Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6 բայտ, 16:24, 18 Մայիսի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:
Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ուղղվել, ոչ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի պես ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:
Վստահելի
1342
edits