Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:
— Առաջնորդիր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— վերադառնալով գոչեց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: — Պահպանե՛ք թագավորին: կհանդիպենք Հորնբուրգի դարպասների դարպասի մոտ: Հաջողությու՜ն:
Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից:
— Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,— փնթփնթաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, սակայն ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր նեղ կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին, Հելմյան դարպասների ամրոցի դարպասի դիմաց, վեր էր խոյանում մի ժայռ, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթայի հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռնաշղթայի հարավային լանջին միացող քարե պարիսպը: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը և, բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև՝ դեպի Վեսթֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի, տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:
Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի բերանին, երբ նրանց ականջներին հասան ինչ-որ ճչոցներ, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը, հասնելով զորքին, կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և, ըստ երևույթին, շարժվում է դեպի Հելմյան Իջվածք:
— Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,— ասաց նա: — Մենք տեսանք նրանց դիակները: Բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի առաջնորդում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա զոհվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասներին դարպասին էլ դժվար հասնի:
— Իսկ Գենդալֆին չե՞ք տեսել,— հարցրեց Թեոդենը:
— Հիանա՜լի նորություններ են,— ուրախացավ ժամապահը,— նման բան մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում: Շտապե՛ք, թշնամին մոտենում է:
Զորքն անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասները դարպասը պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է թողել կիրճում, և բացի այդ, հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել բերդ:
— Հորնբուրգում, թերևս, հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն ռազմիկներ կգտնվեն,— զեկուցեց Հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: — Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան Իջվածք, բայց նա այդպես էլ չհայտնվեց:
— Հելմյան ամրոցը թալանելը շատ ավելի դժվար է, դա նրանց վրա բավականին թանկ կնստի,— հառաչեց Գամլինգը:
Զորքը շարժվեց առաջ: Բոլորն իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասներով դարպասով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ:
Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա, ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ: