Չորս հոբիթն անցան լայն քարե շեմը եւև, աչքները թարթելով, անշարժացան։ Նրանք գտնվում էին կախովի կանթեղներով լուսավորված, ցածր, բայց ընդարձակ սենյակում։ Իսկ սեղանի հեռավոր ծայրին նստած էր տանտիրուհին։ Նրա երկար, խարտյաշ վարսերը թափվում էին ուսերին ու փափուկ իջնում ներքեւներքև, զգեստը վառվռուն֊կանաչ վառվռուն-կանաչ էր, իսկ ոսկե գոտին ծածկված էր երկնագույն անմոռուկներով․ նրա շուրջը կանաչ ու դարչնագույն սկուտեղներում նունուֆարներ էին լողում՝ «Իսկը ջրահարս լճի մեջ», ― մտածեց Սամը։
― Ներս համեցեք, թանկագին հյուրեր, ― երգեցիկ ասաց նա։
Երկյուղածությամբ նրանք մտան սենյակ, շփոթված ու խոր ողջունելով, ասես ճանապարհի եզրին մի սովորական տան դուռն էին ծեծում, որ ջուր խնդրեն, իսկ դուռը նրանց առջեւ առջև բաց է արել հրաշագեղ, ծաղկազարդ դիցուհին։ Նա ընդառաջ շտապեց հյուրերին՝ եթերային, ինչպես գետի զեփյուռը։
― Համարձակ, սիրելի բարեկամներ, ― ժպտաց նա։ ― Ծիծաղեցեք, ուրախացեք․․․ Ես Ոսկեհատիկն եմ, գետերի թագուհին։
Նրանց ներս թողնելով, տանտիրուհին դուռը ծածկեց ու նազելի ձեռքերի թեթեւ թեթև շարժումով ասես գիշերը տնից դուրս վանեց։
― Թող գիշերը մնա Անտառում, ― ասաց Ոսկեհատիկը։ ― Դուք երեւի երևի դեռ սարսափում եք թանձր մառախուղից, մթին ծառերից, գետախորշերից, հորձանուտներից ու անտառային անծանոթ արարածներից։ Բայց մի վախեցեք, պետք չէ։ Այժմ դուք Թոմ Բոմբադիլի հուսալի հարկի տակ եք։
Նրանք դեռ շեմին տատանվում էին, երբ նորից հնչեց փաղաքուշ ձայնը․
― Բարի գալուստ․․․ Ա՜յ թե ինչ վեհերոտ հոբիթներ են ապրում Հոբիթստանում։ Գոնե դու, Էլֆերի բարեկամ, ի՞նչու ես քաշվում։ Նստեք եւ և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզնից պակաս չեն հոգնել․․․
․․․ Հոբիթները հնազանդ նստել էին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկը ճախրում էր սեղանի շուրջը։ Վերջապես դուռը բացվեց, եւ և ներս եկավ Թոմ Բոմբադիլը։ Նա առանց գլխարկի էր, նրա փարթամ գանգուրները պսակված էին վառ դեղին տերեւներից տերևներից թագով։ Թոմը ծիծաղեց, մոտեցավ Ոսկեհատիկին եւ թեւանցում և թևանցուկ արեց նրան։
― Ահա նա, իմ արծաթե կանաչ, աստեղային կայծկլտուն, զմրուխտափայլ տիրուհին, ― ասաց նա հոբիթներին։ ― Շատ մոմեր դիր սեղանին, տիրուհի՛․․․ Կծածկենք վարագույրները եւ և համեղ կերակուրներով տարված՝ գիշերն արագ կես կանենք։ Ընթրիքը պատրաստ է՝ կաթ ու կարագ, սպիտակ հաց ու մեղր դեղին, ուրեմն՝ ամեն ինչ հրաշալի է․․․
― Սեղանը գցած է, ― ասաց Ոսկեհատիկը, ― իսկ այ հյուրերն ընթրիքի պատրա՞ստ են։
Թոմը զվարթ ծափ զարկեց եւ ուրախ֊ուրախ և ուրախ-ուրախ զարմացավ․
― Ակ քեզ մտամոլոր․․․ Շտապում է, ընթրիքի է հրավիրում,․․․ Իսկ ճստիկները հազիվ են շնչում, նրանք պետք է լվացվեն։ Հապա, սիրելիներս, եկեք։ Թիկնոցներդ հանեք։ Ե՛վ ձուր ջուր կա, ե՛ւ և՛ օճառ՝ լվացվե՛ք, ճստիկներս։
