Changes

Մարտին Իդեն, Գլուխ XLIII

2 bytes removed, 08:07, 23 Մայիսի 2015
«Դա բոլորովին աննախընթաց դեպք է,― գրում էր Մարտինին «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերությունն ֆիրման,— փիլիսոփայական-քննադատական գիրքը վաճառվում է վեպին հավասար. դուք չէիք կարող դրանից լավ թեմա ընտրել։ Բացի այդ, գրքի երևալու հետ կապված բոլոր պայմանները չափազանց նպաստավոր են։ Կարող եք վստահ լինել, որ մենք ջանում ենք լավագույն կերպով օգտագործել պահը։ Միացյալ նահանգներում ձեր գիրքն արդեն վաճառվել է քառասուն հազար օրինակ և ներկայումս մենք պատրաստվում ենք ևս մի նոր հրատարակության՝ քսան հազար օրինակ։ Մենք հազիվ ենք հասցնում՝ բավարարելու պահանջը։ Մյուս կողմից, մենք քիչ չենք նպաստել այդ պահանջի աճմանը։ Ռեկլամի համար մենք արդեն ծախսել ենք ավելի քան հինգ հազար դոլլար։ Այդ գիրքը կխփի բոլոր ռեկորդները։
Սրանով պատիվ ունենք ներկայացնելու ձեր նոր գրքի վերաբերյալ պայմանագրի նախագիծը։ Նկատի ունեցեք, որ ձեր հոնորարը բարձրացրել ենք մինչև քսան տոկոսի. դա բարձրագույն դրույքն է, որ հնարավորություն ունի տալ այնպիսի խոշոր մի ֆիրմա, որպիսին է մերը։ Եթե դուք հարմար գտնեք պայմանները, հաճեցեք պայմանագրի բլանկում նշանակել ձեր գրքի վերնագիրը։ Մենք ոչ մի պայման չենք դնում նրա բովանդակության նկատմամբ։ Ի՜նչ գիրք ուզում եք, ի՜նչ թեմայով, որ ուզում եք, եթե պատրաստ ունեք որևէ բան, ավելի լավ։ Հարկավոր չէ հեաաձգելհետաձգել, «երկաթը տաք֊տաք են ծեծում»։
Ձեր կողմից ստորագրված պայմանագիրը հենց որ ստացվի, մենք կուղարկենք ձեզ որպես կանխավճար հինգ հազար դոլլար։ Ինչպես տեսնում եք, մենք ծախսեր չենք խնայում արտահայտելու համար ձեզ մեր խորին վստահությունը։ Թերևս մենք համաձայնության գանք ձեզ հետ ձեր բոլոր գրվածքների հրատարակության իրավունքի մասին որոշ ժամկետով, ասենք տասը տարով։ Սակայն դրա մասին հետո»։
Ժամանակ առ ժամանակ Մարտինը տեսակցում էր Լիզզիի հետ, և պարզ է՝ նա ցավում էր, որ Մարտինը մեծ մարդ է դարձել։ Դա ավելի ևս խորացրեց երկուսի միջև գոյություն ունեցող անդունդը։ Լիզզին ընդունեց նրա խորհուրդները, սկսեց այցելել երեկոյան դպրոց և սղագրության դասընթացներ, և զգեստ կարել տվեց լավագույն դերձակուհու մոտ, որը ահագին դրամ պլոկեց դրա համար։ Վերջապես Լիզզիի արագ հաջողությունները ստիպեցին Մարտինին խորհրդածել այն մասին, թե ճի՞շտ է վարվում աղջկա նկատմամբ։ Տղան գիտեր, որ Լիզզին ամեն ինչ անում է հանուն Մարտինի։ Լիզզին ուզում էր բարձրանալ նրա աչքում, ձեռք բերել այն հատկությունները, որոնք իր կարծիքով առանձնապես գնահատում է Մարտինը, իսկ Մարտինը նրան ոչ մի հույս չէր տալիս, հազվադեպ էր տեսնվում նրա հետ և միշտ էլ նրա հետ վարվում էր այնպես, ինչպես եղբայրը քրոջ հետ։
