Changes
Աղջկա ձեռքը մի ակնթարթում կանգ առավ, բայց հետո նորից սկսեց խառնել նրա մազերը։ Մարտինը նկատեց, որ նրա դեմքը հանկարծակի ընդունեց խիստ, վճռական արտահայտություն, որը սակայն արագ անհետացավ, և նրա այտերը դարձյալ քնքշորեն շառագունեցին, իսկ աչքերը նայում էին քնքուշ ու փաղաքշորեն։
— Այդ չհի չէի ուզում ասել ես,— ասաց Լիզզին,— ամեն պարագայում դա քիչ է մտահոգում ինձ։ Այո,— կրկնեց նա մի փոքր ընդմիջումից հետո,— դա քիչ է մտահոգում ինձ։ Ես պարծենում եմ ձեր բարեկամությամբ. պատրաստ եմ ամեն բան անել ձեզ համար։ Երևի, ես այդպիսին եմ։
Մարտինը նստեց։ Նա վերցրեց աղջկա ձեռքը և ջերմորեն սեղմեց, բայց առանց կրքի։ Այդ ջերմությունից ցուրտ փչեց Լիզզիի վրա։
— Ինձ համար միևնույն է՝ ազնիվ եք ինձ հետ, թե ոչ։ Դուք կարող եք ինձ հետ անել այն ամենը, ինչ ուզում եք․ կարող եք ցեխը շպրտել ինձ և կոխոտել, եթե ուզում եք. բայց դա կարող եք միայն դուք․— ասաց նա, հպարտորեն բարձրացնելով գլուխը,— զուր չէ, որ ես մանկությունից սովորել եմ ինքս հոգալ իմ մասին։
— Ա՛յ, դրա համար էլ պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ,— սիրալիր ասաց Մարտինը։— Դուք այնքան հիանալի և ազնիվ եք, որ ես էլ պետք է ազնիվ վարվեմ ձեզ հետ։ Ես չեմ կարող ամուսնանալ և չեմ կարող... այո՛, չեմ կարող սիրել առանց ամուսնանալու, թեպետ դա անցյալում պատահում էր։ Ես շատ եմ ցավում, որ այսօր հանդիպեցի ձեզ, բայց հիմա արդեն ոչինչ չի կարելի անել։ Լիզզի, ես մինչև անգամ անկարող եմ պատմել, թե ինչքա՜ն հավանում եմ ձեզ։ Ավելին, ես հիանում և խոնարհվում եմ ձեր առաջ. դուք սքանչելի, իսկապես սքանչելի աղջիկ եք։ Բայց ի՞նչ օգուտ այդ բանը ձեզ ասելուց. ես կուզենայի միայն մի բան ասել։ Մեր կյանքր կյանքը դժնդակ է եղել։ Թույլ տվեք ինձ հեշտացնել ձեր կյանքը։— Աղջկա աչքերում ուրախություն փայլեց և իսկույն հանգավ։— Շուտով ես կստանամ շատ դրամ, խիստ շա՜տ դրամ։
Եվ այդ պահին նա մոռացավ և՛ հովիտը, և՛ ծովածոցը, և՛ եղեգնյա հյուղակը, և՛ սպիտակ զբոսանավը։ Վերջ ի վերջո ինչի համար է այդ բոլորը, չէ որ նա ամենայն հեշտությամբ կարող է նավարկության գնալ ուզած ծովում և ուզած տեղը։
Զբոսանքը վերջացել էր, և գրեթե ամբողջ հասարակությունը գնացել էր. բայց երբ Մարտինն ու Լիզզին դուրս եկան ծառերի հետևից, տեսան իրենց սպասող ընկերներին։ Մարտինը միանգամից հասկացավ, թե բանն ինչումն է. սպասվում էր կռիվ․ սրանք իր թիկնապահներն էին և իրեն ուղեկցելու էին մինչև այգու դռնակը։ Նրանց հետևից շարժվում էր մի այլ խումբ այն տղայի ընկերները, որից Մարտինը «խլեց» աղջկան։ Մի քանի ոստիկան նախատեսելով անկարգությունը մոտեցան, որպեսզի ընդհարման առաջն առնեն, և երկու խմբերին էլ ուղեկցեցին մինչև Սան֊Ֆրանցիսկո մեկնող գնացքը։ Մարտինը նախազգուշացրեց Ջիմին, որ Տասնվեցերորդ փողոցի կանգառում կիջնի և կնստի Օքլենգ տանող տրամվայը։ Լիզզին անտարբեր էր ամբողջ այդ անցուդարձին։
