Changes

Մարտին Իդեն, Գլուխ XL

4 bytes removed, 10:11, 9 Մայիսի 2015
«Ուշացածի» վրա աշխատանքն առաջ չէր գնում։ Խմբագրություններին ուղարկած բոլոր գրվածքները վաղուց հանգստավետ տեղ էին գտել սեղանի տակ, միայն մի գրվածք դեռ շարունակում էր դեգերել․ դա Բրիսենդենի «Աստղաբաշխական օրագրությունն» էր։ Մարտինի հեծանիվն ու սև կոստյումը նորից գրավ դրվեցին, իսկ գրամեքենայի վճարը սովորականի պես հետաձգվել էր։ Բայց այդ բոլորն արդեն բնավ չէին անհանգստացնում Մարտինին։ Նա պետք է նոր նպատակակետ գտնի կյանքում, իսկ քանի դեռ այդ հենարանը չկա, կյանքն ասես թե կանգ էր առել։
Մի քանի շաբաթ անց պատահեց այն, ինչ նա վաղուց էր սպասում, փողոցում հանդիպեց Ռութին։ Ճիշտ է, նա մենակ չէր, այլ իր եղբայր նորմանի Նորմանի հետ։ Եվ նրանք երկուսն էլ այնպես ձևացրին, որ իբր թե Մարաինին Մարտինին չճանաչեցին, իսկ երբ նա ուզեց մոտենալ, Նորմանը փորձեց արգելք հանդիսանալ։
— Եթե դուք համարձակվեք մոտենալ իմ քրոջը,— ասաց նա,— ես ոստիկան կկանչեմ, իմ քույրը չի ցանկանում խոսել ձեզ հետ, և ձեր աներեսությունը վիրավորական է։
— Այն բոլորից հետո, ինչ պատահհլ է,— ասաց նա,— Մարտի՛ն, դուք ինքներդ չեք գիտակցում, թե ի՞նչ եք ասում։ Ո՞ւմ տեղ եք դնում ինձ։
— Տեսնում եք, որ Ռութը չի ուզում խոսել ձեզ հետ,— բա ցականչեց բացականչեց Նորմանը, և քույր ու եղբայր թևանցուկ հեռացան։
Մարտինը նայեց նրանց հետևից և նորից մեքենաբար ձեռքը կոխեց գրպանը՝ թուղթ և ծխախոտ հանելու, բայց դրանք չկային այնտեղ։
Մարտինը հինգ օր աշխատեց «Ուշացածի» վրա՝ առանց որևէ տեղ գնալու, առանց տեսակցելու որևէ մեկի հետ և գրեթե առանց մի բան ուտելու։ Վեցերորդ օրն առավոտյան փոստատարը բերեց «Պարթենոնի» հրատարակչից մի նամակ։ Բանալով ծրարը. նա անմիջապես տեսավ, որ «Աստղաբաշխական օրագրությունը» ընդունվել է։
«Այդ պոեմը մենք տվեցինք կարդալու միստր Քարտըայթ Քարտրայթ Բրյուսին,— գրում է հրատարակիչը,— և նա այնքան նպաստավոր արտահայտվեց, որ հաճույքով կտպենք այդ գործը մեր հանդեսում։ Եթե մենք հետաձգում ենք պոեմի հրատարակությունը օգոստոս ամսվան, դա լոկ նրա համար, որ հուլիսի համարն արդեն շարված է։ Միստր Բրիսենդենին հաղորդեցեք մեր ամենախորին երախտագիտությունն ու հիացյմունքը։ հիացմունքը։ Խնդրում ենք ուղարկել նրա դիմանկարն ու կենսագրական տվյալները։ Եթե մեր առաջարկած հոնորարն անբավարար լինի, հաճեցեք հեռագրել, թե ինչպիսի պայմաններ ընդունելի կհամարեք»։
Քանի որ առաջարկած հոնորարը կազմում էր երեք հարյուր հիսուն դոլլար, Մարտինը վճռեց, որ չարժե հեռագրել։ Մնում է միայն Բրիսենդենի համաձայնությունն առնել։ Վերջ ի վերջո իրավացի դուրս եկավ Մարտինը։ Գտնվեց մի խմբագիր, որը որոշ չափով հասկանում էր իսկական պոեզիան։ Հոնորարն էլ հրաշալի էր՝ մինչև անգամ «դարաշրջանի պոեմի» համար։ Բացի այդ, Մարտինը գիտեր, որ Բրիսենդենը Քարտրայթ Բրյուսին համարում էր բոլոր քննադատներից միակը, որն արժանի էր հարգանքի։
Իսկ հիմա չեմ կարող երգել,
Արցունքներն են ձայնս խեղդել,
Ծիրմիս Շիրմիս ճամփան եմ լուռ բռնել...