«Ուշացածը» լույս էր ընծայել Մերիդիթ-Լոուել հրատարակչությունն այն ժամանակ, երբ Մարտինը հասել էր փառքի գագաթնակետին, և որովհետև դա գեղեցիկ գրական գործ էր, «Արևի ամոթանքից» ավելի հաջողություն գտավ։ Գրական շուկայում Մարտինի երկու գրքերն էլ առաջին տեղն էին գրավում՝ գրեթե աննախընթաց մի փաստ։ Ե՛վ շարքային ընթերցողները, և՛ «Արևի ամոթանքի» երկրպագուները ագահությամբ էին կարդում այդ վիպակը, հիանում էին նրա թափով ու հեղինակի արտասովոր վարպետությամբ։ Մարտին Իդենը դեռ նոր էր հաջողությամբ հարձակվեք հարձակվել միստիցիզմի վրա տեսականորեն. հիմա նա գործնականորեն էլ ապագուցեց, թե ինչ բան է իսկական գրականությունը։ Այսպիսով նրանում բարեհաջող կերպով զուգակցում էր քննադատական հանճարը գեղարվեստական հանճարի հետ։
Դրամը գետի պես հոսում էր դեպի Մարտինը. նրա փառքն աճում էր ու աճում, բայց այդ բոլորն ավելի շուտ զվարճացնում էր նրան, քան ուրախացնում։ Մի չնչին փաստ բոլորովին ապշեցրեց նրան, այդ փաստը, հավանական է, քիչ չէր զարմացնի ամբողջ աշխարհը։ Սակայն աշխարհը կզարմանար ոչ թե փաստին, այլ այն բանին, որ դա ապշեցրել է Մարտինին... դատավոր Բլոունթը Մարտինին ճաշի հրավիրեց։ Այդ ըստինքյան չնչին դեպքը մեծ նշանակություն ուներ և հղի էր կարևոր հետևանքներով։ Մարտին Իդենն անարգեց դատավոր Բլոունթին իր անթույլատրելի տոնով, իսկ դատավոր Բլոունթը, փողոցում հանդիպելով նրան, ճաշի հրավիրեց։ Մարտինը հիշեց, որ հաճախ հանդիպում էր դատավորին Մորզերի տանը, և դատավորի մտքով երբեք էլ չէր անցնում ճաշի հրավիրել Մարտինին։ Ինչո՞ւ նա այն ժամանակ չէր հրավիրում ինձ,― հարցնում էր ինքն իրեն Մարտինը։— Չէ՞ որ ինքը ոչնչով չի փոխվել, նա նույն Մարտին Իդենն է։ Ինչո՞ւմն է տարբերությունը։ Միայն նրանում, որ նրա գրվածքները հիմա տպվել են։ Նա գրել է դրանք դեռ այն ժամանակ. այդ ժամանակից հետո նա ոչինչ չի գրել։ Նրա գրվածքներից ամենալավը ստեղծված է հենց այն ժամանակ, երբ դատավոր Բլոունթը բաժանելով ընդհանրության կողմից ընդունված տեսակետը, ծաղրում էր և՛ Մարտինին, և՛ Սփենսերին։ Ուրեմն, դատավոր Բլոունթը հրավիրեց նրան ոչ թե նրա իսկական աթժանիքնեթի համար, այլ այն բանի, որ ըստ էության այդ արժանիքների լոկ արտացոլումն է։
Մարտինը ժպիտով ընդունեց հրավերը՝ ինքն էլ զարմանալով իր զիջողությանը։ Ճաշին, բացի տիկիններից, ներկա էին և վեց֊յոթ կարևոր անձինք, որոնց մեջ Մարտինն իրեն զգում էր անկասկած, ոթպես որպես «առյուծ»։ Դատավոր Բլոունթը, որին ջերմորեն պաշտպանեց դատավոր Հենուելը, Մարտինից թույլտվություն խնդրեց արձանագրել նրան որպես իր «Ստիքս» ակումբի անդամ, ուր կաթող կարող էին հաճախել միայն ոչ թե պաթզապես հարուստ, այլ մի որևէ բանով հայտնի մարդիկ։ Մարտինն է՛լ ավելի զաթմացավ, բայց մերժեց այդ առաջարկը։