Նա սրահի խորքում մի աննշմարելի դուռ բաց արեց, եւ և հոբիթները շարանով ձգվեցին նրա հետեւից՝ ներքեւհետևից՝ ներքև, հետո թեքվեցին անկյունից ու մտան բաղնիքի բուրավետ ջերմության մեջ։ Լվացված ու թարմացած նրանք սեղան նստեցին, իսկ հետո ուրախ ու երկար ընթրեցին։
Երբ հոբիթները սրտներն ուզածի չափ կերան, Ոսկեհատիկն ու Թոմը արագ սեղանը հավաքեցին։ Հյուրերին հրամայված էր նստել, ինչպես որ նստած էին․ նրանք հնազանդվեցին եւև, ոտքները փոքրիկ աթոռակներին մեկնած, հանգստանում էին ճոխ հացկերույթից հետո։
Դատարկ սեղաններին մոմեր էին վառվում, եւ և մոմը ձեռքին նտանց առջեւ առջև կանգնեց Ոսկեհատիկը։
― Արդեն գիշեր է, քնելու ժամանակն է, քնեք, ― ասաց նա։ ― Անկողինները ձեզ են սպասում։ Անտառի թնդյունից ու խշշոցից մի վախեցեք։ Մեր պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի եւ և աստղերի լույսը։
Եվ քնաթաթախ հոբիթները նույնիսկ չնկատեցին, թե ինչպես նա հեռացավ՝ կարծես թե փոքրիկ առվակը կամացուկ քչքչաց։
Ծանր քունը պատել էր Ֆրոդոյին։ Երազում նա տեսնում էր նորալուսնի գունատ շողերի միջից բարձրացող մռայլ ժայռը, որի մեջ ասես կամար էր փորված։ Հետո նրան կարծես բարձրացնում են վերեւվերև, եւ և նա տեսնում է ոչ թե ժայռ, այլ ժայռերի կույտ, մի մութ հարթավայր, ատամնավոր պարիսպ, սեւ սև աշտարակ, որի վրա կանգնած է ինչ֊որ ինչ-որ մեկը։ Նորալուսինն անհամարձակ էր լուսավորում․ միայն մութ֊մութ մութ-մութ աշտարակը եւ և լուսավոր կերպարանքն էր երեւում վերեւում։ Ներքեւից երևում վերևում։ Ներքևից լսվում էին վայրենի ձայն ու չարագույժ մռնչում էին գայլերը։ Լուսնի հետեւից հետևից հանկարծ մի խոշոր ստվեր դուրս եկավ, աշտարակի վերեւում վերևում կանգնածը ձեռքերը պարզեց, ու նրա գավազանից կուրացուցիչ շող ցայտեց։ Վերեւում Վերևում արծվի թեւերի թևերի ճողփյուն էր, իսկ ներքեւում ներքևում ոռնում էին, ժանիքներն էին կրճտացնում գայլերը։ Քամին սմբակների կատաղի դոփյուն էր բերում արեւելեքիցարևելեքից, արեւելքիցարևելքից, արեւելեքից։ «Սեւ արևելեքից։ «Սև Հեծյալներն» են հասկացավ Ֆրոդոն ու արթնացավ սառը քրտինքով պատված, արյունը քունքերում զարկում էր մուրճի պես։ «Մի՞թե ես, ― մտածեց նա, ― քաջություն կունենամ այս պատերից դուրս գալու»։ Նա պառկած էր շունչը պահած, բայց շուրջը ամեն ինչ խաղաղ էր։ Վերջապես գունդուկծիկ կուչ եկավ ու խորասուզվեց քնի մեջ։
Առավոտը չորս հոբիթին միանգամից արթնացրեց։ Թոմը սենյակում ման էր գալիս ու սարյակի նման ճռթճռթացնում։ Լսելով, որ հոբիթներն արթնացել են, նա ծափ վեց տվեց ու բացականչեց․ «Հե՜յ, երգի՛ր, ուրախացի՛ր․․․ Ամբողջ ձայնով երգի՛ր»։ Հետո ետ հետ քաշեց դեղին վարագույրները, ու լույսը արեւմտյան եւ արեւելյան արևմտյան և արևելյան լայն պատուհաններից ներս հորդեց։ Լույսը պայծառ չէր․ պատուհաններից երեւացող երևացող ցածր ամպերն անձրեւով անձրևով էին լցված, իսկ այգում կարմրին էին տալիս բակլայի ծաղկաշղթաները։
