ քահանա, որ համաձայնի թողություն տալ նրան։ Եվ թողություն չստանալով՝ նա վերջ ի վերջո աղբափոսի բաժին կդառնա։ Իսկ եթե դա այդպես լինի, ապա այս քաղաքի բնակիչները, որոնք մեզ շարունակ նախատում են մեր զբաղմունքի համար, որը մեղք բան են համարում, և որոնք դեմ չեն լինի մեզ կողոպտելուն, հենց որ դա տեսնեն, դուրս կգան մեր դեմ՝ աղաղակելով․ «Պետք չէ խնայել այդ շուն լոմբարդցիներին, եկեղեցին էլ չի ընդունում նրանց»։ Եվ կհարձակվեն մեր տների վրա և, գուցե, ոչ միայն մեր ունեցվածքը կողոպտեն, այլև մեզ զրկեն կյանքից։ Այսպես թե այնպես, եթե նա մեռնի, մեր բանը վատ կլինի»։
Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։ —«Լավ ես արել, զավա՛կս,-ասաց վանականը։ -Իսկ արդյոք հաճախ չե՞ս զայրացել»։ —«Ավա՜ղ,-ասաց սըր Չապելետոն,- մեղքս ինչ թաքցնեմ,-հաճախ։ Եվ ո՞վ կարող է զսպել իրեն ու չզայրանալ՝ ամեն օր տեսնելով, թե ինչ խայտառակ բաներ են անում մարդիկ՝ չհետևելով Աստծո պատվիրաններին, չվախենալով Նրա դատաստանից։ Երբ տեսնում էի երիտասարդների, որ մոլությունների հետևից են ընկած, որոնք երդվում են ու դրժում երդումը, գինետնից գինետուն են թափառում և եկեղեցի չեն հաճախում ու գնում են ավելի շուտ այս մեղավոր աշխարհի, քան Աստծո ցուցած ճանապարհով, ապա իմ մեջ օրական մի քանի անգամ առաջանում էր այն ցանկությունը, թե ավելի լավ է մեռնոմ, քան ապրեմ»։ —«Զավա՛կս,- ասաց վանականը,- դա սու՜րբ զայրույթ է, և դրա համար ես քեզ ապաշխարանք չեմ դնում։ Բայց գուցե զայրույթը քեզ դրդել է սպանե՞լ, որևէ մեկին վիրավորանք կամ այլ անարգա՞նք հասցնել»։ —«Մեղա՜ քեզ, տեր,-ասաց սըր Չապելետոն,- դուք, թվում է, սուրբ մարդ եք, բայց այնպիսի՜ բաներ եք ասում։ Եթե գլխումս ծագեր ձեր թված հանցանքներից մեկն ու մեկը կատարելու աննշան միտքն անգամ, ապա մի՞թե կարծում եք, որ Տերն այդքան երկար կպահպաներ ինձ։ Այդպիսի բաներ անելու ընդունակ են միայն ավազակներն ու չարագործները։ Եվ ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդպիսի մեկին, ասում էի՝ գնա և թող Տերը դարձի բերի քեզ»։ Այնժամ վանականն ասաց.«Հապա ասա ինձ, զավա՛կս, և թող օրհնյա՜լ լինիս դու, արդյոք որևէ մեկի դեմ սուտ վկայություն չե՞ս տվել, չե՞ս վատաբանել մերձավորիդ, չե՞ս խլել որևէ մեկի ունեցվածքը՝ առանց նրա ցանկությունը հարցնելու»։ «Այո՛, մեսսե՛րե, մերձավորիս մասին վատ խոսք ասել եմ։ Ես մի հարևան ունեի, որն առանց որևէ պատճառի մի գլուխ ծեծում էր իր կնոջը։ Եվ մի անգամ ես նրա մասին վատ բաներ ասացի կնոջ ազգականներին, քանզի շատ էի խղճում այդ թշվառ կնոջը, որին նա հարբած ժամանակ այնպես էր քոթակում, որ ասել չի լինի»։ —«Լա՜վ է, լա՜վ,-շարունակեց վանականը,-դու ինձ ասացիր, որ վաճառական ես եղել․ արդյոք չե՞ս խաբել որևէ մեկին, ինչպես այդ անում են վաճառականները»։ —«Մեղավոր եմ,-պատասխանեց սըր Չապելետոն,-միայն թե չգիտեմ՝ ում եմ խաբել։ Մի անգամ ինչ-որ մեկը բերել էր այն կերպասի փողը, որ ես վաճառել էի նրան․ ես էլ առանց համրելու առա ու դրի արկղը, իսկ մի ամիս հետո տեսա, որ չորս մանր արծաթադրամ ավելի էր բերել։ Չհանդիպելով այդ մարդուն՝ ես փողը պահեցի մի ամբողջ տարի, որպեսզի վերադարձնեմ նրան, իսկ հետո արծաթադրամները ողորմացի աղքատներին՝ ի սեր Աստծո»։ —«Դա աննշան մեղք է, և