Նա առաջվա պես զբաղված էր իր գրվածքների բաշխումով։ Հրատարակիչներն ուղղակի հանգիստ չէին տալիս նրան իրենց նամակներով։ Նրանք բոլորը եղրակացրին, որ նա հիանալի ոճաբան է, և որ նրա գրվածքների ձևի գեղեցկության տակ թաքնված է ճոխ բովանդակություն։ «Հյուսիսային տեսությունը», տպելով «Գեղեցկության օրրանը» նրան դիմեց՝ խնդրելով ուղարկել մի քանի նույնպիսի հոդվածներ, և Մարտինը պատրաստվում էր արդեն կատարել այդ խնդիրքը՝ մինչև վերջ սպառելով իր հին գրվածքների պաշարը, երբ հանկարծ «Բերթոնի հանդեսը» պատվիրեց նրան հինգ հոդված՝ ամեն մեկի համար առաջարկելով հինգ հարյուր դոլլար։
Մարտինը բազմիցս ստանում էր հրատարակիչներից հետևյալ բովանդակությամբ նամակներ․ «Շատ ենք ցավում, որ մոտ մի տարի առաջ ստիպված էինք հրաժարվել ձեր լիրիկական ոտանավորների շարքից։ Դրանք այն ժամանակ էլ ահագին տպավորություն թողեցին մեզ վրա, բայց զանազան հանգամանքներ մեզ խանգարեցին օգտագործել դրանք այն ժամանակ։ Եթե այդ ոտանավորները չեն հրատարակված և դուք այդքան բարի կլինեք, որ կհամաձայնեք ուղարկել, մենք անմիջապես կտպենք այդ ամբողջ շարքը՝ վճարելով ձեզ այնպիսի հոնորար, որ դուք ինքներդ կհաճեիք սահմանել։ Մենք կհամաձայնենք և հրատարակել դրանք առանձին գրքով՝ ձեզ համար ամենաձեռնտու պայմաններով»։
Մարտինն հիշեց, որ մի ժամանակ գրել էր մի ողբերգություն անհանգ ոտանավորով․ նա ուղարկեց դա որպես բանաստեղծություն։ Աչքի անցկացնելով ուղարկելուց առաջ՝ նա ինքն ապշեց այդ գրվածքի թուլության ու փքունության վրա․ և սակայն ուղարկեց այդ ողբերգությունը, իսկ հանդեսը տպեց՝ անջնջելի ամոթով ծածկելով իրեն։ Հասարակությունը վրդովվեց և հրաժարվում էր հավատալ, որ հռչակավոր Մարտին Իդենը այդպիսի դատարկ բան գրած կլինի։ Բանն ինչո՞ւմն է. խաբեությո՞ւն է դա, թե՞ Մարտին Իդենը, հետևելով Դյումա հոր օրինակին, ուրիշներին է հանձնարարում գրել իր փոխարեն։ Բայց երբ պարզվեց, որ այդ աշխատությունն այսպես կոչված «պատանեկության փորձ է», իսկ հանդեսը տպեց այդ՝ լոկ շլացած լինելով Իդենի փառքով, ընդհանուր հռհռոց բարձրացավ, և խմբագրական կոլեգիան փոխվեց։ Այդ ողբերգությունն այնպես էլ լույս չտեսավ առանձին հրատարակությամբ, իսկ Մարտին Իդենը, առանց խղճահարվելու, չվերադարձրեց հրաաարակչի հրատարակչի ուղարկած կանխավճարը։
Մի շաբաթաթերթ Մարտինին ուղարկեց շատ երկար մի հեռագիր, որի համար առաքման ծախս վճարած կլիներ ամենաքիչը երեք հարյուր դոլլար, առաջարկելով նրան գրել քսան ակնարկ՝ ամեն մեկը հազար դոլլար հոնորարարով։ Դրա համար Մարտին Իդենը հրատարակչության հաշվին պետք է ուղևորություն կատարեր Միացյալ Նահանգներում և ընտրեր թեմաներ, որոնք հետաքրքրական կթվան իրեն։ Հեռագրում հիշատակված էին որպես նմուշ մի քանի թեմաներ՝ պարզ ու հասկանալի ցույց տալու համար, թե որքան ընդարձակ են հրատարակչության ծրագրերը և թե որքա՜ն ազատ է Մարտինը թեմաների ընտրության հարցում։ Միակ պայմանը, որ դրվում էր նրա առաջ, այն էր, որ նա Միացյալ Նահանգների սահմաններից դուրս չպետք է գնար։
Վերադիր վճարով ուղարկված իր հեռագրում Մարտինը խորին ցավ հայտնեց, որ չի կարող ընդունել այդ հրապուրիչ առաջ արկը։առաջարկը։
«Վիկի֊Վիկի» վիպակը, որը տպվեց «Ուորրենի ամսաթերթում» արտասովոր հաջողություն գտավ։ Շուտով շքեղ տպագրությամբ լույս տեսնելով առանձին հրատարակությամբ գրեթե մի քանի օրում սպառվեց։ Բոլոր քննադատները միաձայն ընդունեցին այդ գրվածքը որպես դասական գործ։ Սակայն «Ուրախության ծուխը» ժողովածուն ընդունվեց որոշ տարակուսանքով և մինչև անգամ սառնորեն։ Բուրժուական հասարակությունն իրեն վիրավորված զգաց նրա չափազանց համարձակ բարոյականությամբ և նախապաշարմունքների նկատմամբ լիակատար արհամարհանքով։ Բայց երբ Փարիզում հրատարակվեց ֆրանսերեն թարգմանությունը և աննախընթաց հաջողություն գտավ, Անգլիան և Ամերիկան նույնպես այդ Ժողովածուի վրա ընկան, և Մարտինը «Սինգլթրիէ «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերություն» ֆիրմայից պահանջեց երրորդ գրքի համար քսանհինգ տոկոս, իսկ չորրորդ գրքի համար՝ երեսուն տոկոս։ Այդ երկու գրքերով հրատարակվեցին Մարտինի բոլոր պատմվածքները, որոնք լույս էին տեսել զանազան ամսաթերթերում։ «Զանգերի ղողանջը» և բոլոր «սոսկալի» պատմվածքները տպվեցին առաջին հատորում։ Երկրորդ հատորում լույս տեսան «Արկած», «Կաթսա», «Կյանքի գինին», «Ջրապտույտ», «Զվարթ փողոց» և մի քանի այլ պատմվածքներ։ Բացի այդ, հրատարակվեց և նրա բոլոր հոդվածների ժողովածուն, ինչպես և ոտանավորների հատորը, որի մեջ մտան «Ծովի երգերը», և «Սոնետներ սիրո մասին»․ այս վերջինները նախապես տպվել էին «Կանանց ուղեկից» հանդեսում, որը Մարտինին վճարեց չլսված հոնորար։
Մարտինը թեթև շունչ քաշեց, երբ նրա վերջին գրվածքն էլ վերջապես հրատարակվեց։ Ե՛վ եղեգնյա պալատը, և՛ սպիտակ երկկայմ նավը հիմա բոլորովին մոտ էին նրան։ Վերջ ի վերջո նա հերքեց Բրիսենդենի կարծիքն այն մասին, թե ոչ մի իսկապես գեղարվեստական աշխատություն չի տպվում հանդեսում։ Իր անձնական օրինակով նա փայլուն կերպով ապացուցեց, որ Բրիսենդենը սխալվում էր․ բայց և այնպես սրտի խորքում զգում էր, որ իր բարեկամը իրավացի էր։ Չէ՞ որ նրա բոլոր հաջողությունների գլխավոր պատճառը եղել է «Արևի ամոթանքը», իսկ բոլոր մնացածները միանգամայն պատահականորեն առաջ քշվեցին։ Այդ նույն գրվածքները տարիներ շարունակ մերժվում էին բոլոր հանդեսների և ամսաթերթերի կողմից։ Սակայն «Արևի ամոթանքի» հրատարակումը ուժեղագույն աղմուկ և եռանդուն բանավեճ ծնեց, որի հետևանքով էլ Մարտինի անունը հռչակվեց։ Եթե «Արևի ամոթանքը» լույս չտեսներ, գրական բանավեճ չէր առաջանա, իսկ «Արևի ամոթանքի» հաջողությունը, խոսելով ըստ էության, լոկ հրաշք էր, ինչպես ընդունում էր այդ նաև «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերություն» ֆիրման։ Այս ֆիրման առաջին անգամ չհամարձակվեց այն հրատարակել հազար հինգ հարյուր օրինակից ավելի, նա փորձառու հրատարակիչ էր, բայց և այնպես շատ զարմացավ այդ գրքի հաջողությանը։ Նրա հաջողությունն իրոք հրաշք էր թվում այդ ֆիրմային։ Վերջինս հետագայում էլ չէր կարողանում ազատվել այդ զգացումից, և նրա ամեն մի նամակում զգացվում էր ակնածանքով լի զարմանք՝ խորհրդավոր, միանգամայն անբացատրելի հաջողության նկատմամբ։ Ֆիրման էլ չէր փորձում բացատրել այդ։ Այս հարցում չէր կարող բացատրություն լինել․ այդպես պատահեց, և ուրիշ ոչինչ։ Դա պատահեց՝ հակառակ բոլոր հավակնությունների ու հաշիվների։
Մտածելով այդ բոլորի մասին՝ Մարտինն առանձնապես բարձր չէր գնահատում իր ժողովրդականությունը։ Բուրժուազիան կարդում էր նրա գրքերը և նրա տոպրակը լցնում ոսկով, բայց այդ նույն բուրժուազիան (դրանում Մարտինը հաստատ համոզված էր) ոչինչ չի կարող հասկանալ նրա գրվածքներից։ Այն հարյուրավոր ու հազարավոր մարդկանց համար, որոնք խլխլելով գնում էին նրա գրքերը, վերջինների գեղեցկությունն ու միտքը ոչ մի արժեք չունեին։ Նա պարզապես ճակատագրից փայփայված մարդ էր, մի նորելուկ, որը խուժել էր Պառնաս՝ օգտվելով աստվածների բարեհոգի տրամադրությունից։ Հարյուր հազարավոր մարդիկ կարդում են նրա գրքերը և հիանում նրանով նույն անասնական անհասկացողությամբ, որով նրանք հարձակվեցին Բրիսենդենի «Օրագրության» վրա և բզկտեցին, գայլերի անարգ ոհմակ, որը մեկի առաջ պոչ է խաղացնում, իսկ մի ուրիշի կոկորդը իր ժանիքներն է խրում։ Ամեն ինչ կախված է պատահականությունից։ Մարտինն առաջվա պես հաստատ համոզված էր, որ «Օրագրությունը» անչափ բարձր է այն բոլորից, ինչ ստեղծել է ինքը՝ Մարտինը։ «Օրագրությունը» բարձր է այն բոլորից, որ կարող է ստեղծել ինքը. դա մի պոեմ է, որ դարագլուխ է բաց անում։ Ի՞նչ արժեք կարող էր ունենալ նրա աչքում ամբոխի խոնարհվելը, այն ամբոխի, որը դեռ վերջերս ցեխն էր կոխել «Օրագրությունը»։ Մարտինը թեթև սրտով ու գոհունակությամբ շունչ քաշեց։ Վերջին գրվածքը վաճառված է, և շուտով կարելի կլինի վերջ տալ այդ բոլորին։
Վստահելի
1396
edits