― Արթնաց՛եք, ճստիկնե՜ր, ― գոռաց Թոմը։ ― Հիմա արեւ արև չկա․ ամպերը արեւմուտքից արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Շուտով կայտառ անձրեւ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Ծույլերին հաջողություն չկա՝ հիշեք ասացվածքը․ «Շուտ վեր կացողի մայրը տղա կբերի»։ Հո մինչեւ մինչև վաղը չե՞ք քնելու․․․ Վե՛ր կացեք, քնկոտներ․․․
Հոբիթներն այնքան էլ չհավատացին տղա բերելուն, բայց իսկույն վեր կացան եւ և լրիվ մաքրազարդեցին սեղանը։ Թոմը տան գործ էր անում․ խոհանոցից լսվում էր ամանեղենի զրնգոցը, աստիճաններից՝ նրա կոշիկների թրմփոցը, բաց պատուհաններից հանկարծ ներս էին թռչում երգի պատառիկներ։ Խիտ բաղեղը անձրեւը անձրևը ամբարում էր իր մեջ երբեմն ջրի բարակ շիթեր թափում հողին։ Քիչ֊քիչ Քիչ-քիչ ամպերը պատեցին ողջ երկինքը, ու անտառի սեւ սև պատը անհետացավ թափվող անձրեւի անձրևի վարագույրի հետեւում։ հետևում։
Եվ անձրեւը անձրևի միալար աղմուկի մեջ վերեւիցվերևից, ինչ֊որ ինչ-որ տեղից, երեւի երևի մոտակա բլրից լսվեց Ոսկեհատիկի ձայնը՝ զուլալ ու զրնգուն։ Բառերը լսողությունից փախչում էին, բայց հասկանալի է, որ նրա երգը հորդում է էր ամենահաղթ կյանքով՝ լեռնային ակունքներից մինչեւ մինչև հեռավոր ծովամերձ գետաբերանը։ Պատուհանին մոտենալով, Ֆրոդոն հմայված ունկնդրում էր ծորացող երգը եւ և ուրախանում անձրեւային անձրևային օրվա, անսպասելի դադարի համար։ Հարկավոր էր շարունակել ճանապարհը, հարկավոր էր շտապել, բայց․․․ ո՛չ այսօր։
Տան առջեւի առջևի արահետը վերածվել էր կաթնագույն առվի, որ փրփրալով խառնվում էր ջրերին։ Վազելով գալիս էր Թոմը, ձեռքերով ասես մի կողմ էր քշում անձրեւըանձրևը, եւ և իրոք, նա բոլորովին չէր թրջվել, միայն կոշիկները հանեց ու դրեց բուխարու ճաղերի վրա։ Հետո ընկղմվեց մեծ բազկաթոռի մեջ ու մոտ կանչեց հոբիթներին։
― Ոսկեհատիկը հավաքել֊մաքրելով հավաքել-մաքրելով է զբաղված, ― հայտարարեց նա։ ― Ամենուրեք ջուր է ճողփում, շուրջն ամեն ինչ թրջվել է։ Հոբիթներին հիմա գնալ չի կարելի, հանկարծ կխեղդվեք։ Մի օր սպասեք, բարեկամներ, Թոմի հետ նստեք։ Աշունը՝ վատ եղանակների ժամանակը, խոսք ու զրույցների, հարցուփորձի ժամանակն է նաեւ․․․ նաև․․․ Թոմը շատ բան գիտի․․․ Թոմը ձեզ համար պատմություն կսկսի մաղող անձրեւի անձրևի մեղմ խշշոցի տակ, խոսքը հեռվից կգա, իսկ հարցերը՝ հետո։
Եվ նա մի երկար ու զարմանահրաշ պատմություն արեց, մեկ ասես ինքն իր հետ խոսելով, մեկ հանկարծ խուճուճ հոնքերի տակից նրանց հառելով իր կապույտ աչքերը։ Երբեմն նրա խոսքը հնչում էր որպես միալար երգ, իսկ երբեմն Թոմը վեր էր թռչում ու մոլեգին պար գալիս։ Նա պատմում էր մեղուների ու մեղրաբույր ծաղիկներծաղիկների, խոտերի ու երկինքը փակող հաստաբուն ծառերի մասին, պատմում էր թավուտների ու անանցանելի փշոտ մացառների գաղտնիքների, չտեսնված թռչունների ու չլսված հողեղեն արարածների, չար ու բարի, մութ ու լուսավոր ուժերի մասին։