լավ ես արել այդպես վարվելով»,-ասաց վանականը։ Եվ հայր սուրբը շատ ուրիշ բաներ էլ հարցրեց նրան, և բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն կերպ։ Վանականն արդեն պատրաստվում էի թողություն տալ նրան, երբ սըր Չապելետոն ասաց․«Մեսսե՛րե, հոգուս վրա մի ուրիշ մեղք էլ կա, որի մասին ես ձեզ չասացի»։ —«Իսկ ի՞նչ մեղք է դա»,-հարցրեց վանականը, իսկ նա պատասխանեց․ «Միտս է գալիս, որ մի անգամ ծառայիս հրամայեցի տունը մաքրել շաբաթ օրը, ժամը իննից հետո՝ մոռանալով, որ կիրակնամուտ է»։ —«Աննշան բան է դա, զավա՛կս»,- ասաց վանակաը։ «Ո՛չ, ո՛չ, այդպես մի՛ ասեք,-ասաց սըր Չապելետոն,- կիրակին պետք է անպատճառ հարգել, զի մեր Փրկիչն այդ օրը հարյավ ի մեռելոց»։ Այնժամ ասաց վանականը․ «Հո ուրիշ վատ բան չե՞ս արել, զավա՛կս»։ —«Արել եմ, մեսսե՛րե,-պատասխանեց սըր Չապելետոն,-մի անգամ, ինքս ինձ մոռանալով, ես թքեցի Աստծո տաճարում»։ Վանականը ժպտաց․ «Զավա՛կս,- ասաց նա,- դրա համար չարժե անհանգստանալ․ մենք՝ վանակններս, այնտեղ թքում ենք ամեն օր»։ —«Եվ շատ վա՛տ եք անում,- ասաց սըր Չապելետոն, սուրբ տաճարը պետք է պահել ամեն բանից մաքուր, քանզի այնտեղ ՝ զոհ մատուցվում Աստծուն»։ Մի խոսքով,այդպիսի շատ ու շատ բաներ ասաց վանականին, ի վերջո սկսեց հառաչել և հոնգուր-հոնգուր լաց լինել,- մի բան, որ ցանկանալու դեպքում անում էր հիանալի։ —«Ի՞նչ եղավ քեզ, զավա՛կս»,- հարցրեց վանականը։ Եվ պատասխան տվեց սըր Չապելետոն․ «Եղու՜կ ինձ, մեսսե՛րե, մի մեղք մնաց հոգուս վրա․ երբեք չեմ ապաշխարել դրա համար և այնպե՜ս եմ ամաչում ասել․ ամեն անգամ դա հիշելիս սկսում եմ, ինչպես տեսնում եք, լաց լինել և հաստատ համոզված եմ, որ երբեք Տերն ինձ չի գթա այդ մեղքիս համար»։ —«Այդ ի՜նչ ես ասում, զավա՛կս,-ասաց վանականը,- եթե այդ բոլոր մեղքերը իմի ժողովվեին մի անձի մեջ, և այդ մարդն էլ քեզ պես զղջար ու հուզվեր, ապա այնքան մեծ է բարությունն ու ողորմածությունն Աստծո, որ Տերն իր բարությամբ կներեր այդ մեղքերը, եթե այդ մարդը խոստովանած լիներ։ Ուստի ասա՛, մի՛ վախենար»։ Սակայն սըր Չապելետոն շարունակեց հոնգուր-հոնգուր լալ․ «Ավա՜ղ, հա՛յր իմ,- ասաց,- մեղք շատ է մեծ, և ես գրեթե չեմ հավատում, որ Աստված կների ինձ, եթե չօգնեն ձեր աղոթքները»։ —«Ասա՛ առանց վախենալու,- ասաց վանականը,- ես խոստանում եմ քեզ համար աղոթել Աստծուն»։ Սըր Չապելետոն անվերջ լալիս էր և ոչինչ չէր ասում, իսկ վանականը շարունակում էր նրան հորդորել։ Երկար ժամանակ աղիողորմ լալով՝ սըր Չապելետոն վանականին կարված սպասումի մեջ պահեց և ապա, խորունկ մի հառաչ արձակելով, ասաց․ «Հա՛յր իմ, քանի որ խոստացաք ինձ համար աղոթել Աստծուն, խոստովանում եմ ձեզ․ ուրեմն գիտցեք, որ երեխա ժամանակ ես մի անգամ վատ խոսք եմ ասել մորս»։ Այդ ասելուն պես նա նորից սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու ողբալ։ «Որդի՛ս,- ասաց վանականը,- դա՞ է այն մեղքը, որ քեզ թվում է սոսկալի։ Մարդիկ օրնիբուն հայհոյում են Աստծուն, և Տերն էլ սիրով ներում է այդ մեղքի համար զղջացողներին, իսկ դու կարծում ես, որ Նա քեզ չպիտի՞ ների։ Մի՛ լար, սփոփվի՛ր։ Հավատացնում եմ քեզ, որ եթե դու լինեիր նույնիսկ Նրան խաչողներից մեկը, Նա դարձյալ պիտի ներեր քեզ, քանզի, ինչպես տեսնում եմ, այնքա՜ն մեծ է