Հեռո՛ւ, քնա՛ր,
Իմ երգին՝ վերջ․․․
Երբ Մարիան դուրս եկավ, Մարտինը նստեց մահճակալին և երկար մնաց այդ վիճակում՝ կուչ եկած և անմիտ նայելով մի կետի։ Հանկարծ նրա աչքն ընկավ առավոտյան փոստով ստացված մի հանդեսի։ Դա «Պարթենոնն» է, մտածեց նա, օգոստոսի համարը, որի մեջ տպված պետք է լինի «Աստղաբաշխական օրագրությունը»։ Ա՜հ, երանի Բրիսենդենը ողջ լիներ։
Նա թերթեց հանդեսը և հանկարծ ապշությունից քարացավ․ «Աստղաբաշխական օրագրությունը» զարդարված էր շքեղ վերնագրով և լուսանցքներում զետեղված էին Բերդսլիի ոճով նկարված զարդանկարներ։ Վերնագրի կողքին տպված էր Բրիսենդենի դիմանկարը, իսկ մյուս կողմում՝ բրիտանական դեսպանորդ սըր Ջոն Վելյուի դիմանկարը։ Խմբագրական ծանոթության մեջ ասվում էր, որ վերջերս սըր Ջոն Վելյուն ասել է, թե Ամերիկայում բանաստեղծներ չկան, և «Պարթենոնը», տպելով «Օրագրությունը», ուզում է պատասխանել նրան. «Ահա , սըր Ջոն Վելյու, ծանոթացե՛ք»։ Հիշատակված էր և Քարտրայթ Բրյուսի անունը, որպես ամերիկյան մեծագույն քննադատի, և մեջբերվել էին նրա խոսքերը. «Մեզանում դեռ չի տպվել «Օրագրության» նման ոչ մի բան»։ Ծանոթությունը վերջանում է այսպես.
«Մենք այժմ չենք կարող գնահատել «Օրագրության» բոլոր գեղեցկությունները, թերևս մենք երբեք չկարողանանք էլ լրիվ գնահատել դրանք. բայց կարդալով և վերընթերցելով այդ պոեմը մենք հիացել ենք միստր Բրիսենդենի բառապաշարի հարստությամբ և բազմիցս հարցրել ենք մեզ, թե ինչպես և որտեղից միստր Բրիսենդենը կարող էր քաղել բառերի այսպիսի պաշար և այդքան ճարտարությամբ շարահյուսել դրանք»։
Մեծ ճիգով վեր կենալով՝ Մարտինը դուրս քաշեց արկղը, ուր առաջներում գրամեքենայի համար թուղթ էր պահում։ Քրքրելով արկղը՝ նա այնտեղից հանեց իր բարեկամի գրած տասնյակ ոտանավորները։ Նա դանդաղորեն մի առ մի պատռեց դրանք և գցեց զամբյուղը։ Վերջացնելով այդ գործը՝ նա նորից նստեց մահճակալին և իր տրտում հայացքն ուղղեց դեպի դատարկ տարածություն։
Որքան ժամանակ նա նստած մնաց այդպես, ինքն էլ չէր իմանում, վերջապես մշուշապատ տարածությունից նրա առաջ կանգնեց պայծառ, սպիտակ, երկար մի շերտ։ Դա շատ տարօրինակ էր։ Բայց ուշադիր նայելով, Մարտինը տեսավ, որ դա մակընթացության գիծն է Խաղաղ օվկիանոսում՝ կորալյան խութերի շարքում։ Մի ակնթարթ հետո Մարտինը սպիտակ փրփուրի մեջ տեսավ փոքր, խարխուլ մի մակույկ։ Բրոնզագույն, երիտասարդ մի աստված, ծիրանագույն կերպասով գոտևորված, նստած էր մակույկի հետևի մասում, մխրճելով թիերը շողշողուն ալիքների մեջ, Մարտինը ճանաչեց նրան։ Դա Մոտին էր՝ բնիկների պարագլուխ Թամիի կրտսեր որդին։ Հետևաբար դա տեղի էր ունենում Թաիթիի ափերին, և կորալյան խութի հետևում տարածվում էր Պապարա հիասքանչ երկիրը, ուր հենց գետաբերանի մոտ գտնվում էր պարագլխի եղեգնյա հյուղակը։ Երեկոյան դեմ էր, և Մոտին վերադառնում էր ձկնորսությունից։ Նա սպասում էր մեծ կոհակին, որը խութի վրայով կանցկացներ նրան։ Մարտինը տեսավ և ինքն իրեն՝ նստած մակույկում, ինչպես նա նստել էր շատ անգամ, սպասելով Մոտիի ազդանշանին, որպեսզի մոլեգին աշխատի թիերով, հենց որ նրանց վրա հասնի փիրուզագույն հսկայական կոհակը։ Հետևյալ պահին նա արդեն հանդիսատես չէր. իրոք նստել էր մակույկում և մոլեգին թիավարում էր՝ Մոտիի վայրենի աղաղակների ուղեկցությամբ։ Նրանք արագ սուրացին առաջ, գոռոցի ու շաչյունի միջև, թրջվելով ցայտող կաթիլներից, և հանկարծ հասան խաղաղ, անշարժ մի լճակի։ Մոտին ծիծաղելով սրբում էր իր աչքերին ցայտած աղի ջուրը, իսկ մակույկը հանդարւգ հանդարտ սահում էր դեպի կորալյան ափը, ուր բարձրաբերձ հնդնկուզենիների հնդընկուզենիների մեջ գտնվում էր Թամիի հյուղակը, մայր մտնող արևի ճառագայթներից ոսկեզօծված։
Սակայն այդ տեսիլը հանկարծ մշուշով պատվեց, և Մարտինի աչքերի առաջ նորից պարզվեց իր նեղլիկ խցի անկարգ վիճակը. նա զուր էր ճգնում դարձյալ տեսնել Թաիթին։ Նա գիտեր, որ հիմա արմավենիների պուրակում հնչում են երգեր, իսկ աղջիկները լուսնկա գիշերով պարում են, բայց նա ոչինչ չէր կարող տեսնել բացի թղթերով ծածկված սեղանից, դատարկ տեղից, ուր առաջ գրամեքենան էր դրված, և վաղուց չլվացված պատուհանից։ Նա մի հառաչ արձակելով՝ փակեց աչքերն ու քնեց։
Վստահելի
1396
edits