Նրանք լսում էին, եւ և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ պատկերացավ, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ֊ստեպՍտեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն նորից ու նորից շնորհակալ էր ճակատագրին իրենց փրկության համար։
Հավերժական Անտառն իզուր չէր այդպես կոչվում․ նա հինավուրց երկրի մի ժամանակավա համատարած ծածկույթի վերջին պատառիկն էր։ Ներկայիս ծառերի ապուպապերը ուժ են ամբարել նրա մեջ՝ լեռների պես ծերանալով նրանք դեռ հիշում էին Երկրի վրա իրենց միահեծան իշխանության ժամանակները։ Անհամար տարիները նրանց սնուցել էին գոռոզությամբ, իմաստնությամբ ու չարությամբ։ Եվ նրանց մեջ Ծեր Ծփուց վտանգավորը չկար՝ իր փտած միջուկով, բայց դյուցազնական հզորությամբ, նա դաժան էր ու խորամանկ, նրան էին ենթարկվում քամիներն ու գետի երկու ափերը։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշել նրա բոլոր հյութերը, այնտեղ տարածել մոխրագույն ձեռքերը ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչեւ մինչև Հարավային Լեռնաշխարհ․․․
Բայց ահա Անտառը մոռացության է տրված, եւ և Թոմի պատմությունը ցատկոտելով սլացավ վարար, փրփրաշատ վտակի երկարությամբ, գահավիժող ջրվեժների մոտով, ժայռերի շերտավոր հատվածքներով, գիրթ քարակույտերով, մութ ու խոնավ կիրճերով եւ և գլորվեց մինչեւ մինչև Լեռնաշխարհ։
Հոբիթները լսեցին մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի, քարացցերի, ատամնավոր սպիտակ թագերով պսակված բլուրների եւ և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Բարձրանում էին հզոր պարիսպները ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, եւ և ջահել արեւը արևը բոսոր փայլում էր արյունատենչ դաշույններին։ Հաղթանակները փոխվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, եւ և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկին սփռվում էր մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, իսկ կործանված թագավորության աճյունի վրա փարթամ խոտ էր աճում։ Արեւելքից Արևելքից գալիս էին քոչվորները, նորից ոչխարները մայում էին դամբարանների վրա ու նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից մոտենում էր Անհաղթահարելի Խավարը եւ և գերեզմաններում ոսկորները ճտճտում էին։
Հոգեառ֊ուրվականները Հոգեառ-ուրվականները թափառում էին քարանձավներում, թանկարժեք մատանիները զրնգոցներով ու ոսկի մանյակների մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։
Հոբիթները սարսափի մեջ էին։ Գերեզմանոցների ու Հոգեառների մասին մռայլ պատմությունները հասնում էին նույնիսկ Հոբիթստան։ Թեպետ նրանք այդպիսի բաներ իսկի չէին էլ ուզում լսել։