զղջումդ»։ —«Ավա՜ղ, հա՛ր իմ, այդ ի՞նչ եք ասում,— ասաց սըր Չապելետոն,—վատ խոսք ասեմ հարազատ մորս, որ ինն ամիս ինձ պահել է իր արգանդում, մի հարյուր անգամից ավելի գրկած ման ածել․ ո՜հ, վատ եմ արել՝ նրան հայհոյելով, և ծանր է այդ մեղքը։ Եթե դուք ինձ համար չաղոթեք Աստծուն, ինձ այդ չի ներվի»։ Տեսնելով, որ սըր Չապելետոն այլևս ասելիք չունի, վանականը թողություն տվեց և օրհնեց՝ նրան համարելով սուրբ մարդ, քանի որ միանգամայն հավատում էր նրա բոլոր ասածներին։ Եվ ո՞վ կարող էր չհավատալ՝ այդ բաները լսելով հոգին ավանդող մարդուց։ Եվ այդ ամենը լսելուց հետո նա ասաց․ «Սը՛ր Չապելետո, Աստծո օգնությամբ դուք շուտով կապաքինվեք․ բայց եթե պատահի, որ Տերն իր մոտ կանչի ձեր օրհնված և դրա համար պատրաստ հոգին, չէի՞ք հաճի արդյոք, որ ձեր մարմինը թաղվեր մեր վանքում»։ —«Այո՛, մեսսե՛րե,— պատասխանեց սըր Չապելետոն,— ես ուրիշ տեղ էլ չէի ցանկանա թաղվել, քանզի դուք խոստացաք աղոթող լինել ինձ համար, էլ չասած, որ ես շարունակ մի առանձին նվիրվածություն եմ ունեցել ձեր ուխտի նկատմամբ։ Ուստի խնդրում եմ՝ վանք վերադառնալուն պես հոգաք, որ մոտս բերեն Քրիստոսի մասունքն իսկական, որը դուք ամենայն օր նվիրագործում եք տաճարի սեղանի վրա, քանզի ցանկանում եմ, թեպետև անարժան եմ դրան, ձեր թույլտվությամբ հաղորդվել այդ սուրբ մասունքին, իսկ այնուհետև արժանանալ վերջին սուրբ օծման, որպեսզի մեղքերի մեջ ապրելուց հետո այսպես թե այնպես մեռնեմ որպես քրիստոնյա»։ Սուրբ հայրն ուրախությամբ համաձայնեց, գովեց նրա մտադրությունը և ասաց, թե անմիջապես կկարգադրի, որպեսզի այդ ամենը բերեն իր մոտ։ Եվ այդպես էլ արին։ Երկու եղբայրները, որ վախենում էին, թե միգուցե սըր Չապելետոն իրենց խաբի, թաքնվել էին այն միջնորմի հետևը, որով անջատված էր հիվանդի սենյակը, և ականջ դնելով՝ շատ պարզ լսեցին ու ըմբռնեցին այն ամենը, ինչ սըր Չապելետոն ասաց վանականին։ Լսելով նրա հանցանքների խոստովանությունը՝ նրանք հազիվ էին զսպում իրենց, որպեսզի չփռթկացնեին։ Ա՜յ քեզ մարդ,— ասում էին նրանք մեկ մեկու,— ո՛չ ծերությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ մոտալուտ մահվան վախը, ո՛չ ահը Աստծո, որի դատաստանի առաջ պիտի կանգնի ընդամենը մի ժամից հետո, մի խոսքով՝ ոչինչ չկարողացավ նրան հրաժարեցնել մեղսավորությունից, և նա դարձյալ ցանկանում է մեռնել այնպես, ինչպես եղել է կյանքում։ —Լսելով, որ վարդապետը նրան խոստացավ թաղել եկեղեցում, նրանք այլևս դադարեցին հետագայի մասին մտածելուց։ Դրանից քիչ հետո սըր Չապելետոն հաղորդվեց և երբ նրա վիճակը չափազանց վատացավ, ընդունեց վերջին օծումը։ Հենց այն օրը, երբ տեղի ունեցավ նրա վերջին խոստովանությունը, երեկոյան ժամերգությունից շատ չանցած՝ սըր Չապելետոն վախճանվեց։ Դրանից հետո երկու եղբայրները հանգուցյալի սեփական միջոցներով վայելուչ թաղում սարքելով և վանականներին իմաց տալով, որ ըստ ընդունված սովորության՝ գան գիշերվա հսկումը կատարելու, իսկ առավոտյան էլ՝ հանգուցյալին թաղելու, հոգացին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բարեպաշտ վանականը, որ նրա խոստովանահայրն էր եղել, լսելով նրա մահվան լուրը, խոսեց վանահոր հետ և զանգերի ղողանջի ներքո հավաքելով բոլոր միաբաններին՝ նրանց պատմեց, թե դատելով