— Վերցրու աղջկան ու գնա,— բղավեց Ջիմը։— Շո՛ւտ, գնա՛. իսկ մենք նրանց այստեղ կպահենք։
Դրանից անմիջապես հետո Ջիմը արդեն ցած էր թռել տրամվայից և սկսել էր բռունցքներով ետ մղել տրամվայ նստել ցանկացող մարդկանց։ Տրամվայի ամբողջ երկայնքով սկսվեց տուրուդմբոցը։ Ջիմի ընկերները գրավեցին բաց վագոնի աստիճանը և հերոսաբար վանում էին գրոհները։ Տրամվայը շարժվեց գոնգի ուժեղ հարվածների տակ, և Ջիմի բարեկամները աստիճանից ցած թռան։ Ճակատամարտի դաշտը մնաց շատ հետևում, և ուղևորների մտքովն էլ չանցավ, թե այդ շքեղ հագնված երիտասարդն ու գեղեցիկ բանվորուհին էին տեղի ունեցող իրարանցման պատճառը։
Այդ ճակատամարտը հուզեց ՄարաինինՄարտինին, և նրանում զարթնեց առաջվա մարտական ավյունը. բայց մի պահ անց սովորական թախիծը նորից պատեց նրան։ Նա ծեր էր, ամբողջ դարերով ավելի տարիքոտ, քան նրա պատանեկության այդ անհոգ ու ազատ բարեկամներր։ Նրա անցած ճամփան չափազանց երկար էր, և ետ դառնալու մասին չէր կարելի մտածել։ Նրան այլևս չէր հրապուրում այն ապրելակերպը, որ նա վարել էր անցյալում։ Նա հեռացել էր բարեկամներից. նրանց կյանքը Մարտինի համար զզվելի էր, ինչպես և էժանագին գարեջուրը, որից հրաժարվել էր։ Նա չափազանց առաջ էր գնացել։ Հազարավոր գրքեր, որպես պատ, բաժանում էին նրանց։ Նա ինքն է իրեն վտարել նրանց շարքից։ Նա հրապուրվեց ճամփորդությամբ դեպի խոհականության անսահման տարածությունները, որտեղից այլևս վերադարձ չկա։ Սակայն նա չդադարեց մարդ լինելուց։ Եվ նա առաջվա նման ձգտում էր մարդկային ընկերության։ Բայց նա դեռ չի գտել իր նոր հայրենիքը։ Ո՛չ բարեկամներ, ո՛չ մերձավորներ, ո՛չ նոր բուրժուական ծանոթներ, ոչ էլ մինչև անգամ այս աղջիկը, որին նա բարձր էր գնահատում և հարգում, չէին կաբող կարող նրան հասկանալ։ Նա տխրությամբ ու դառնությամբ էր մտածում այդ մասին։
— Հաշտվեցեք նրա հետ,— խորհուրդ տվեց Մարտինը Լիզզիին, որին ուղեկցեց մինչև բանվորական թաղը, ուր ապրում էր աղջիկը՝ Վեցերորդ փողոցի ու շուկայի միջև։
Նա հանկարծ պոկվեց Մարտինից և անհետացավ դռան հետևում։ Մարտինի աչքերից արտասուք ցայտեց։
— Մարտին Իդե՛ն,— մրմնջաց նա ինքն իրեն,— դու գազան չես, դու անպետք նիցշեական ես։ Դու պետք է ամուսնանայիր նրա հետ և տայիր նրան այն երջանկությունը, որին անչափ ձգտում է։ Բայց դու չես կարող. և դա ամոթ ու խայտառակություն է։ «Ծեր թափառաշրջիկը դառնորեն տրտընջում տրտնջում է» — քրթմնջաց նա հիշելով Հենլիին. «Ամբողջ մեր կյանքը սխալ է ու ամոթանք»։ Այո՛, մեր կյանքը սխալ ու ամոթանք է։