Չորսն էլ միանգամից հիշեցին տան խաղաղ բուխարիկը․ ա՜յ Թոմինն էլ է այդպիսին, միայն թե ավելի ամուր, հուսալի։ Նրանք նույնիսկ դադարեցին լսելուց եւ և նստած տեղերում մեկը մյուսին նայելով երկչոտ շարժվեցին։
Նրանց վախեցած լսողությունը բոլորովին ուրիշ ասք էր լսում անհիշելի ու անհասկանալի ժամանակների մասին, երբ աշխարհն ավելի լայնարձակ էր, եւ և Ծովը խայտում էր արեւմտյան արևմտյան ափերի մոտ, կարծես հենց կողքիդ, իսկ Թոմը ավելի ու ավելի էր հեռանում դեպի անցյալը, հնադարյան աստղերի տակ հնչում էր նրա մեղեդին՝ այն ժամանակ կային միայն էլֆերը եւ և էլ ոչ ոք չկար։ Հանկարծ նա լռեց ու գլուխը կախ գցեց, ասես ննջեց։ Հոբիթները նստած էին կախարդվածի պես․ նրա խոսքերից քամին դադարեց․ ամպերը վերացան, ցերեկը հալվեց ու սպտակ աստղերի կրակոց իջավ մութ գիշերը։
Առավոտն անցե՞ անցե՞լ է արդյոք, երեկո՞ն է իջել, մե՞կ օր է անցել, թե շատ օրեր՝ դա Ֆրոդոն չէր հասկանում․ հոգնածությունն ու սովը կարծես տեղի էին տվել զարմանքի առջեւ։ առջև։ Հսկայական սպիտակ աստղերը պատուհանից ներս էին նայում․ անտագնապ լռություն էր իջել։ Զարմանքը հանկարծ փոխվեց աղոտ վախի, եւ և Ֆրոդոն թոթովեց․
― Ո՞վ ես դու, Տեր․․․
― Ե՞ս, ― հարցրեց Թոմը ուղղվելով, եւ և նրա աչքերը կիսախավարում ավելի կապտեցին։ ― Չէ՞ որ ես արդեն ասել եմ․․․ Թոմը հին աշխարհից է, Թոմը, հողն ու երկինքը այստեղ եղել են հնուց։ Գետերից, անտառներից ու խոտերից առաջ, նախքան առաջին հորդառատ անձրեւներըանձրևները, առաջին աղետներից ու երաշտներից, սարսափներից ու բռնություններից առաջ այստեղ եղել է Թոմ Բոմբադիլը՝ եւ և միշտ է այստեղ եղել նա։ Ամեն ինչ կա Թոմի հիշողության մեջ․ Զարմանահրաշների հայտնությունը, Մահկանացումների Մահկանացուների հայտնությունը, պատերազմների, տնքոցները գերեզմանոցներում․․․ Ի միջի այլոց այդ բոլորը երեկ էր՝ մահերն ու հոգեառները, Մթի Մթին սարսափը եւ Սեւ և Սև Խավարը․․․ Իսկ այսօր խավարեց միայն այնտեղ, հեռվում, Մշուշապատից այն կողմ, Հրամեջ մեռան լեռան գլխին։
Կարծես սեւ սև ալիքը շրմփաց պատուհաններին, հոբիթները ցնցվեցին, շրջվեցին, բայց դռան շեմին արդեն կանգնած էր Ոսկեհատիկը, պայծառ մոմը բարձրացրած ու ձեռքով միջանցիկ քամուց ծածկվելով, եւ և ձեռքը փայլփլում էր սադափե խեցու նման։
― Անձրեւը Անձրևը դադարեց, ― ասաց նա, ― ջինջ առվակները աստղերի շողերի ներքո վազում են բլուրներից։ Դե՛հ, ուրախանալու ենք ու ծիծաղելու․․․
― Ուրախանա՜լ, ուտե՛լ, խմե՛լ, ― ուրախ ձայնարկեց Թոմը, ― պատմությունը կոկորդը չորացնում է։ Թոմն առավոտից խոսում էր, իսկ ճստիկները լսում էին։ Հոգնել եք, չէ՞ ․․․ Ուրեմն, հիմա ընթրելու ենք․․․