խոստովանությունից՝ որչափ սուրբ մարդ էր եղել սըր Չապելետոն։ նա հույս հայտնեց, որ նրա սիրույն Տերը բազում հրաշքներ պիտի արարի, և վանականներին համոզեց նրա մարմինն ընդունել պատշաճ հարգանքով ու ջերմեռանդությամբ։ Վանահայրն ու դյուրահավատ վանականները համաձայնեցին․ երեկոյան գնացին այն տեղը, որտեղ դրված էր սըր Չապելետոյի դիակը, մեծ ու հանդիսավոր հոգեհանգիստ կատարեցին, իսկ առավոտյան, ժամաշապիկներ ու քղամիդներ հագած, ձեռքներին ժամագրքեր բռնած և առջևից խաչեր ու խաչվառներ տանելով, սաղմոսներ երգելով, գնացին դիակը դուրս բերելու և մեծ պատվով ու հանդիսով, գրեթե քաղաքի ողջ բնակչության՝ բոլոր արանց ու կանանց ուղեկցությամբ, տարան եկեղեցի։ Երբ դիակը վայր բերին եկեղեցում, նրա խոստովանահայր վանականը, բեմ ելնելով, սկսեց զարմանալի բաներ պատմել նրա կյանքի, պահեցողության, կուսության, միամտության, անմեղության ու սրբության մասին և, ի միջի այլոց պատմեց, թե սըր Չապելետոն ինչն էր համարել իր մեծագույն մեղքը՝ զղջալով լալահառաչ, և թե ինչպես ինքը մեծ դժվարությամբ էր կարողացել համոզոլ, որ Աստված կների նրան։ Այնուհետև դառնալով ու կշտամբելով ունկնդիրներին՝ նա ասաց․ «Իսկ դուք, նզովյալնե՛ր, ձեր ոտքի տակ ընկած ամեն մի ծղոտի համար հայհոյում եք Փրկչին ու նրա մորը և սրբերի ողջ դասը»։ Եվ դարձյալ շատ ու շատ բաներ ասաց նրա բարության ու սրբության մասին։ Եվ իր այդ խոսքերով, որոնց գեղջուկ մարդիկ կատարյալ հավատ էին ընծայում, նա կարճ միջոցում սըր Չապելետոյին այնպես սրբացրեց, որ պատարագից հետո բոլորը, սոսկալի կերպով միմյանց հրմշտելով ու կոխկրտելով, վրա ընկան ու սկսեցին համբուրել հանգուցյալի ձեռքն ու ոտքը, քաշաշելով ծվեն-ծվեն արին նրա հագուստը, և երջանիկ էր համարվում նա, ում բաժին էր ընկնում թեկուզ աննշան մի ծվեն։ Եվ հարկ եղավ նարն այդ կերպ եկեղեցում թողնել ամբողջ մի օր, որպեսզի բոլորը կարողանային տեսնել նրա սուրբ երեսը։ Երբ գիշեր եղավ, նրան մեծ երկյուղածությամբ թաղեցին մատուռներից մեկում՝ ամփոփելով մարմարե դամբարանի մեջ։ Մյուս օրվանից սկսած՝ կամաց-կամաց ժամանում էին ուխտավորները, մոմ վառում ու երկրպագում, ուխտ անում։ Եվ նրա սրբության համբավն ու նրան պաշտելու սովորությունն այնպես տարածվոց, որ այլևս չկար մի մարդ, որը դժբախտության դեպքում դիմեր այլ սրբի, և ոչ թե նրան։ Եվ նրան անվանեցին ու մինչև հիմա էլ անվանում են San Ciappelletto, և ասում են, թե ի սեր նրա՝ Տերը շատ հրաշքներ է գործել և դեռևս ամեն օր այդպիսի հրաշքների է արժանացնում բոլոր նրանց, ովքեր երկյուղած հոգով դիմում են այդ սրբին։ Ահա թե ինչպես ապրեց ու մեռավ պրատոցի սըր Չապելետոն․ և այդ կերպ, ինչպես դուք լսեցիք, նա սուրբ դարձավ։ Ես չեմ ժխտում հնարավորությունն այն բանի, որ նա Տիրոջ ողորմածությամբ երանելոց դասն անցավ, որովհետև եթե նրա կյանքը մեղսալի էր ու ապական, ապա նա ի վերջո այնպես ապաշխարեց, որ թերևս Տերը նրան գթաց և ընդունեց իր արքայությունը։ Սակայն դա մեզ համար անիմանալի է։ Դատելով այն բանից, ինչ տեսանելի է մեզ, ես ասում եմ, որ նա ավելի շուտ պիտի դժոխքում և սսատանայի ճիրանների մեջ լինի, քան դրախտում։ Եթե իսկապես այդպես է, ապա մենք դրանով կարող ենք տեսնել ու ճանաչել Աստծո անսահման բարությունն առ մեզ, Աստծո, որը, նայելով ոչ թե մեր մոլորություններին, այլ մեր հավատի անկեղծությանը, և հաշվի չառնելով այն, որ մենք նրա բարության առաջ միջնորդ ենք դարձնում իր իսկ թշնամուն՝ վերջինիս բարեկամ կարծելով, մեզ լսում է այնպես, ինչպես եթե միջնորդ ընտրած լինեինք մի իսկական սրբի։ Ուստի, որպեսզի ժամանակիս դժբախտությունների միջոցին Նրա բարությունը մեզ անվնաս ու ողջ պահի մեր այս ուրախ ընկերախմբի մեջ, փառաբանենք Նրան, հանուն որի հավաքվել ենք, վերառաքենք Նրան մեր հարգանքը և Նրա՛ն հանձնենք մեր հոգսերը այն հաստատ համոզումով, որ Նա մեզ կլսի։ Այստեղ Պամֆիլոն լռեց։  ==='''ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ'''===  ''Հրեա Աբրահամը, Ջիանոտո դի Չիվինիի հորդորանքից մղված, գնում է Հռոմի արքունիքը և այնտեղ տեսնելով եկեղեցու սպասավորների ապականված բարքերը՝ վերադառնում է Փարիզ, որտեղ և քրիստոնյա է դառնում'' Պամֆիլոյի նովելը, որ մերթ ընդ մերթ աղջիկների ծիծաղն էր շարժում, ընդհանուր առմամբ հավանության արժանացավ։ Նովելը լսվեց ուշադրությամբ և երբ ավարտվեց, թագուհին հրամայեց Նիեֆիլային, որը նստած էր Պամֆիլոյի կողքին, պատմել իր նովելը ևս՝ հետևելով զվարճության համար սահմանված կարգին։ Նիեֆիլան, որն իր վարվեցողության հաճելիությամբ աչքի էր ընկնում նույնքան, որքան և գեղեցկությամբ, ուրախ-ուրախ պատասխանեց, թե կպատմի սիրով և սկսեց այսպես․ —Պամֆիլոն իր պատմությամբ մեզ ցույց տվեց, ու Աստծո բարեգթությունն անտես է առնում մոլորությունները, եթե դրանք ծագում են այնպիսի պատճառներից, որոնք վրիպում են մեր գիտությունից․ իսկ ես ցանկանում եմ իմ պատմությամբ ցույց տալ, որ այդ բարեգթությունը,— հանդուրժելով թերություններն այն անձանց, որ պարտավոր էին իրենց խոսքով ու գործով այդ բանը վկայել ճշմարտապես, սակայն անում են ընդհակառակը,— դրանով իսկ տալիս է ապացույցն իր անխախտելիության, որպեսզի մենք հոգու առավել կայունությամբ հետևած լինենք այն ամենին, ինչին հավատում ենք։ Ինձ պատմել են, սիրելի դամաներ, որ Փարիզում ապրում էր Ջիանոտո դի Չիվինի անունով մի հարուստ վաճառական ու լավ մարդ, որը մահուդի մեծ առևտուր էր անում։ Նա շատ մտերիմ էր Աբրահամ անունով մի մեծահարուստ հրեայի հետ, որ նույնպես վաճառական էր և շատ ազնիվ ու պարզասիրտ մարդ։ Գիտենալով նրա ազնվությունն ու պարզասրտությունը՝ Ջիանոտոն շատ էր ցավում, որ այդ արժանավոր, խելոք ու լավ մարդու հոգին, նրա հավատի արատավորության պատճառով, պետք է դժոխապարտ լինի։ Այդ պատճառով էլ նա սկսեց նրան բարեկամաբար խնդրել, որ թողնի հրեական հավատի մոլորությունները և դառնա քրիստոնեական ճշմարիտ հավատին, որը, ինչպես կարող էր նա տեսնել, լինելով սուրբ ու կատարյալ, շարունակ ծաղկում ու տարածվում է, այնինչ ընդհակառակը՝ նրա կրոնը նվազում է և ամայության մատնվում, մի բան, որի ճշմարտությանը նա ինքն էլ կարող է համոզվել։ Հրեան պատասխանեց, թե ինքը չգիտե առավել կատարյալ ու սուրբ կրոն, քան հրեականը և որ ինքը ծնվել է այդ կրոնով, դրանով էլ մտադիր է ապրել ու մեռնել, և ոչ մի բան չի կարող նրան շեղել այդ մտադրությունից։ Սակայն դա ետ չկանգնեցրեց Ջիանոտոյին, և մի քանի օր անց նա վերստին նրան դիմեց նույնպիսի խոսքերով՝ նրան ապացուցելով, ինչպես այդ կարողանում են անել վաճառականները, թե ինչու է մեր կրոնը հրեականից լավ։ Թեև հրեան քաջ գիտակ էր հրեական օրենքին, այնուհանդերձ,— գուցե Ջիանոտոյի նկատմամբ տածած մեծ բարեկամությունից մղված, կամ գուցե նրա վրա ազդել էին այն խոսքերը, ու սուրբ հոգին դրել էր այդ հասարակ մարդու բերանը,— նրան սկսեցին շատ դուր գալ Ջիանոտոյի փաստարկները, թեպետև, շարունակել համառել իր հավատի մեջ՝ թույլ չէր տալիս իրեն դարձի բերել։ Որքան նա համառում էր, այնքնան Ջիանոտոն չէր դադարում նրան համոզելուց, մինչև որ վերջապես հրեան, այդ հաստատակամությունից ազդվելով, ասաց․— «Լավ, Ջիանոտո, դու ցանկանում ես, որ ես քրիստոնյա դառնամ, ես ինքս էլ պատրաստ եմ այդ անելու, սակայն պայմանով, որ նախ և առաջ ուղևորվեմ Հռոմ, որպեսզի այնտեղ կարողանամ տեսնել այն մարդուն, որին դու անվանում ես Աստծո փոխանորդը երկրի վրա, կարողանամ տեսնել նրա վարքն ու բարքը և ապրելաձևը, ինչպես նաև նրա կարդինալ եղբայրներին։ Եթե նրանք իմ աչքին երևան այնպես, որ նայելով նրանց և քո խոսքերին՝ ես համոզվեմ իմ հավատի նկատմամբ քոնի ունեցած առավելությանը, ինչպես որ դու աշխատում էիր ապացուցել, ապա կվարվեմ այնպես, ինչպես ասացի քեզ․ իսկ եթե ոչ՝ առաջվա պես կմնամ հրեա»։ Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։ Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալ Փարիզ և այդպես էլ արեց։ Հենց որ Ջիանոտոն լուր առավ, որ նա եկել է, շտապեց նրա մոտ՝ ամենից քիչ այն մասին մտածելով, թե նա կարող էր քրիստոնյա դառնալ։ Նրանք ուրախ-ուրախ ողջունեցին միմյանց, իսկ երբ հրեան մի քանի օր հանգստացավ, Ջիանոտոն նրան հարցրեց, թե ինչ կարծիքի է նա սուրբ հոր, կարդինալների և մյուս պալատականների մասին։ Հրեան իսկույն պատասխանեց․ «Վատ կարծիք ունեմ, թող Աստված նրանց գլխին թափի ամենայն չարիք։ Այդ ասելուս պատճառն այն է, որ եթե ճիշտ են իմ դիտողությունները, ես այնտեղ ոչ մի հոգևորականի մոտ չտեսա ո՛չ սրբություն, ո՛չ բարեպաշտություն, ո՛չ բարի գործեր, ո՛չ ապրելու լավ օրինակ կամ որևէ այլ բան, իսկ հեշտասիրությունը, որկրամոլությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, նախանձամտությունը, գոռոզամտությունը և նմանօրինակ վատթար մոլությունները (եթե միայն կարող է ավելի վատթարը լինել) այնքան հարգի էին բոլորի համար, որ Հռոմը ինձ թվաց ավելի շուտ սատանայական, քան աստվածային գործերի մի վայր։ Որքան հասկանում եմ ես, ձեր հովվապետը, հետևապես նաև մնացած բոլորը, ամենայն ջանացողությամբ, հնարագիտությամբ և խորամանկությամբ աշխատում են ի չիք դարձնել և աշխարհից հալածել քրիստոնեական կրոնը, մինչդեռ պարտավոր էին լինել նրա հիմքն ու նեցուկը։ Եվ քանի որ ես տեսնում եմ, որ արդյունքն այն չէ, որին ձգտում են նրանք, այլ որ ձեր կրոնը անդադրում տարածվում է՝ շարունակ հանդես գալով ավելի ու ավելի մեծ փայլով ու փառքով, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ կրոնի հիմքն ու նեցուկն է սուրբ հոգին, մի կրոն, որ առավել ճշմարիտ է ու սուրբ, քան մի ուրիշը։ Եվ դրա համար էլ ես, որ համառորեն հակառակում էի քո հորդորանքներին և չէի ցանկանում քրիստոնյա դառնալ, այժմ ասում եմ անկեղծորեն, որ ոչինչ չի կարող ինձ ետ կանգնեցնել քրիստոնեությունն ընդունելու մտադրությունից։ Ուրեմն գնանք եկեղեցի, և