Նա աշխուժորեն թռավ բուխարիկի մոտ, մոմ վերցրեց, վառեց Ոսկեհատիկի ձեռքի մոմից, պարեց սեղանի շուրջը, վայրկենապես անհետացավ դռնից, վեյրկենապես վերադարձավ ուտելիքով բեռնված մի հսկայական սկուտեղ ձեռքին ու սկսեց Ոսկեհատիկի հետ մասին սեղան գցել։ Հոբիթները նստել ու վեհերոտ հիանում էին՝ այնքան զարմանահրաշ գեղեցիկ էր Ոսկեհատիկը եւ և այնքան ծիծաղելի էր թռչկոտում Թոմը։ Ու թվում էր, թե նրանք միասին պարում են՝ մեկը մյուսի հետ սեղանի մոտ, դռնից դուրս եւ և հետ։ Շուտով մեծ սեղանը լցվեց մոմերով եւ և ուտելիքներով։ Դեղնասպիտակ փայլով ճառագայթում էին կանթեղները։ Թոմը խոնարհվեց հյուրերի առջեւ։ առջև։
― Ընթրելու ժամն է, ― ասաց Ոսկեհատիկը, եւ և հոբիթները նկատեցին, որ նա արծաթավուն նուրբ շոր է հագել, սպիտակ գոտիով, իսկ Թոմը՝ բաց կապույտ, միայն գուլպաներն էին կանաչ։
Ընթրիքը երեկվանից ավելի առատ էր։ Հոբիթները Թոմի պատմություններով տարված, ուտելու մասին նույնիսկ մոռացել էին, եւ և այժմ լրացնում էին պակասը, ասես մի շաբաթ սոված էին եղել։ Նրանք իրենց ուշադրությունը չէին շեղում երգելով ու խոսակցությամբ․ ախր շատ համեղ բաներ էին հյուրասիրում։ Ուտելիքի ու խմիչքի լիություն էր։ Կուշտ կերան, խմեցին, եւ նրանք և նրանց ձայները ուրախ ծիծաղով զրնգացին։
Իսկ Ոսկեհատիկը երգում էր ու երգում նրանց համար՝ ուրախ ու մեղմիկ․ նրանք լսեցին, թե ինչպես են խոխոջում գետերն ու ծփում լճակները՝ մեծ ու լուսավոր, տեսան դրանց մեջ երկնքի պատկերն ու աստղերի ցոլքը։ Հետո նա հյուրերին բարի գիշեր մաղթեց ու, թողնելով բուխարու մոտ, գնաց։ Իսկ Թոմն ասես նիրհից սթափվեց ու սկսեց հարցուփորձ անել։
Զարմանալի էր․ նա հոբիթների մասին ամեն ինչ գիտեր եւ և նույնիսկ հիշում էր նրանց նախնիներին, գիտեր, թե ինչ էր կատարվել Հոբիթստանում Սկզբնական ժամանակներից սկսած, որոնց մասին ներկայիս հոբիթներին ոչինչ չի հասել։ Շուտով նրանք դադարեցին զարմանալուց․․․ միայն շատ տարօրինակ էր, որ Թոմը մյուսներից հաճախ հիշում էր Անգեղին, իսկ իրենք․․․
― Անգեղի ձեռքերը հողը լավ են զգում, նա լավ աշխատող է ու շատ զգույշ։ Նա երկու ոտքով ամուր կանգնած է հողին, թեպետ երերուն քայլվածք ունի, բայց դե ոչ մի անգամ չի սայթաքել, ― Թոմին այսպես հասկացան հոբիթները։
Թոմը երեւի երևի էլֆերի հետ էլ է ծանոթություն պահպանում․ արդյոք Գարա՞լդն է պատմել Ֆրոդոյի մասին վերջին տեղեկությունները։
Նա այնքան շատ գիտեր, ու այնպես խորամանկորեն էր հարցնում, որ Ֆրոդոն, ինքն էլ չնկատելով, պատմեց նրան Բիլբոյի մասին, իր հույսերի ու ահի մասին, պատմեց ավելի քան, քան պատմել էր Գանդալֆին։ Իսկ Թոմը միայն լուռ գլխով էր անում, բայց երբ նա լսեց Սեւ Սև Հեծյալների մասին, աչքերը խորամանակ փայլեցին։
― Ցույց տուր ինձ ձեր Սքանչելին, ― կարգադրեց նա, զրույցն ընդհատելով։ Եվ Ֆրոդոն ինքն էլ իր վրա զարմանալով, հանկարծ հանգիստ հանեց Մատանին ու մեկնեց Թոմին։
Այս ասես տափակեց, հետո հալվեց նրա ձեռքի թուխ ափի մեջ։ Թոմը ծիծաղելով նայեց Մատանու միջից։