այնտեղ, գետևելով ձեր սուրբ հավատի ծեսերին, մկրտիր ինձ»։ Ջիանոտոն, որ բոլորովին հակառակ լուծում էր սպասում, լսելով այս խոսքերը, գոհ եղավ, ինչպես երբեք։ Նրա հետ միասին գնալով Փարիզի Աստվածամոր տաճարը՝ նա այնտեղի հոգևորականներին խնդրեց մկրտել Աբրահամին, և նրանք իսկույն կատարեցին նրա պահանջը։ Ջիանոտոն դարձավ նրա կնքահայրը և կնքեց նրան Ջիովաննի անունով։ Այնուհետև նա գիտակ մարդկանց հանձնարարեց հրեային լիովին մեր հավատին բերել, որի օրենքները նա յուրացրեց շուտով և ապա եղավ բարի, արժանավոր և սրբակյաց մարդ։ ==='''ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ'''===''Հրեա Մելքիսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը'' Երբ Նիեֆիլան լռեց, ավարտելով իր նովելը, որն ընդհանուր գովեստի արժանացավ, թագուհու բարեհաճությամբ Ֆիլոմենան այսպես սկսեց պատմել․ —Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։ Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։ Անրաժեշտությունից մղված, ամբողջովին տարված այն մտքով,թե ինչ հնար գտնի, որպեսզի հրեան օգնած լինի իրեն, նա մտածեց նրա նկատմամբ դիմել այնպիսի բռնության, որ որոշ չափով սիրալիրության նմաներ։ Կանչելով հրեային և ընդունելով մտերմաբար՝ նա նրան նստեցրեց մտերմաբար և ապա ասաց․ «Ո՛վ պատվարժան այնր, շատ շատերից լսել եմ, որ դու շատ գիտուն և խելահաս ես աստվածային գործերի մեջ, ուստի սիրով կցանկանայի քեզնից իմանալ, թե դու երեք կրոններից որն ես համարում ճշմարիտ՝ հրեականը, սարակինոսականը, թե քրիստոնեականը»։ Հրեան, որ իսկապես իմաստուն մարդ էր, իսկույն հասկացավ, որ Սալադինը հնար է որոնում խոսքի մեջ նրան որևէ կերպ բռնելու համար, որպեսզի կպչի և այլևս պոկ չգա, և մտածեց, որ ինքն այդ կրոններից ոչ մեկին առավելություն չպիտի տա, որպեսզի Սալադինն այնուամենայնիվ չհասնի իր նպատակին։ Եվ քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի պատասխան տալ, որ չբռնվեր, նա սրեց իր միտքը, անմիջապես գտավ տալիք պատասխանն ու ասաց․ «Տե՛ր իմ, այն հարցը, որ դուք ուղղեցիք ինձ, շատ գեղեցիկ է, և որպեսզի ես կարողանամ բացատրած լինել, թե ինչ եմ մտածում այդ մասին, ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն, որից կհասկանաք իմ միտքը։ Եթե չեմ սխալվում, (իսկ ես, հիշում եմ, այդ մասին հաճախ եմ լսել) ժամանակով ապրում էի մեծանուն ու հարուստ մի մարդ, որն իր գանփարանում ի թիվս այլևայլ թանկարժեք իրերի, ուներ մի շատ հրաշալի և թանկագին մատանի։ Ցանկանալով այդ մատանին մեծարած լինել նրա հրաշալի հատկության և գեղեցկության համար ու շարունակաբար իր հետնորդներին փոխանցել՝ նա կարգադրեց, որ իր որդիներից ում մոտ որ գտնվելու լինի իր տված մատանին, հենց նա էլ ճանաչվի ընտանիքի մեծավոր։ Մատանին ստացողն էլ իր հերթին իր հետնորդների նկատմամբ անում էր նույն կարգադրությունը՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը։ Շատ չանցած՝ այդ մատանին բազում ժառանգների ձեռք անցավ և վերջապես ընկավ մի մարդու ձեռք, որն ուներ երեք գեղատեսիլ ու քաջարի, իրենց հորը կատարելապես հնազանդ որդիներ, որոնց երեքին էլ ծերունին սիրում էր հավասար սիրով։ Երիտասարդները գիտեին մատանու հետ կապված սովորությունը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով ավելի հարգված լինել մյուսներից, ամենայն ճարտարությամբ աղերսում էր ծերացած հորը, որ նամեռնելիս մատանին իրեն թողներ։ Այդ պատվական մարդը, որ նրանց բոլորին սիրում էր հավասարապես և ինքն էլ չգիտեր, թե որին կտակի մատանին, որ խոստացել էր նրանցից յուրաքանչյուրին, մտածեց բավարարել երեքին էլ։ Եվ նա, նրանցից գաղտնի, մի հմուտ վարպետի պատվիրեց երկու ուրիշ մատանիներ, այնքան նման առաջինին, որ անգամ ինքը, որ պատվիրել էր այդ մատանիները, հազիվ էր զանազանում, թե որն է իսկականը։ Մեռնելուց առաջ նա յուրաքանչյուր որդուն, մյուսներից ծածուկ, մռկական մատանի տվեց։ Իրենց հոր մահից հետո որդիներից յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու և մյուսներից մեծարվելու պահանջ ներկայացրեց, և երբ նրանցից մեկը ժխտում էր մյուսի իրավունքը, յուրաքանչյուրը մեջտեղ հանեց իր մատանին՝ ի վկայություն այն բանի, որ ինքն իրավացի է։ Երբ բոլոր մատանիները այնքան նման դուրս եկան, որ անհնար էր որոշել իսկականը, ապա այն հարցը, թե իսկապես որդիներից որն է ժառանգը, մնաց առկախ և առկախ է մինչև հիմա էլ։ Ես նույնը կասեմ, տե՛ր իմ, նաև այն երեք կրոնների մասին, որ հայր Աստվածը տվել է երեք ժողովուրդներին և որոնց մասին ձեր հարցումն արեցիք։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարծում է, թե իրեն է հասել այն ժառանգությունը և այն ճշմարիտ կրոնը, որի պատվիրանները նա պահում է և կատարում, բայց թե նրանցից ո՞րն է տիրացել այդ ժառանգությանը, դա ճիշտ և ճիշտ այնպիսի հարց է, ինչպես երեք մատանիների հարցը»։ Սալադինտ տեսավ, որ հրեան վարպետորեն դուրս պրծավ այն որոգայթից, որ լարել էր ինքը, ուստի և որոշեց հայտնել նրան իր կարիքը և իմանալ՝ չի ցանկանա արդյոք կատարել իր ցանկությունը։ Այդպես էլ արեց՝ հայտնելով նրան, թե ինչ էր մտադրվել անել նրա նկատմամբ, եթե նա այդքան խելացի պատասխան չտար։ Հրեան սիրով կատարեց Սալադինի ցանկությունը՝ տալով պահանջված գումարը, իսկ Սալադինը հետագայում լիովին վերադարձրեց դրամը և դրանից բացի հրեային մեծամեծ ընծաներ տվեց ու նրա հետ շարունակ մտերմություն էր պահպանում՝ նրա համար իր արքունիքում երևելի և պատվավոր դիրք ստեղծելով։ ==='''ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ'''===''Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից'' Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։ Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։ Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։ Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։ ==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''=== ''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը'' Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․ —Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։ Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։  ==='''ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ'''=== ''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը'' Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։ Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։ Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։
54
edits