Հոբիթների առջեւ առջև տարօրինակ տեսարան բացվեց, տագնապալի ու ծիծաղելի․ վճիտ կապույտ աչքը ոսկե շրջանակի մեջ։ Թոմը Մատանին հագավ ճկույթին ու մոտեցրեց մոմին։ Դե մոտեցրեց, մոտեցրեց, բայց հանկարծ նրանք ապշած ա՜խ արեցին։ Այդ ինչպե՞ս է, որ Թոմը անտեսանելի չդարձավ։ Իսկ Թոմը ծիծաղեց ու Մատանին նետեց դեպի առաստաղ․ այն չարագույժ սուլոցով անհետացավ։
Ֆրոդոն իրեն կորցրած ճչաց՝ իսկ Թոմը սեղանի մյուս կողմից ժպտալով կռացավ դեպի նա եւ և հանձնեց ինչ֊որ ինչ-որ տեղից հայտնված Մատանին։ Ֆրոդոն խիստ ու կասկածով զննեց Մատանին, ասես այն տվել էր աճպարարի։
Մատանին առաւվա առաջվա պես ծանր էր։ Ֆրոդոն միշտ զարմանում էր, թե ինչպես է այն գրպանը ցած քաշում։ Բայց նրա համար վիրավորական էր, որ Թոմի համար Մատանին ոչինչ չարժեր, Գանդալֆը հո իզուր չէր այն սարսափելի կարեւոր կարևոր բան համարում։ Նա մի քիչ սպասեց եւև, երբ Թոմը պատմում էր, թե ինչ խորամանակն են փորսուղները, կամացուկ Մատանին հագավ մատին։
Մերին ինչ֊որ ինչ-որ բանի համար շրջվեց նրա կողմը եւ և հազիվ զսպեց վախի բացականչությունը՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Ֆրոդոն ուրախացավ․ ամեն ինչ կարգին է, Մատանին նույնն է, թե չէ Մերին այդպես զարմացած աչքերը չէր չռի իր աթոռին։ Նա վեր թռավ ու անաղմուկ հասավ դռանը։
― Հե՜յ, Ֆրո՛դո, ― կանչեց Թոմը, փայլեցնելով ջինջ, հանգիստ, ամենատես աչքերը։ ― Չարաճճիություն մի արա․․․ Դրա՜ն տեսեք, գունաթաձվել գունաթափվել է, իսկը ցեց․․․ Հապա մի վերադարձի՛ր․․․ Ու հանիր այդ խաղալիքդ, առանց դրան ավելի լավն ես։ Սուս նստեք, ճստիկներ։ Վաղը ճանապարհ եք ընկնում։ Թոմը ձեզ կբացատրի, թե ինչպես արագ հասնեք Ուղի։ Ուշադիր լսեք, որ հետո չմոլորվեք։
Ֆրոդոն բռնազբոսիկ ծիծաղեց, հանեց Մատանին եւ և նստեց իր տեղը։
Թոմը վաղվա համար արեւոտ արևոտ օր գուշակեց եւ և ասաց, որ հարկավոր է առավոտ շուտ դուրս գալ, որովհետեւ որովհետև այստեղի եղանակը նույնիսկ Թոմը չի կարող կանխատեսել։ Այն ավելի հաճախ ու քմահաճորեն է փոփոխվում, քան Ոսկեհատիկի շորերը։
Նրա խորհրդով հոբիթները որոշեցին գնալ դեպի հյուսիս, Լեռնաշխարհի արեւմտյան արևմտյան եզրով, շրջանցելով Գերեզմանոցները։ Եթե հաջողություն լինի, մեկ օրում կարելի է հասնել Արեւմտյան Արևմտյան Մեծ Ուղուն։ Թոմը նրանց պատվիրեց ոչ մի բանից չվախենալ եւ և ոչ մի տեղ չխցկվել։
― Կանաչ խոտի վրայով, Լեռնաշխարհի եզրով, հեռու, Թացաձորից, սրտեղ որտեղ մեգ է, եւ և Խաբսաքարերից եւ և նողկալի Հոգեառների հողերից, ― Թոմը դա մի քանի անգամ կրկնեց ու կարգադրեց որքան կարելի է ուղղությունը դեպի արեւմուտք արևմուտք պահել։ Հետո նրանք բոլորն անգիր սովորեցին կանչի երգը՝ մեկ էլ տեսար փորձանքի մեջ ընկան ու պետք եկավ։
</poem>
Նրանք երգեցին այդ երգը Թոմի հետ միասին, վերջինս ծիծաղելով թփթփացրեց յուրաքանչյուրի ուսին եւև, մոմերը բարձր պահած, տարավ նրանց ննջարան։
===Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում===